Արդաբիլի նահանգ
Արդաբիլ օսթան պարս.՝ استان اردبیل | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
| Մտնում է | Իրան |
| Ներառում է | Արդաբիլի մարզ[1], Bileh Savar County?[1], Khalkhal County?[1], Meshginshahr County?[1], Germi County?[1], Parsabad County?[1], Kowsar County?[1], Namin County?[1], Nir County?[1], Sareyn County?[1] և Angut County? |
| Վարչկենտրոն | Արդաբիլ |
| Բնակչություն | ▲1 270 420 մարդ (2016)[2] |
| Տարածք | 17 800 կմ² |
| Սահմանակցում է | Աստարայի շրջան, Lerik District?, Yardimli District?, Ջալիլաբադի շրջան, Bilasuvar District?, Imishli District?, Բայլականի շրջան, Ֆիզուլիի շրջան, Արևելյան Ադրբեջան, Զանջան և Գիլան |
| Ժամային գոտի | UTC |
| ISO 3166-2 կոդ | IR-24 |
| Հեռախոսային կոդ | 0451 |
| ardabil.ostan-ar.ir(պարս.) | |
Արդաբիլ օսթան (պարսկերեն՝ استان اردبیل, կարդ.` Օսթան-է Արդաբիլ) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Գիլան, հարավ-արևմուտքից` Զանջան, արևմուտքից` Արևելյան Ադրբեջան օսթաններին, հյուսիսից` Ադրբեջանին։ Օսթանի տարածքը կազմում է 17 800 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 270 420 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Արդաբիլ քաղաքն է։
Օսթանը ձևավորվել է 1993 թվականին՝ Արևելյան Ադրբեջան օսթանի արևելյան շրջանների անջատման արդյունքում[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 209 968 մարդ` 281 433 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 248 488 մարդ, որոնք ապրում էին 337 943 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 270 420 մարդ 377 423 տնտեսություններում[7]։
Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Արդաբիլը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 529 374 մարդ), Փարսաբադը (93 387 մարդ), Մեշգինշահրը (74 109 մարդ), Խալխալը (39 304 մարդ), Գերմին (28 967 մարդ), Բիլե Սավարը (16 188 մարդ) և Նամինը (13 659 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում ապրում է 866 034 կամ օսթանի բնակչության 68,2%-ը[7]։
Բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են, բնակվում են նաև թալիշներ և իրանական թաթեր, Խալխալի շրջանում` նաև քրդեր[9]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).
| Շահրեստան | Բնակ. 2006[5] | Բնակ. 2011[6] | Բնակ. 2016[7] | Վարչ. կենտրոն |
|---|---|---|---|---|
| Ասլանդուզ շահրեստան1 | — | — | — | Ասլանդուզ |
| Արդաբիլ շահրեստան | 542 930 | 564 365 | 605 992 | Արդաբիլ |
| Բիլե Սավար շահրեստան | 54 471 | 53 768 | 51 404 | Բիլե Սավար |
| Գերմի շահրեստան | 89 248 | 84 267 | 76 901 | Գերմի |
| Խալխալ շահրեստան | 92 315 | 92 332 | 86 731 | Խալխալ |
| Քովսար շահրեստան | 27 472 | 26 198 | 22 127 | Գիվի |
| Մեշգինշահր շահրեստան | 156 141 | 151 156 | 149 941 | Մեշգինշահր |
| Նամին շահրեստան | 59 242 | 61 333 | 60 659 | Նամին |
| Նիր շահրեստան | 23 573 | 23 656 | 20 864 | Նիր |
| Սարեյն շահրեստան2 | — | 18 231 | 18 200 | Սարեյն |
| Ունգութ շահրեստան3 | — | — | — | Թազաքանդ Անգութ |
| Փարսաբադ շահրեստան | 164 576 | 173 182 | 177 601 | Փարսաբադ |
| Ընդհանուր | 1 209 968 | 1 248 488 | 1 270 420 | |
| 1Առանձնացվել է Փարսաբադ շահրեստանից 2017 թ. 2Առանձնացվել է Արդաբիլ շահրեստանից 3Առանձնացվել է Գերմի շահրեստանից 2020 թ. | ||||
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
- ↑ 2,0 2,1 2,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 22-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ «گذری بر تاریخچه کُردهای خلخال».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իրանիկա» հանրագիտարանը Արդաբիլի մասին(չաշխատող հղում) (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդաբիլի նահանգ» հոդվածին։ |
| ||||||||||
| |||||||||||||
