Կենտրոնական նահանգ (Իրան)
Մարքազի օսթան պարս.՝ استان مرکزی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Արաք |
Բնակչություն | ▲1 429 475 մարդ (2016)[1] |
Տարածք | 29 127 կմ² |
Սահմանակցում է | Ղոմի նահանգ, Սպահանի նահանգ, Համադանի նահանգ, Լոռեսթանի նահանգ, Թեհրանի նահանգ, Ղազվինի նահանգ և Ալբորզի նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-00 |
Մարքազի օսթան (պարս.՝ استان مرکزی` Օսթան-է Մարքազի) օսթան (նահանգ) ժամանակակից Իրանում։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, արևելքից սահմանակից է Թեհրան և Ղոմ, հարավ-արևելքից` Սպահան, հարավ-արևմուտքից Լոռեսթան, արևմուտքից` Համադան, հյուսիս-արևմուտքից` Ղազվին, հյուսիս-արևելքից` Ալբորզ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 29 127 կմ², բնակչությունը՝ ▲1 429 475 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Արաք քաղաքն է։
Օսթանը ձևավորվել է 1977 թվականին, երբ անջատվել է կենտրոնական Թեհրան օսթանից[2]։ Մարքազի անվանումը պարսկերեն նշանակում է կենտրոնական։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 326 826 մարդ` 364 155 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 413 959 մարդ, որոնք ապրում էին 426 613 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 429 475 մարդ` 455 866 տնտեսություններում[6]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Արաքը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 520 944 մարդ), Սավեն (220 762 մարդ), Խոմեյնը (72 882 մարդ), Մահալլաթը (43 245 մարդ), Դելիջանը (40 902 մարդ), Մամունիեն (21 814 մարդ), Շազանդը (21 181 մարդ), Մահաջերանը (20 346 մարդ), Թաֆրեշը (16 493 մարդ)[7]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[4] | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Աշտիան շահրեստան | 19 011 | 17 105 | 16 357 | Աշտիան |
Արաք շահրեստան | 602 971 | 599 634 | 591 756 | Արաք |
Դելիջան շահրեստան | 43 388 | 48 986 | 51 621 | Դելիջան |
Զարանդիե շահրեստան | 57 550 | 57 153 | 63 907 | Մամունիե |
Թաֆրեշ շահրեստան | 46 680 | 25 912 | 24 913 | Թաֆրեշ |
Խոմեյն շահրեստան | 108 840 | 107 368 | 105 017 | Խոմեյն |
Խոնդաբ շահրեստան1 | — | 58 262 | 54 018 | Խոնդաբ |
Կոմիջան շահրեստան | 45 296 | 39 340 | 36 441 | Կոմիջան |
Մահալլաթ շահրեստան | 48 458 | 53 381 | 55 342 | Մահալլաթ |
Շազանդ շահրեստան | 118 789 | 117 746 | 117 571 | Շազանդ |
Սավե շահրեստան | 235 843 | 259 030 | 283 538 | Սավե |
Ֆարահան շահրեստան2 | — | 30 042 | 28 994 | Ֆարմահին |
Total | 1 326 826 | 1 413 959 | 1 429 475 | |
1Առանձնացվել է Արաք շահրեստանից 2Առանձնացվել է Կոմիջան և Թաֆրեշ շահրեստաններից |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ «Մարքազի Օսթանի պաշտոնական էջը օսթանի ձևավորման մասին» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-10-15-ին. Վերցված է 2023-10-10-ին.
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական նահանգ (Իրան)» հոդվածին։ |
|