Իվան Պասկևիչ
Իվան Պասկևիչ (ռուս.՝ Иван Фёдорович Паскевич, մայիսի 8 (19), 1782[1][2], Պոլտավա, Ռուսական կայսրություն - հունվարի 20 (փետրվարի 1), 1856[1], Վարշավա, Ռուսական կայսրություն), ծնունդով ուկրաինացի ռազմական առաջնորդ էր։
1826-1828թթ ռուս-պարսկական երկրորդ պատերազմում 1827 թվականի հոկտեմբեր ամսին գրավեց Երևանի բերդը։ 1828 թվականի փետրվարի 10 ին, ավարտելով հաջող հարձակումը և ընդառաջ գնալով պարսիկների հաշտության խնդրանքներին, Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվեց պայմանագիր, ըստ որի Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի օկրուգը միացան ռուսական Կայսրությանը[5]։ Այս պատմական ելակետային կետից սկսած փոխվեց հայ ժողովրդի պատմության բացասական ընթացքը։ Ռուսական կայսրության կազմում գտնվելով Հայաստանը դարձավ քրիստոնյա Ռուսաստանի հովանու տակ գտնվող շրջան, ստեղծվեց հայկական մարզը, այնուհետև Երևանի նահանգը։ Ռուսաստանի նախաձեռնությամբ իրականացավ հայերի մասսայական ներգաղթ և վերականգնվեց երբեմնի կորուսյալ հայկական արդարությունը։
Իր հաղթանակների համար նա 1828 թ. Էրիվանի կոմս և 1831 թ. Լեհաստանի թագավորության փոխարքա տիտղոսներ է ստացել։ Նա ֆելդմարշալի աստիճանի է հասել Ռուսական բանակում, այնուհետ նաև Պրուսիայի և Ավստրիայի բանակներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ Майков П. Паскевич-Эриванская, Елизавета Алексеевна (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1902. — Т. 13. — С. 332—333.
- ↑ Майков П. М. Паскевич-Эриванский, Иван Федорович (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1902. — Т. 13. — С. 333—346.
- ↑ «Թուրքմենչայի պայմանագիր» (հայերեն)։ 2018-05-25