Բամ
Քաղաք | ||
---|---|---|
Բամ | ||
![]() Բամի միջնաբերդը՝ մինչ երկրաշարժը | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Բամ | |
ԲԾՄ | 1061 մետր | |
Բնակչություն | 73,823 մարդ (2006) | |
Ժամային գոտի | IRDT? | |
Հեռախոսային կոդ | 0344 | |
| ||
Բամ [1] (պարսկերեն՝ بم), քաղաք է Իրանի Քերման նահանգի Բամ շրջանում։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 73,823 մարդ կամ 19,572 ընտանիք[2]։
Իրանական ժամանակակից Բամ քաղաքը ներառում է Բամի միջնաբերդը։ Մինչ 2003 թվականի երկրաշարժը տեղի բնակչության թիվը պաշտոնական տվյալներով կազմում էր 43,000 մարդ[3]։ Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվերի շուրջ։ Ոմանց կարծիքով՝ այն հիմնադրվել է Պարթևական կայսրության օրոք։ Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ։ Արաբ ճամփորդող և աշխարհագրագետ Իբն Հաուքալն իր գրքում Բամը նկարագրել է որպես «Սուրաթ-ուլ՛արդ» կամ «Երկրի պատկերով քաղաք».
Բամի հնագույն համանուն միջնաբերդի պատմությունը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են Սաֆյանների արքայատոհմի օրոք։ 1722 թվականի Աֆղանական արշավանքների հետևանքում քաղաքը երկար ժամանակ ամայանում է, այնուհետև վերաբնակեցվում։ Երկրորդ անգամ անմարդաբնակ է դառնում Շիրազից զավթիչների պատճառով։ Այն որոշ ժամանակահատվածում օգտագործվել է որպես զորանոց։
Մինչ 2003 թվականի ավերիչ երկրաշարժը՝ Բամը գյուղատնտեսական և արդյունաբերական զարգացած կենտրոն էր համարվում։ Այն հայտնի է իր արմավով և ցիտրուսային մրգերով։ Զբոսաշրջային հայտնի այցելավայրերից է, ուր հատկապես այցելում են՝ տեսնելու քաղաքի հոյակերտ միջնաբերդը։
2003 թվականի երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած 6.6 մագնիտուդով երկրաշարժը մեծ վնաս հասցրեց Բամին և շրջակա Քերման նահանգին։ Մահացան 26,271 և վիրավորվեցին 30,000 մարդ։ Ավերածությունների մեծ թիվն աղյուսով և ավազով կառուցված շինությունների պատճառով էր, որոնց մեծամասնությունը չէին համապատասխանում 1989 թվականին Իրանի սահմանած երկրաշարժային կանոնակարգերին, իսկ բնակիչների մեծ մասը քնած էին (երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի ժամանակով առավոտյան 05:26-ին):
Երկրաշարժի հետևանքում որոշ ժամանակով ջերմացան իրանա-ամերիկյան հարաբերությունները։ Վերջինս մարդասիրական ուղիղ օգնություն առաջարկեց Իրանին, որը խոստացավ ենթարկվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դրույթներին և թույլատրել մշտադիտարկում իրականացնել իր ատոմային փորձարկումների վայրերում։ Ընդհանուր թվով 44 երկիր օգնող անձնակազմ է ուղարկել փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, իսկ 60 երկիր օգնություն է տրամադրել։
Ետերկրաշարժյան զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի երկրաշարժից անմիջապես հետո Իրանի կառավարությունը պլանավորեց նոր քաղաքի կառուցումը և հին քաղաքի հետ կապված խնդիրների վերացումը։ Քաղաքի վերակառուցման և զարգացման պլանի վրա ծախսվեց 6 ամիս, ինչը հարուցեց տեղի իշխանությունների և բնակիչների դժգոհությունը։ Այժմ Բամի միջնաբերդի վերակառուցմանն օժանդակում են ճապոնական համալսարանների և Իրանի Մշակույթի նախարարության աշխատակիցները։ Երկրաշարժի պատճառած վնասները կազմեցին գրեթե 1 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bam, Iran can be found at GEOnet Names Server, at this link, by opening the Advanced Search box, entering "-3055036" in the "Unique Feature Id" form, and clicking on "Search Database".
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran. Archived from the original (Excel) on 2011-11-11.
- ↑ «Cold is the main health threat after the Bam earthquake»։ BMJ։ Վերցված է 2007-09-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Travel magazine story on Bam as a tourist destination Archived 2012-07-02 at the Wayback Machine.
- Newspaper item: "The Lost Beauty that was Bam"
- BBC story: "Bam: Jewel of Iranian heritage"
- Population figures from World-Gazetteer.com Archived 2001-09-24 at the Wayback Machine.
- Digital Silk Roads Project – Citadel of Bam. Photos and movies
- To Bam & back by Asghar Riahi
2003 թվականի երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]
- BBC news report
- CNN news report
- CNN report on rescue efforts
- IRINNews.org "Special on Bam three months on"
- IRINNews.org "Tehran lowers Bam earthquake toll"
- ICOMOS Heritage at Risk 2004/2005: The Bam Earthquake
- UNESCO World Heritage in Danger 2004 - Iran: Glimmers of hope in Bam
Երկրաշարժից հետո վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բամ կատեգորիայում։ |
|