Հիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elettaria cardamomum Capsules and seeds.jpg

Հիլ, կարդամոն, կոճապղպեղների ազգի ընտանիքի՝ Elettaria cardamonum և Elettaria major բազմամյա խոտաբույսերի, դրանց պտուղների և սերմերի անվանումը։ Աճում են հարավային Հնդկաստանի լեռնային խոնավ անտառներում, մշակվում նաև Շրի Լանկայում, Հնդկաչինում, Հարավային Չինաստանում։ Տերևները նշտարաձև են՝ երկշարք դասավորված վեգետատիվ ընձյուղի վրա։ Ծաղիկները բաց կանաչավուն են՝ հուրանում հավաքված։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Սերմերը մանր են, գորշ կարմրավուն, կնճռոտված, անկանոն ձևի, հոտավետ և որպես համեմունք օգտագործվում են խոհարարության մեջ։ Սերմերում պարունակվող եթերային յուղը (3, 5-7%) կիրառվում սննդի, ծխախոտի արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 403 CC-BY-SA-icon-80x15.png