Իսմայիլ I
Իսմայիլ I | |
|---|---|
| Ծնվել է՝ | հուլիսի 17, 1487[1][2][3][…] |
| Ծննդավայր | Արդաբիլ, Ակ-Կոյունլուներ[4] |
| Մահացել է՝ | մայիսի 23, 1524[1][2][3] (36 տարեկան) |
| Վախճանի վայր | Թավրիզ, Սեֆյան Պարսկաստան[4][5] |
| Երկիր | |
| Ազգություն | ազարի |
| Տոհմ | Սեֆյաններ |
| Հայր | Շեյխ Հեյդար |
| Մայր | Halima Begum? |
| Երեխաներ | Թահմասպ I, Էլկաս Միրզա, Սամ Միրզա, Բահրամ Միրզա, Փարիխան սուլթան և Մահինբանու սուլթան |
| Հավատք | իսլամ[6] և տասներկուականներ[6] |
| Ստորագրություն | |
Իսմայիլ I, լրիվ անունը Աբու լ-Մուզաֆար Իսմայիլ բին Հեյդար աս-Սեֆևի, նաև Իսմայիլ Բահադուր շահ կամ Իսմայիլ Սեֆևի[7] (հուլիսի 17, 1487[1][2][3][…], Արդաբիլ, Ակ-Կոյունլուներ[4] - մայիսի 23, 1524[1][2][3], Թավրիզ, Սեֆյան Պարսկաստան[4][5]), Իրանի շահ 1502 թվականից, Սեֆյանների դինաստիայի հիմնադիրը։ Արդաբիլի շեյխ Սեֆի-էդ-Դինի սերունդներից է եղել։ Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և 1502 թվականին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը։ 1503-1510 թվականներին իրեն է ենթարկել Հայաստանը, ամբողջ Իրանը, արաբական Իրաքը, Միջին Ասիայի մի մասը։ Շիիզմը հայտարարել է պետական կրոն և թշնամական դիրք գրավել Օսմանյան նկատմամբ։ 1514 թվականին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան մասը, Քրդստանը և Իրաքը անցել են Թուրքիային։ Այս ճակատամարտից հետո օսմանյան սուլթանը գերի է վերցնում Իսմայիլի երկու կանանց, ինչպես նաև ամբողջ հարեմը[8]։ Այս պարտությունից հետո Իսմայիլը ընկճված էր և սկսեց ալկոհոլ օգտագործել[9]։ Նրա անպարտելիության աուրան ցնցվեց[10], Իսմայիլը դադարեց մասնակցել պետական և ռազմական գործերին[11], քանի որ, ըստ երևույթին, կորցրել էր ինքնավստահությունը[12]։ Հալածելով սուննի մուսուլմաններին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը։ Իսմայիլը հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին։ Մեզ հասել է Իսմայիլի պարսկերեն և ադրբեջաներեն բանաստեղծությունների դիվանը՝ «Խաթայի» (այսինքն՝ «մեղավոր» կամ «չինացի») ստորագրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Исмаил I // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 العاملي م. ا. أعيان الشيعة (արաբ.) — Vol. 3. — P. 321.
- ↑ 6,0 6,1 Encyclopædia Iranica / N. Sims-Williams, A. Ashraf, H. Borjian, M. Ashtiany — USA: Columbia University, 1982. — ISSN 2330-4804
- ↑ Расул Рза. Духом непокорный. — журнал «Огонёк»: Правда, 1978. — № 38. — С. 19.
- ↑ The Cambridge history of Iran, ed. William Bayne Fisher, Peter Jackson, Laurence Lockhart, pg. 224.
- ↑ The Cambridge history of Islam, Part 1, ed. Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis, pg. 401
- ↑ The Cambridge History of Islam, Part 1, By Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis, p. 401.
- ↑ Elton L. Daniel, The History of Iran (ABC-CLIO, 2012) 86
- ↑ Mikaberidze, Alexander (2015). Historical Dictionary of Georgia (2nd ed.). Rowman & Littlefield.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 398)։ |