Քոհգիլուե և Բոյեր Ահմադ
Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթան պարս.՝ استان کهگیلویه و بویراحمد | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
| Մտնում է | Իրան |
| Ներառում է | Boyer-Ahmad County?[1], Kohgiluyeh County?[1], Gachsaran County?[1], Dena County?[1], Bahmai County?[1], Choram County?[1], Basht County?[1], Landeh County?[1] և Margown County? |
| Վարչկենտրոն | Յասուջ |
| ԲԾՄ | 4000 մետր |
| Բնակչություն | ▲713 052 մարդ (2016)[2] |
| Տարածք | 15 504 կմ² |
| Սահմանակցում է | Խուզեսթան, Բուշեր, Ֆարս, Սպահանի նահանգ և Չհարմահալ և Բախտիարի |
| ISO 3166-2 կոդ | IR-17 |
| 30°50′00″N 50°40′00″E / 30.833333333333°N 50.666666666667°E | |

Քոհգիլուե և Բոյեր Ահմադ (պարս.՝ استان کهگیلویه و بویراحمد, Օսթան-է Քոհգիլուե վա Բոյեր Ահմադ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում, երկրի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Չհարմահալ և Բախտիարի, հյուսիս-արևելքից` Սպահան, հարավ-արևելքից` Ֆարս, հարավից` Բուշեհր, արևմուտքից` Խուզեսթան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 15 504 կմ², բնակչությունը՝ ▲713 052 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Յասուջ քաղաքն է։
Օսթանի առանձնացել է Խուզեսթանից 1963 թվականին[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 621 428 մարդ` 125 779 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 658 629, որոնք ապրում էին 156 176 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 713 052 մարդ` 186 320 տնտեսություններում[7]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Յասուջը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 134 532 մարդ), Դոգոնբադանը (96 728 մարդ), Դեհդաշտը (57 036 մարդ), Լիքաքը (19 857 մարդ), Մադավանը (18 078 մարդ), Չարամը (15 218 մարդ), Լանդեն (12 772 մարդ) և Բաշտը (10 764 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 397 461 մարդ կամ օսթանի բնակչության 55,9%-ը[7]։
Բնակիչները հիմնականում լոռեր են, նաև` պարսիկներ և քաշքայներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Կոhգիլուիը և Բոյերահմեդը եղել են Ֆարսի նահանգի և (մինչև 1963 թվականի հունիսի 23-ը) Խուզեսթան նահանգի կազմի մեջ։ Առանձնացումն եղել է 1963 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած անկարգությունների արդյունքում։ Անկախ նահանգի վերջնական ձևավորումն ավարտվեց 1974 թվականի մարտին։
Մարզն ունի պատմամշակութային արժեք ունեցող 132 գրանցված տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի տարածքը հիմնականում զբաղեցնում են Զագրոսի լեռները։ Ամենաբարձր կետը տեղակայված է Դենայի լեռնաշղթայում (4409 մ)։ Կոhգիլուիը և Բոյերահմեդը նահանգի լեռները ծածկված են կաղնու անտառներով։ Բնական աղբյուրները, երգեցիկ թռչունները և մաքուր օդը գրավում են մեծ թվով բնության սիրահարների։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանը բաժանված է 9 շահրեստանների (գավառների).
![]()
| Շահրեստան | Բնակ. 2006[5] | Բնակ. 2011[6] | Բնակ. 2016[7] | Վարչ. կենտրոն |
|---|---|---|---|---|
| Բահմաի շահրեստան | 35 067 | 37 048 | 38 136 | Լիքաք |
| Բաշտ շահրեստան1 | — | 20 699 | 21 690 | Բաշտ |
| Բոյեր Ահմադ շահրեստան | 212 552 | 243 771 | 299 885 | Յասուջ |
| Գաչսարան շահրեստան | 131 628 | 119 217 | 124 096 | Դոգոնբադան |
| Դանա շահրեստան | 52 242 | 52 040 | 42 539 | Սիսախտ |
| Լանդե շահրեստան2 | — | — | 21 812 | Լանդե |
| Մարգուն շահրեստան3 | — | — | — | Մարգուն |
| Չարամ շահրեստան2 | — | 32 159 | 33 543 | Չարամ |
| Քոհգիլուե շահրեստան | 189 939 | 153 695 | 131 351 | Դեհդաշտ |
| Ընդհանուր | 621 428 | 658 629 | 713 052 | |
| 1Առանձնացվել է Գաչսարան շահրեստանից 2Առանձնացվել է Քոհգիլուե շահրեստանից 3Առանձնացվել է Բոյեր Ահմադ շահրեստանից | ||||
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմնական ճյուղերն են նավթավերամշակումը, սննդային, մանրագործական, փայտամշակման արդյունաբերությունը, շինանյութերի, առևտրի արտադրությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ Յասուջ քաղաքում տեղակայված է «Նեշնլ Իրանին Օյլ Ռեֆայնինգ էնդ Դիստրիբյուշն» ընկերության նավթավերամշակման գործարանը։
Ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յասուջ քաղաքում է գտնվում հնագույն Պաթավեհ կամուրջը և Պայ-ե Չոլ գերեզմանոցը, Խոսրավի բլուրը՝ Աքեմենյան դարաշրջանի ավերակներով։ Յասուջայի մերձակայքում՝ Ֆարս տանող ճանապարհին, կա Թանգ-էլ Մեյրան («Պարսկաստանի դարպաս») անցուղին, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին հաղթեց Աքեմենյան զորքերին։
Յասուջայի շրջակայքում են գտնվում նաև կաղնու անտառները և Թանգ-ե Թամորադին ջրվեժները։ Սիսախթ քաղաքի մոտակայքում են գտնվում Սասանյան և Սաֆավիդ դարաշրջանների ավերակները ու Դենա լեռան արգելոցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեբերի 22-ին.
- 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). էջ 18. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ «:: Yasouj University-صفحه اصلی ::». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «دانشگاه علوم پزشکی یاسوج». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «پورتال دانشگاه آزاد اسلامی واحد گچساران — صفحه اصلي». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոհգիլուե և Բոյեր Ահմադ» հոդվածին։ |
| ||||||
| |||||||||||||