Սիստան և Բելուջիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիստան և Բելուջիստան
պարս.՝ استان سيستان و بلوچستان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԶահեդան
Բնակչություն2 775 014 մարդ (2016)[1]
Տարածք181 785 կմ²[2]
Սահմանակցում էՀարավային Խորասան, Քերմանի նահանգ և Հորմոզգանի նահանգ
Ժամային գոտիUTC+3:30
ISO 3166-2 կոդIR-11
Հեռախոսային կոդ0542
sbportal.ir

Սիստան և Բելուջիստան օսթան (պարս.՝ استان سيستان و بلوچستان` Օսթան-է Սիստան օ Բալուչեստան), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Հյուսիսից սահմանակից է Հարավային Խորասան, արևմուտքից` Քերման, հարավ-արևմուտքից` Հորմոզգան օսթաններին, արևելքից Պակիստանին, հյուսիս-արևելքից` Աֆղանստանին։ Հարավային ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը։ Օսթանի տարածքը կազմում է 181 785 կմ², տարածքով Իրանի երկրորդ ամենախոշոր օսթանն է Քերմանից հետո։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 2 775 014 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Զահեդան քաղաքն է։

2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական մասը կազմում են բելուջները, որոնք խոսում են բելուջերեն, հյուսիսային մասում` Սիստանում, գերակշռում են պարսիկները, որոնք խոսում են պարսկերենի տեղական բարբառով։ Բելուջները հիմնականում սուննի մուսուլմաններ են, պարսիկները` շիա մուսուլմաններ[4]։

Խոշոր քաղաքներն են Զահեդանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 587 730 մարդ), Զաբոլը (134 950 մարդ), Իրանշահրը (113 750 մարդ), Չաբահարը (106 739 մարդ), Սարավանը (60 014 մարդ), Խաշը (56 584 մարդ), Քոնարակը (43 258 մարդ)[5]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության գրեթե 48,5%-ը[6]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 26 շահրեստանների (գավառների).

Սիստան և Բելուջիստան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[7] Բնակ. 2011[8] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Բամփուր շահրեստան1 [9] Բամփուր
Գոլշան շահրեստան2 Ջալեք
Դալգան շահրեստան1 62 813 67 857 Գալմուրթի
Դաշտիարի շահրեստան3 [10] Նեգուր
Զաբոլ շահրեստան 317 357 259 356 165 666 Զաբոլ
Զահեդան շահրեստան 663 822 660 575 672 589 Զահեդան
Զարաբադ շահրեստան4 Զարաբադ
Զեհաք շահրեստան 70 839 75 419 74 896 Զեհաք
Թաֆտան շահրեստան5 Նուքաբադ
Իրանշահր շահրեստան 264 226 219 796 254 314 Իրանշահր
Լաշար շահրեստան6 Էսպաքե
Խաշ շահրեստան 161 918 155 652 173 821 Խաշ
Համուն շահրեստան7 41 017 Մոհամմադաբադ
Հիրմանդ շահրեստան7 65 471 63 979 Դուստ Մոհամմադ
Մեհրեսթան շահրեստան8 62 756 70 579 Մեհրեսթան
Միրջավե շահրեստան9 45 357 Միրջավե
Նիկշահր շահրեստան 185 355 212 963 141 894 Նիկշահր
Նիմրուզ շահրեստան7 48,471 Ադիմի
Չաբահար շահրեստան 214 017 264 051 283 204 Չաբահար
Ռասկ շահրեստան10 Ռասկ
Սարավան շահրեստան 239 950 175 728 191 661 Սարավան
Սարբազ շահրեստան 162 960 164 557 186 165 Սարբազ
Սիբ և Սուրան շահրեստան2 73 189 85 095 Սուրան
Քասր Քանդ շահրեստան11 61,076 Քասր Քանդ
Քոնարակ շահրեստան 68 605 82 001 98 212 Քոնարակ
Ֆանուջ շահրեստան6 49 161 Ֆանուջ
Ընդհանուր 2 349 049 2 534 327 2 775 014
1Առանձնացվել է Իրանշահր շահրեստանից
2Առանձնացվել է Սարավան շահրեստանից
3Առանձնացվել է Չաբահար շահրեստանից
4Առանձնացվել է Քոնարակ շահրեստանից
5Առանձնացվել է Խաշ շահրեստանից
6Առանձնացվել է Նիկշահր շահրեստանից
7Առանձնացվել է Զաբոլ շահրեստանից
8Առանձնացվել է Սարավան և Սարբազ շահրեստաններից
9Առանձնացվել է Զահեդան շահրեստանից
10Առանձնացվել է Սարբազ շահրեստանից
11Առանձնացվել է Չաբահար և Նիկշահր շահրեստաններից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Sistan-Baluchestan
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
  4. «Baluchistan on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ. հոկտեմբերի 27-ին.
  5. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտմբերի 19-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. «Letter of approval regarding reforms and divisional changes in Sistan and Baluchestan province» (պարսկերեն). Իրանի Ներքին գործերի նախարարություն. 2017 թ. օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ. ապրիլի 7-ին.
  10. «Letter of approval regarding the country divisions of Chabahar County, Sistan and Baluchestan province» (պարսկերեն). Իրանի Ներքին գործերի նախարարություն. 2018 թ. սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ. ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիստան և Բելուջիստան» հոդվածին։