Քուրդիստանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուրդիստանի նահանգ
ԵրկիրԻրան Իրան
ԿարգավիճակԻրանի վարչական բաժանում
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՍանանդաջ
Բնակչություն1 603 011 մարդ (2016)[1]
Տարածք29 137 կմ²
Սահմանակցում էՍուլեյմանիե մարզ, Արևմտյան Ադրբեջան և Համադանի նահանգ
Ժամային գոտիUTC+3:30
ՓոխարինեցArdalan?
ISO 3166-2 կոդIR-12
Հեռախոսային կոդ0871

Քուրդիստանի նահանգ (քրդ.՝ پارێزگای کوردستان, պարսկերեն՝ استان کردستان, օսթանե քորդեսթան) կամ Քորդեսթան Իրանի 31 նահանգներից մեկն է:Քուրդիստան նահանգի տարածքը 28,817 կմ² է։ Այն գտնվում է Իրանի արևմտյան մասում, սահմանակցում է Իրաքին արևմուտքից, Արևմտյան Ադրբեջանին հյուսիսից, Զանջանի նահանգին հյուսիս-արևելքից, Համադանի նահանգին՝ արևելքից, և Քերմանշահի նահանգին՝ հարավից[2]։ Քուրդիստանի նահանգի կենտրոնը Սանանդաջ քաղաքն է (քրդ.՝ Sinne):

Բնակչություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին նահանգիի բնակչությունը 1346383 , որից 52.42%-ը կազմում էր քաղաքային բնակչությունը և 47.58%-ը գյուղական բնակչությունը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի Քուրդիստանի նահանգի բնակչությունը 1493645 է, որից քաղաքաբնակ են 66%-ը։ Քրդերը կազմում է մեծամասնություն այստեղ և նրանք խոսում են քրդերենի սորանի բառբառով, որը հյուսիսարևմտյան իրանական լեզու է։ Բիջար և Քորվեհ գավառներում կան բավական թվով ազարիներ։ Նահանգի պատմական անունը Արդալան է։

Տնտեսույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսություն է և ժամանակկակից անասնաբուծությունն է։ Բրինձը, գարին, ցորեն ու մրգերը այստեղի հիմնական գյուղմթերքներն են։ Քիմիական, մետաղական, տեքստիլ, կաշվի և սննդի արդյունաբերությունները այստեղի հիմնական արդյունաբերական ոլորտներն են, Այս նահանգում գործազրկությունը շատ բարձր է և նա համարվում է Իրանի նահանգների մեջ բարձր գոծազրկություն ունեցող նահանգներից մեկը։ Ըստ իրանական վիճակագրությաբ ավելի քան 200000 մարդ գոյատևում է զբաղվելով կոլբարությամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]