Արգ-է Բամ
Նկարագրություն | |
Տեսակ | միջնաբերդ և rammed earth? |
Տեղագրություն | Բամ[1] |
Վարչական միավոր | Քերմանի նահանգ[1] |
Երկիր | Իրան[1] |
Կառուցված | մ.թ.ա. 5-րդ դար |
Շինանյութ | adobe? |
Իրադարձություններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ |
Bam Citadel Վիքիպահեստում |
Արգ-է Բամ (պարս.՝ ارگ بم, «Բամ ամրոց»), պարսկական կավաշեն չթրծած աղյուսից պատրաստված ամրոցի առավել խոշոր և հնագույն նմուշ։ Աշխարհում խոշորագույն այս կավաշեն շինությունը գտնվում է Մեծ մետաքսի ճանապարհին՝ իրանական Բամ քաղաքում (Քերման նահանգ)։
Հուշարձանը բաղկացած է տարբեր դարաշրջանների ճարտարապետական ենթաշերտերից, այդ թվում՝ հետպատերազմական ժամանակների վերականգնողական ազդեցության։ Բամի ամրոցի հնագույն շերտը կազմում է «Օրիորդաց ամրոցը», որի շինարարությունը սկսվել է VII դարում, հավանաբար, դեռևս Սասանյանների օրոք։ Ամրոցի ներսում կան XII դարի մի քանի դամբարան և 38 դիտաշտարակներ, ինչպես նաև Սեֆյանների առաջնորդական փոխանորդի նստավայրը և XVIII դարի մայր մզկիթը։ Բացառիկ հնագույն շինություն սառույց ստանալու և պահպանելու համար[2]։ Արգ-է Բամի պատերը մեկ անգամ չէ, որ վերակառուցվել են. դրանք շրջապատում է 10-15 մետր լայնությամբ խրամը։
Բամի Ոսկե դարն ավարտվել է XII դարում թյուրքական քոչվորների, ապա մոնղոլների արշավանքների պատճառով։ Բամի ամրոցի վերածննդի սկիզբը դրեց Թամերլանը։ Նրա բարգավաճման գրավականը ստորգետնյա ոռոգման ջրանցքներն էին՝ քանաթները, որոնցից հնագույնները կառուցվել են դեռևս մեր թվարկությունից առաջ։
Բամի երկրաշարժը (2003) խլեց քաղաքի 26 հազար բնակիչների կյանք և լրջորեն վնասեց շինությունները 80% - ը։ Ամրոցի վիճակով անհանգստացած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բամը և նրա մշակութային լանդշաֆտը արագորեն մտցվեց Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում՝ միաժամանակ ներառելով Ոչնչացման վտանգի տակ գտնվող Համաշխարհային ժառանգության ցանկում (հեռացվել է վերջինից 2013 թվականին)։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1208 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Տե՛ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաեն ամրոց — մեկ այլ կավաշեն ամրոց Իրանի հարավ-արևելքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգ-է Բամ» հոդվածին։ |
|