Արդաբիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ardabil skyline 2019 4.jpg
ԵրկիրԻրան Իրան
Մակերես18,01 կմ²
ԲԾՄ1351 մետր
Բնակչություն529 374 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0451
Փոստային դասիչ56131–56491
##Արդաբիլ (Իրան)
Red pog.png

Արդեբիլ, Արտավետ, Արտավիլ, քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում։ Բնակչությունը՝ 529 374 մարդ (2016)[1]։ Խճուղային ճանապարհների հանգույց։ Ունի գորգագործական, կաշվի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Հայտնաբերված են հանքային աղբյուրներ։ Արդեբիլում հայերը բնակություն են հաստատել սկսած IV դարից։ XX դարի սկզբին այստեղ կար շուրջ 20 տուն հայ, որոնք ունեին դպրոց ու եկեղեցի (կառուցված 1875 թվականին, որը պահպանվում է առ այսօր)։ Արդեբիլը հայտնի է XVI—XVII դարերի պաշտամունքային հուշարձաններով (մզկիթներ, շեյխ Սեֆիի դամբարանը և այլն, որոնց կոմպոզիցիոն արտահայտչականությունը, հախճասալե զարդարումները վկայում են Իրանի ճարտարապետական լավագույն ավանդների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 8 CC BY-SA icon 80x15.png