Քերմանի նահանգ
Քերման օսթան պարս.՝ استان کرمان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Քերման |
Բնակչություն | ▲3 164 718 մարդ (2016)[1] |
Տարածք | 180 726 կմ² |
Սահմանակցում է | Յազդի նահանգ, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգանի նահանգ, Հարավային Խորասան և Ֆարս |
ISO 3166-2 կոդ | IR-08 |
Հեռախոսային կոդ | 0341 |
gov.kr.ir | |
Քերման օսթան (պարս.՝ استان کرمان, Օսթան-է Քերման), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Ֆարս, հյուսիս-արևմուտքից` Յազդ, հյուսիս-արևելքից` Հարավային Խորասան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 180 726 կմ², բնակչությունը՝ ▲3 164 718 մարդ (2016)[1]։ Տարածքով Իրանի 31 օսթաններից ամենախոշորն է։ Վարչական կենտրոնը Քերման քաղաքն է։
Քերմանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ Հետագայում օսթանից անջատվել են հարավային ծովափնյա շրջանները, որոնք ներկայումս կազմում են Հորմոզգան օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Մաշհադ քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 584 834 մարդ` 612 996 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 2 938 988 մարդ, որոնք կազմում էին 785 747 տնտեսություն[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 3 164 718 մարդ` 932 721 տնտեսություններում[6]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Քերմանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 537 718 մարդ), Սիրջանը (199 704 մարդ), Ռաֆսանջանը (161 909 մարդ), Ջիրոֆթը (130 429 մարդ), Բամը (127 396 մարդ), Զարանդը (60 370 մարդ), Քահնուջը (52 624 մարդ), Շահր Բաբեկը (51 620 մարդ), Բաֆթը (34 517 մարդ), Բարդսիրը (25 152 մարդ), Բարավաթը (22 761 մարդ), Մոհամմադաբադը (20 720 մարդ), Նաջաֆշահրը (20 164 մարդ), Մահանը (19 423 մարդ), Անբարաբադը (18 185 մարդ), Մանուջանը (15 634 մարդ), Անարը (15 532 մարդ), Ռուդբարը (14 747 մարդ), Ռաբորը (13 263 մարդ), Քալե Գանջը (13 169 մարդ), Քուհբանանը (10 761 մարդ), Դարբ Բեհեշտը (10 670 մարդ), Բաղինը (10 407 մարդ) և Ռայենը (10 286 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 1 858 587 մարդ կամ օսթանի բնակչության 58,7%-ը[6]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսթանը բաժանված է 25 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[4] | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Անար շահրեստան1 | — | 35 295 | 36 897 | Անար |
Անբարաբադ շահրեստան | 113 751 | 85 942 | 82 438 | Անբարաբադ |
Արզույե շահրեստան2 | — | 41 979 | 38 510 | Արզույե |
Բաֆթ շահրեստան | 138 847 | 75 940 | 84 103 | Բաֆթ |
Բամ շահրեստան | 277 835 | 195 603 | 228 241 | Բամ |
Բարդսիր շահրեստան | 84 543 | 73 738 | 81 983 | Բարդսիր |
Գոնբաքի շահրեստան4 | — | — | — | Գոնբաքի |
Զարանդ շահրեստան | 119 144 | 129 104 | 138 133 | Զարանդ |
Մանուջան շահրեստան | 63 270 | 64 528 | 65 705 | Մանուջան |
Նարմաշիր շահրեստան3 | — | 58 229 | 54 228 | Նարմաշիր |
Շահր Բաբեկ շահրեստան | 100 192 | 90 495 | 103 975 | Շահր Բաբեկ |
Ջազմուրյան շահրեստան5 | — | — | — | Զեհե Քալութ |
Ջիրոֆթ շահրեստան | 181 300 | 277 748 | 308 858 | Ջիրոֆթ |
Ռաբոր շահրեստան2 | — | 34 392 | 35 362 | Ռաբոր |
Ռավար շահրեստան | 38 539 | 40 295 | 43 198 | Ռավար |
Ռաֆսանջան շահրեստան | 291 417 | 287 921 | 311 214 | Ռաֆսանջան |
Ռիգան շահրեստան3 | — | 66 335 | 88 410 | Մոհամմադաբադ |
Ռուդբար Ջանուբ շահրեստան | 86 747 | 104 421 | 105 992 | Ռուդբար |
Սիրջան շահրեստան | 239 455 | 267 697 | 324 103 | Սիրջան |
Քալե Գանջ շահրեստան | 69 008 | 76 376 | 76 495 | Քալե Գանջ |
Քահնուջ շահրեստան | 102 269 | 86 290 | 95 848 | Քահնուջ |
Քերման շահրեստան | 654 052 | 722 484 | 738 724 | Քերման |
Քուհբանան շահրեստան | 24 465 | 21 721 | 21 205 | Քուհբանան |
Ֆահրաջ շահրեստան3 | — | 68 038 | 67 096 | Ֆահրաջ |
Ֆարյաբ շահրեստան1 | — | 34 417 | 34 000 | Ֆարյաբ |
Ընդհանուր | 2 584 834 | 2 938 988 | 3 164 718 | |
1Առանձնացվել է Ռաֆսանջան շահրեստանից[8][9] 2Առանձնացվել է Բաֆթ շահրեստանից[10] 3Առանձնացվել է Բամ շահրեստանից[11][12] 4Առանձնացվել է Ռիգան շահրեստանից[12] 5Առանձնացվել է Բաֆթ շահրեստանից[13] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Kerman» (անգլերեն).
- ↑ «شهر انار به کشور اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2009 թ. հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ. հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ. հունիսի 23-ին.
- ↑ «شهرستان فاریاب به نقشه تقسیمات کشوری اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2011 թ. փետրվարի 8. Վերցված է 2023 թ. հունիսի 27-ին.
- ↑ «شهرستان ارزوئیه به نقشه تقسیمات کشوری اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2011 թ. ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ. օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ. հունիսի 24-ին.
- ↑ «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري در استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2013 թ. սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ. հուլիսի 5-ին.
- ↑ 12,0 12,1 «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2023 թ. մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 1401 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հուլիսի 7-ին. Վերցված է 2023 թ. հուլիսի 7-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանի նահանգ» հոդվածին։ |
|