Էնոզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնոզիս (նաև «է՛նոսիս», հուն․՝ Ένωσιςմիություն, դաշինք, միավորում, միասնություն), իռռեդենտիստական (իրրեդենտիստական) շարժում՝ հանուն պատմական հայրենիքի հետ վերամիավորման, ինչպես նաև ինքնիշխան Հունաստանին միանալու գաղափարական և ռազմական ուղղորդումները XIX—XX դարերում, գերակշռող հունա-քրիստոնեական բնակչությամբ տարածաշրջաններում, որոնք գտնվում էին այլ երկրների (առաջին հերթին՝ Օսմանյան կայսրության, ավելի ուշ՝ Թուրքիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ալբանիայի և այլոց) տիրապետության ներքո։ Շարժումը մի կողմից օգնեց վերածնել և պահպանել հունարենը և հունա-ուղղափառ մշակույթն ավել կամ պակաս նշանակալի տարածքում, իսկ մյուս կողմից հանգեցրեց մի շարք չլուծված բախումների տարածաշրջանում (հատկապես Կիպրոսի հանրապետությունում)։

Էնեզիսի գաղափարներն առաջին հերթին համապատասխանում էին այն հույն փոքրամասնությունների շահերին, որոնք կազմում էին Հունաստանին հարևան պետությունների որոշ տարածաշրջանների բնակչության մեծամասնությունը, առաջին հերթին՝ թուրքական լծի դեմ պայքարելիս։ Հենց նույն ինքն Հունաստանում ևս այդպիսի ձգտումներն ազգային-հայրենասիրական արձագանք էին գտնում։ Ընդ որում՝ հունական ձգտումները բխում էին Բյուզանդական կայսրության պատմական սահմաններում հունական պետության վերականգնման ավանդական ռևանշիստական (փոխվրեժային) հայեցակարգից՝ Մեծ գաղափարից (Μεγάλη Ιδέα)։

Կիպրոսյան հույների ցույցը 1930-ական թվականներիմն՝ հօգուտԷնեզիսի

Նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

1910-15, 1917-20, 1924, 1926-32 և 1933-35 թվականներին Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը

Տարածաշրջանում իր երկար (ավելի քան 3 հազար տարի) պատմական ներկայության պատճառով Միջերկրայքի կամ Միջերկրական ծովի ավազանի երկրների հույն բնակչությունն ուներ XIX դարի վերջին Եվրոպայում առկա առավել բարդ ժողովրդագրական իրավիճակներից մեկը, ինչը բացատրվում է հետևյալ գործոններով։ Այսպես, հույների ժողովրդագրական արեալի և ժողովրդագական պատմության ձևավորման ժամանակ հստակորեն առաձնանում են երկու շրջափուլ՝ անտիկ (հնադարյան) և միջնադարյան, որոնցից յուրաքանչյուրը տարբեր հետևանքներ ունեցավ տվյալ էթնոսի համար. Հին հունական գաղութացումը, հելլենիստական մշակույթի գործուն առաջ մղումը Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում, հելլենիզմի երկրորդ [[ոսկե դար]]ը Հռոմի դրոշների ներքո հույն-հռոմեական միասնության ժամանակներում, և, վերջապես, Արևելա-Հռոմեական կայսրության պահպանումը բարենպաստ ազդեցություն ունեցան տարածաշրջանում հույն բնակչության դիրքի վրա, ամրապնդեցին հունարենի դիրքերը։ Այնուամենայնիվ, հունարենը և հունական մշակույթը կայսրության արևելքում զանազան պատճառներով դուրս եկան պակաս կենսունակ, քան Արևմտյան Կայսրության հռոմեական մշակույթը և լատիներենը։ Արդեն VII դարում ակնհայտ է դառնում հույների մեծամասնության տևական միտումը՝ համակենտրոնանալու մերձծովյան հարթավայրերում և թույլ ներթափանցելու մայրցամաքի ներքին տարածաշրջանները (Բալկաններ, Անատոլիա կամ Փոքր Ասիա)։ Սլավոնները, որոնք VI—VIII դարերում զանգվածորեն բնակեցրին Բալականները, չեն ասիմիլացվում կամ ուծացվում, ի հակառակ Հռոմեական Գալիայի կելտերի։ Նույնը վերաբերում է նաև վալախներին ու ալբանացիներին, թեպետ պակաս չափով. այդ էթնոսները պահպանեցին իրենց մշակութա-լեզվական ինքնավարությունը՝ կայսրության շրջանակներում։ Առանձնապես հատկանշանական են Լևանտի, Անատոլիայի և բյուզանդացիների կողմից մաս առ մաս նենգաբար գրավված Հայաստանի օրինակները, որոնց ներքին շրջանները, չնայած դարավոր հելլենիստական ու բյուզանդական ժամանակաշրջանին, այդպես էլ չդարձան հույն ազգի միջուկը։ Տեղական ժողովուրդներն ու ցեղերը (հայերը, քրդերը, ինչպես նաև հրեաներն ու արամեալեզու ոչքաղկեդոնական քրիստոնյաները), հավանական է, սովորում էին հունարենը սոսկ շատ մակերեսային մակարդակով, սակայն չէին յուրացնում այն։ Դա շատ բանով բացատրվում էր նրանց մշտական շփումներով՝ առավել բազմաքանակ, իսկ ապա՝ առավել հզոր պարսկա-արաբական պետությունների հետ։ Միջնադարյան հույների կյանքն ու կենցաղը, նաև հավանական է, իսլամի ազդեցության ներքո, այն աստիճանի են արևելականանում, որ իրենք հույները ձգտում են դեպի արևելյան լեզուներն ու մշակույթը, իսկ ապա հունարենն ու մշակույթը կայսրության մյուս ժողովուրդների աչքերում կորցնում են իրենց գրավչությունը։ Ուծացման գործընթացների և իսլամա-թուրքական բռնի ձուլման ու կոտորորածների քաղաքականության արդյունքում՝ [[Փոքր Ասիա]]ն, որը գրեթե լրիվ քրիստոնյա ու հունալեզու էր դեռևս XII դարում, XV դարի սկզբին վերածվում է մուսուլմանական թուրքալեզու էմիրաթի կամ ամիրայության, որտեղ հույն բնակչությունը ներկա էր գլխավորապես թերակղզու հյուսիսի և արևմուտքի ափամերձ նեղ շերտում, իսկ ներքին ընդարձակ շրջաններում պահպանվում էր այսպես կոչված [[կապադովկյան բարբառ]]ի սոսկ մեկուսացված անկլավների շարքի տեսքով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]