Սիրջան
Բնակավայր | ||
---|---|---|
պարսկերեն՝ سيرجان | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 1744 մետր | |
Բնակչություն | 199 704 մարդ (2016) | |
Ժամային գոտի | IRDT? | |
Հեռախոսային կոդ | 0345 | |
Պաշտոնական կայք | sirjan.ir(պարս.) | |
| ||
Սիրջան (պարսկերեն՝ سيرجان), քաղաք Իրանի հարավում՝ Քերման նահանգում, Սիրջան շահրեստանի վարչական կենտրոնը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրջանը հիմնադրվել է Սասանյան պետության ժամանակաշրջանում։
Մոտ 1470 թվականին քաղաք է այցելել Աֆանասի Նիկիտինը, ով այդ մասին նշել է «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» վերնագրով իր ճամփորդական գրառումներում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է արևմուտքից Զագրոսի լեռների և արևելքից Հազարան լեռնազանգվածի միջև, ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի մոտակայքում կան ածխի, երկաթի և պղնձի հանքաքարի, ոսկու հանքավայրեր։ Սիրջանը հայտնի է գորգերի արտադրությամբ և պիստակի մշակությամբ։
Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրջան քաղաքի հին պատմության շնորհիվ այդտեղ կարելի է գտնել Իրանի պատմության տարբեր դարաշրջանների արտացոլումներ։ Տեղական ճարտարապետությանը բնորոշ են Իրանի ամենայուրօրինակ հողմաշտարակները, որոնք կոչվում են «չուբուկի»։ Այս աշտարակներում արևային էներգիան օգտագործվում է շենքերում օդի շրջանառության համար։ Երբ արևը շողում է հողմային աշտարակի վրա (քամու կողմից), աղյուսե շենքում օդի ջերմաստիճանը բարձրանում է։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով աշտարակի ներսում օդը դառնում է տաք ու թեթև և սկսում է վեր բարձրանալ ու դուրս գալ աշտարակից։ Տաք օդի դեպի վեր շարժումը հանգեցնում է շենքի ստորին մասերում ներծծող վիճակի, և դռներից ու պատուհաններից օդը մտնում է շենք։ Այսինքն, ցուրտ օդը ներս է մտնում ներքևից, իսկ տաք օդը վերևից դուրս է գալիս աշտարակի ծխնելույզով։ Միևնույն ժամանակ, որպեսզի մտնող օդը ավելի սառը լինի, կարելի է այնպես անել, որ այն անցնի ջրի մակերևույթով կամ նկուղային օդը ուղղվի դեպի շենք։ Այս մեթոդը հին ժամանակներից տարածված է եղել Իրանի անապատային շրջաններում, մասնավորապես՝ Քերմանում[3]։
Սիրջան քաղաքն ունի գեղեցիկ և հին հուշարձաններ, որոնցից են Կալյե-յե Սանգ ամրոցի («քարե ամրոց») ավերակները։ Դա հսկայական ժայռապատ ամրոց է, որը ականատես է եղել բազմաթիվ պատմական իրադարձությունների։ Մոտակայքում քարե բեկորի վրա տախտակամածի տեսքով բարձունք կա, որը վերաբերում է սուլթան Ահմադ Մուզաֆարիի (1387 թվական) կառավարման ժամանակաշրջանին։
Սիրջան քաղաքը, ինչպես իրանական այլ քաղաքներ, ունի իր հուշանվերները. դրանք ձեռագործ գորգերն ու առանց խավի կարպետներն են։ Կարպետի այս տեսակը, որը կարծես գորգի նախշերի համադրություն լինի կարպետի ֆոնի վրա, հորինել են տեղի արհեստավորները[4]։ Բացի աշխարհի այլ վայրեր արտահանվող գորգերից և կարպետներից, Սիրջանը հայտնի է այնպիսի ապրանքներով, ինչպիսիք են պիստակը, մասկատին, սոհանը (ածիկի կոնֆետներ՝ աղացած նուշով) և գավուտը։ Մասկատին շատ համեղ, անուշաբույր քաղցրավենիք է՝ պատրաստված օսլայից, սերուցքային կարագից, շաքարավազից և զաֆրանից։ Սիրջանի մասկատին շատ հայտնի է, և դրանից չեն պատրաստում Իրանի այլ վայրերում։ Գավուտը (կոչվում է նաև «կուվատու») դարչնագույն փոշի է, որը նման է սուրճի և ստացվում է դանդուռի, կտավատի, հազարի, համեմի, հիլի և տապակած գարու տրորած սերմերի խառնուրդից, որին էլ ավելացվում է որոշակի քանակությամբ շաքարավազ։ Այս խառնուրդը շատ օգտակար է առողջության, մասնավորապես՝ տեսողության և նյարդային համակարգի համար[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում է 189 749 մարդ, իսկ ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների կազմել է 167 014 մարդ[5]։
1986 | 1991 | 1996 | 2006 | 2012 |
---|---|---|---|---|
90 072 | 107 887 | 135 024 | 167 014 | 189 749[6] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսկական յակչալ Սիրջանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ», Աֆանասի Նիկիտին, Լենինգրադ, 1986, էջ 57
- ↑ سیرجان شهرداری (2015)։ «About Sirjan city»։ شهرداری سیرجان (en-gb)։ Վերցված է 2020-11-14
- ↑ 3,0 3,1 Սիրջանի մարզ
- ↑ سیرجان شهرداری (2015)։ «About Kilim»։ شهرداری سیرجان (en-gb)։ Վերցված է 2020-11-14
- ↑ World Gazetteer: Sīrjān — profile of geographical entity including name variants
- ↑ ենթադրաբար
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիրջան կատեգորիայում։ |