Jump to content

Հազար (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնուկ
Կաթնուկ
Հազար (բույս)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Կաթնուկ
Լատիներեն անվանում
Lactuca
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կաթնուկ, (լատին․՝ Lactuca)) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ Asteraceae)[1] ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը՝ 10-120 սմ։ Տերևները նշտարանման են, ամբողջական կամ փետրաձև բաժան, ծաղկաբույլը՝ հուրանանման կամ ողկույզանման զամբյուղ, ծաղիկը՝ դեղին, երբեմն՝ երկնագույն կամ վարդագույն, պտուղը՝ թռչող սերմիկ։ Ծաղկաբույլը բազմածաղիկ զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին կամ կապույտ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը Էլիպսաձևփց մինչև երկարավուն, փուփուլիկով սերմիկ է։

Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերի լեռն, շրջաններում։ Աճում է կավահողերում, աղուտներում, անտառների բացատներում, թփուտներում, մարգագետիններում, ճամփեզրերին Աճում է Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և այլուր։ Մշակվում է ամենուրեք։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է։ Պարունակում է խեժ, վիտամիններ C, B, PP, կարոտին, երկաթի և ֆոսֆորի աղեր։ Օգտագործվում է սննդի մեջ։ Մշակության մեջ, որպես բանջարաբույս, տարածված է կաթնուկ մշակովին (Լ. sativa)։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, օրգանական թթուներ, վիտամիններ C, B, PP, սեսկվիտերպենոիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են սրտի, ստամոքսի, աչքի և այլ հիվանդությունների, կոտրվածքների և թունավորումների ժամանակ։ Թախտաջյանի կաթնուկ հանդիպում է Վայոց ձորի մարզում և Երևանի շրջակայքում. գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

Հանդիպում է 150[2] տեսակ, Հայաստանում՝ 4-5։

Գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Plant List: Lactuca Արխիվացված 2017-09-05 Wayback Machine
  2. Латук, Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Род 1654. Латук. Салат. — Lactuca // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Е. Г. Бобров и Н. Н. Цвелев. — М.—Л.: Изд-во АН СССР, 1964. — Т. XXIX. — С. 274—317. — 796 с. — 2200 экз.
  • Фисюнов А. В. Стр. 34. Латук (молокан) татарский // Справочник по борьбе с сорняками. Издание второе. 1984 г..

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազար (բույս)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազար (բույս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 161
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։