Ալբորզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբորզ օսթան
պարս.՝ استان البرز
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՔարաջ
Բնակչություն2 712 400 մարդ (2016)[1]
Տարածք5833 կմ²
Սահմանակցում էՄազանդարան, Թեհրանի նահանգ, Ղազվինի նահանգ և Կենտրոնական նահանգ
Ժամային գոտիUTC+3:30, UTC+4:30 և IRDT?
ISO 3166-2 կոդIR-30

Ալբորզ օսթան (պարս.՝ استان البرز, Օսթան-է Ալբորզ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, արևելքից սահմանակից է Թեհրան, հարավից` Մարքազի, արևմուտքից` Ղազվին, հյուսիսից` Մազանդարան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 5833 կմ², բնակչությունը՝ 2 712 400 մարդ (2016)[1]։ Տարածքով Ալբորզը Իրանի ամենափոքր օսթանն է։ Մայրաքաղաքը Քարաջ քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 2010 թվականին՝ Թեհրան օսթանի հյուսիս-արևմտյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թեհրանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով այն շրջանների բնակչությունը, որոնք հետագայում մտան օսթանի կազմի մեջ, կազմում էր 2 053 233 մարդ[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 2 412 513[5], իսկ վերջին` 2016 թվականի մարդահամարն արդեն 2 712 400 մարդ[6]։

Խոշոր քաղաքներն են Քարաջը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 592 492 մարդ), Ֆարդիսը (181 174 մարդ), Քամալշահրը (141 669 մարդ), Նազարաբադը (119 512 մարդ), Մոհամմադշահրը (119 418 մարդ), Մահդաշտը (62 910 մարդ), Մեշկին Դաշտը (62 005 մարդ), Հաշտգերդը (55 640 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 92.6%-ը[6]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 7 շահրեստանների (գավառների).

Ալբորզ օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Էշտեհարդ շահրեստան - 37 876 Էշտեհարդ
Թալեքան շահրեստան - 16 815 Թալեքան
Նազարաբադ շահրեստան - 152 437 Նազարաբադ
Չահարբաղ շահրեստան - - Չահարբաղ
Սավոջբոլաղ շահրեստան - 259 973 Հաշտգերդ
Քարաջ շահրեստան - 1 973 470 Քարաջ
Ֆարդիս շահրեստան - 271 829 Ֆարդիս
Ընդհանուր 2 412 513 2 712 400
1Առանձնացվել է Սավոջբոլաղ շահրեստան-ից 2019-ին[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  8. «Letter of approval regarding country divisions in Savojbolagh County, Alborz province». Research Center Majlis (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբորզ» հոդվածին։