Բրիտանիկա հանրագիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Բրիտանիկա հանրագիտարան
Encyclopædia Britannica
Encyclopaedia Britannica 15 with 2002.jpg
Հեղինակ 4411 հեղինակ (2008 թվականի դրությամբ)
Տեսակ հանրագիտարան և համացանցային հանրագիտարան
Ժանր Տեղեկատուհանրագիտարան
Բնօրինակ լեզու բրիտանական անգլերեն
Լեզու Անգլերեն
Ստեղծման տարեթիվ 1768
Էջեր 32640 (2010 թվականի հրատարակություն)
Շարք 1-ինից 6-րդ հրատարակություն (1768-1826)՝ մասնավոր տպագրիչներ, ինչպես Էնդրյու Բելլը, Արչիբալդ Քոնսթեյբլը, Քոլին Մաքֆարքուհարը,
7-րդից 9-րդ հրատարակություն (1827-1901)՝ A & C Black-ի կողմից,
10-րդից 14-րդ հրատարակություն (1901-1973)՝ ամերիկյան գործարարների ջանքերով, ներառյալ Սիրս Ռուբաքը և Բենթոն Հիմնադրամը,
15-րդ հրատարակություն՝ Բենթոն Հիմնադրամ և Encyclopedia Britannica, Inc.:
Նկարազարդող Էնդրյու Բելլ (որոշ նկարազարդումներ)
Հրատարակում(ներ) 1911 Encyclopædia Britannica, Բրիտանիկա առցանց հանրագիտարան, Encyclopædia Britannica Second Edition, Encyclopædia Britannica Fifth Edition, Encyclopædia Britannica Ninth Edition, 1922 Encyclopædia Britannica, Encyclopædia Britannica First Edition և Encyclopædia Britannica Third Edition
Երկիր Շոտլանդիա (1768–1900)
ԱՄՆ (1901- մինչ օրս)
Հրատարակիչ Encyclopædia Britannica Inc.
Հրատարակման տարեթիվ 1768
ԳՄՍՀ 1-59339-292-3
OCLC 71783328 և 156863675
Կայք http://www.britannica.com/ և http://www.britannica.co.jp/index.shtml
Images from Encyclopædia Britannica Վիքիպահեստում

Բրիտանիկա հանրագիտարան (անգլ.՝ Encyclopædia Britannica) կամ Բրիտանիկա - համեմատաբար ավելի ամբողջական և համապարփակ հանրագիտարանը՝ անգլերեն լեզվով, ինչպես նաև հրատարակչության անվանում։

Հիմնադրվել է շոտլանդացի լուսավորիչներ փորագրող Էնդրյու Բելլի (1726—1809) և տպագրիչ-գրավաճառ Քոլին Մաքֆարքուհարի կողմից։ Որպես խմբագիր հրավիրվեց Ուիլյամ Սմելլին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրիտանիկայի» պատմությունը նրա հրատարկությունների ստեղծման պատմությունն է, ժամանակակից հրատարակությունները՝ թվով 15 (հրատարակված 1985 թվականին)։ 1768-1771 թվականներին հանրագիտարանային բառարանի սկզբունքով լույս տեսած առաջին հրատարկությունը ուներ ընդամենը երեք հատոր։ Մինչ ութերոդ հրատարկությունը «Բրիտանիկան» լույս էր տեսնում Էդինբուրգում։ 1870 թվականին հրատարակչությունն անցնում է «The Times» թերթի հովանու տակ և տեղափոխվում է Լոնդոն, որտեղ լույս են տեսնում իններորդ և տասներորդ հրատարակությունները։ Իններորդ հրատարակությունը համալսարանական շրջանակներում հեղինակության համար ստացավ ոչ պաշտոնական «the scholar’s encyclopaedia» («ակադեմիականների հանրագիտարան») անվանումը։ Տասներորդ հրատարակությունում առաջին անգամ ի հայտ եկավ քարտեզագրական հատորը և առարկայացանկը։ Տասնմեկերորդ («Քեմբրիջյան») հրատարակությունը, որով և հանրագիտարանը ձեռք բերեց ժամանակակից տեսքը, 1500 փորձագետների մասնակցությամբ լույս ընծայեց Քեմբրիջի համալսարանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Артемьева Т. В. Науки о человеке в первых изданиях Британской энциклопедии // Человек. — 2003. — № 6. — С. 70-85.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]