Պիստակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիստակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Pistacia vera
Հատուկ պահպանություն
پسته یامچی مرند.jpg

Պիստակ (պարս․՝ پسته-չատտանգուշ), աղտորազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար ծառերի ու թփերի ցեղ: Տարածված է Հին և Նոր աշխարհի մերձարևադարձային և մասնակիորեն արևադարձային շրջաններում:

Տարածվածութունը և էկոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

پسته یامچی.jpg

Պիստակը տարածված է միջերկրածովյան շրջանում, հյուսիս-արևմտյան Աֆրիկայում, արևմտյան, միջին և արևելյան Ասիայում: Պիստակի երկու տեսակ տարածված է կենտրոնական Ամերիկայում և ԱՄՆ Տեխաս նահանգի հարավում:

Պիստակն աճում է գորշահողերում, լեռնա-տափաստանային շագանակագույն բնահողում: Սիրում է լույս, դիմացկուն է չորային եղանակի նկատմամբ, նախընտրում է կալցիումով հարուստ բնահող, որը շատ արագ յուրացնում է: Կարող է դիմանալ մինչև -25°C ցրտին:

Պիստակի թուփն աճում է մեկական, սակայն երբեմն պատահում են նաև պիստակի անտառներ: Ծաղկում է ապրիլին, երբեմն` մարտին: Պտուղները հասնում են սեպտեմբեր-նոյեմբերին: Բնության մեջ պիստակը բազմանում է սերմերով, մշակման ժամանակ` պատվաստման միջոցով:

Նշանակությունը և կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

860631-Pistachio-IMG 7037-2.jpg

Պիստակի խիտ և ամուր ծառանյութն օգտագործվում է ատաղծագործության մեջ, իսկ խեժն օգտագործվում է բարձրորակ լաքերի արտադրության մեջ: Ճյուղերն ու տերևներրը լայնորեն կիրառվում են դեկորացիայի մեջ, հատկապես` ֆլորիստիկայում:

Սննդի մեջ պիստակն օգտագործում են ավելի քան 2500 տարի: Հին ժամանակներում Իրանում պիստակը համարվում էր դելիկատես, ինչպես նաև հարստության խորհրդանիշ: Ամեն ընտանիք չուներ հնարավորություն իր սեղանին պիստակ դնել:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղանտեսության պատմության համաձայն, Իրանը եղել է այն առաջին տարածքներից, որտեղ իրականացվել են գյուղանտեսական աշխատանքներ: Որոշ փորձագետների կարծիքով, Իրանը եղել է մշակաբույսերի աճեցման կենտրոն, ինչի մասին վկայում են այս երկրի տարբեր շրջաններում հայտնաբերված գտածոները: Դրանց համաձայն, դեռևս հին ժամանակներից, կուռուցելով ջրմուղներ և ոռոգման համակարգ, հիմք են դրել գյուղատնտեսության արդիական համակարգի: Իրանում հնագույն ժամանակներից մշակել են պիստակ:

Այսօր շրջանառվում են տարբեր կարծիքներ, թե կոնկրետ որ երկրում են առաջին անգամ սկսել աճեցնել պիստակի ծառը: Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն, այդ երկիրը համարվում է Իրանը, իսկ օրինակ Ամերիկանա հանրագիտարանում նշված է, որ այն սկսել են աճեցնել Արևմտյան Ասիայում:

Մոհամմադ Հասան Աբրիշամին, ով հեղինակել է "Իրանական պիստակ" գիրքը, գրում է. "Տարածքը, որտեղ առաջին անգամ աճել է պիստակը, ներկայիս Իրանի Խորասան նահանգն է: Իրանում պիստակ են աճեցրել նաև երկրի արևմտյան հատվածում, Նիշաբուրում և Ամուդարյա գետի ափերին": Պատմական տվյալների համաձայն, Աքեմենյան շրջանում Իրանում պիստակն աճել է ինքնաբուս: Ինչպես նշել է ամերիկացի իրանագետ Բերթոլդ Լոֆերը, պիստակն իրանցիների համար մեծ նշանակություն է ունեցել: Պիստակի ծառը հնագույն ժամանակներում ունեցել է պիստակա անվանումը, հետագայում` պահլավերենում դարձել է պիստակ: Պարսկերենով այն կոչվում է փեսթե:

پسته کنده شده از درخت.JPG

Իրանի Քերման, Ֆարս, Սեմնան, Ղազվին և մի շարք այլ նահանգներում այսօր աճեցվում է պիստակի 90 տեսակ: Այսօր Իրանը համարվում է պիստակի ամենախոշոր արտահանողն աշխարհում: Այսօր պիստակ մշակում են Հունաստանում, Սիրիայում, Իրանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայիում և այլ երկրներում: Իրանում պիստակի արդյունաբերությունը շատ եկամտաբեր է: Իրանում արտադրված պիստակն արտահանվում է միջազգային շուկաներ: Իրանական պիստակի գնորդներ են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Թունիսը, Կանադան, Չիլին, Բրազիլիան և այլն: Պիստակի բերքը հավաքում են հուլիսի վերջից օգոստոսի սկիզբը: Սկզբում այն չորացնում են արևի տակ, ինչից հետո բերքը կարելի է պահել մեկ տարուց ոչ ավելի: Այնուհետև պիստակը թրջում են աղաջրի մեջ և բովում:

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

860603-Pistachio-IMG 6625-2.jpg

Պիստակն ունի սննդային մեծ արժեք: Այն պարունակում է ավելի քան 50 տոկոս յուղ, ինչպես նաև մեծ քանակությամբ սպիտակուցներ ու ածխաջրեր: Դրանք բարձրացնում են օգանիզմի տոնուսը: Պիստակն իր հետքրքիր համի համար շատ սիրված է: Պիստակն ուտում են ինչպես հում, այնպես էլ աղով կամ բոված վիճակում: Այն ավելացնում են սալաթների մեջ, դրանով զարդարում են պատրաստի կերակուրները, ավելացնում են քաղցրավենիքի մեջ:

Պիստակն իր բուժիչ հատկութունների շնորհիվ օգտագործվում է նաև ավանդական բժշկության մեջ: Պիստակը պարոնակում է մեծ քանկությամբ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր: Այն օգտագործում են այրվածքների, ստոմատիտի և թունավորումների բուժման ժամանակ: Գրանցվել են նաև դեպքեր, երբ պիստակն օգտագործվել է տուբերկուլյոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժման ժամանակ: Իր մեջ առկա մեծ թվով միկրոէլեմենտների շնորհիվ, պիստակը կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը: Այն պակասեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: Պիստակը խորհուրդ է տրվում օգտագործել խրոնիկակական հոգնածության ժամանակ: Այն պարունակում է մեծ քանակությամբ միներալներ, ինչպես` պղինձ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում ու դրա շնորհիվ նպաստում է իմունային համակարգի ամրանդմանը: Պիստակը ուժեղացնում է հիշողությունը, տեսողությունը, պարունակում է նյութեր, որոնք օգնում են մարսողական համակարգին, շաքարային դիաբետով հիվանդների մոտ թուլացնում է լարվածությունը: Պիստակում առկա E վիտամինը բարելավում է մաշկի վիճակը, այն պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Linnaeus C. Species Plantarum: Exhibentes plantas rite cognitas ad genera relatas — 1753. — Vol. 2. — P. 1025.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]