Քերմանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերման օսթան
պարս.՝ استان کرمان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՔերման
Բնակչություն3 164 718 մարդ (2016)[1]
Տարածք180 726 կմ²
Սահմանակցում էՅազդի նահանգ, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգանի նահանգ, Հարավային Խորասան և Ֆարս
ISO 3166-2 կոդIR-08
Հեռախոսային կոդ0341
gov.kr.ir

Քերման օսթան (պարս.՝ استان کرمان, Օսթան-է Քերման), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Ֆարս, հյուսիս-արևմուտքից` Յազդ, հյուսիս-արևելքից` Հարավային Խորասան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 180 726 կմ², բնակչությունը՝ 3 164 718 մարդ (2016)[1]։ Տարածքով Իրանի 31 օսթաններից ամենախոշորն է։ Վարչական կենտրոնը Քերման քաղաքն է։

Քերմանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ Հետագայում օսթանից անջատվել են հարավային ծովափնյա շրջանները, որոնք ներկայումս կազմում են Հորմոզգան օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Մաշհադ քաղաքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 584 834 մարդ` 612 996 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 2 938 988 մարդ, որոնք կազմում էին 785 747 տնտեսություն[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 3 164 718 մարդ` 932 721 տնտեսություններում[6]։

Խոշոր քաղաքներն են Քերմանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 537 718 մարդ), Սիրջանը (199 704 մարդ), Ռաֆսանջանը (161 909 մարդ), Ջիրոֆթը (130 429 մարդ), Բամը (127 396 մարդ), Զարանդը (60 370 մարդ), Կահնուջը (52 624 մարդ), Շահր Բաբեկը (51 620 մարդ), Բաֆթը (34 517 մարդ), Բարդսիրը (25 152 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 58.7%-ը[6]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 25 շահրեստանների (գավառների).

Քերման օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Անար շահրեստան1 35 295 36 897 Անար
Անբարաբադ շահրեստան 113 751 85 942 82 438 Անբարաբադ
Արզույե շահրեստան2 41 979 38 510 Արզույե
Բաֆթ շահրեստան 138 847 75 940 84 103 Բաֆթ
Բամ շահրեստան 277 835 195 603 228 241 Բամ
Բարդսիր շահրեստան 84 543 73 738 81 983 Բարդսիր
Գոնբաքի շահրեստան4 Գոնբաքի
Զարանդ շահրեստան 119 144 129 104 138 133 Զարանդ
Կահնուջ շահրեստան 102 269 86 290 95 848 Կահնուջ
Կուհբանան շահրեստան 24 465 21 721 21 205 Կուհբանան
Մանուջան շահրեստան 63 270 64 528 65 705 Մանուջան
Նարմաշիր շահրեստան3 58 229 54 228 Նարմաշիր
Քալե Գանջ շահրեստան 69 008 76 376 76 495 Քալե Գանջ
Շահր Բաբեկ շահրեստան 100 192 90 495 103 975 Շահր Բաբեկ
Ջազմուրյան շահրեստան5 Զեհե Քալութ
Ջիրոֆթ շահրեստան 181 300 277 748 308 858 Ջիրոֆթ
Ռաբոր շահրեստան2 34 392 35 362 Ռաբոր
Ռավար շահրեստան 38 539 40 295 43 198 Ռավար
Ռաֆսանջան շահրեստան 291 417 287 921 311 214 Ռաֆսանջան
Ռիգան շահրեստան3 66 335 88 410 Մոհամմադաբադ
Ռուդբար Ջանուբ շահրեստան 86 747 104 421 105 992 Ռուդբար
Սիրջան շահրեստան 239 455 267 697 324 103 Սիրջան
Քերման շահրեստան 654 052 722 484 738 724 Քերման
Ֆահրաջ շահրեստան3 68 038 67 096 Ֆահրաջ
Ֆարյաբ շահրեստան1 34 417 34 000 Ֆարյաբ
Ընդհանուր 2 584 834 2 938 988 3 164 718
1Առանձնացվել է Ռաֆսանջան շահրեստանից[8][9]
2Առանձնացվել է Բաֆթ շահրեստանից[10]
3Առանձնացվել է Բամ շահրեստանից[11][12]
4Առանձնացվել է Ռիգան շահրեստանից[12]
5Առանձնացվել է Բաֆթ շահրեստանից[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «IRAN: Kerman» (անգլերեն).
  8. «شهر انار به کشور اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2009 թ. հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ. հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ. հունիսի 23-ին.
  9. «شهرستان فاریاب به نقشه تقسیمات کشوری اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2011 թ. փետրվարի 8. Վերցված է 2023 թ. հունիսի 27-ին.
  10. «شهرستان ارزوئیه به نقشه تقسیمات کشوری اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2011 թ. ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ. օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ. հունիսի 24-ին.
  11. «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري در استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2013 թ. սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ. հուլիսի 5-ին.
  12. 12,0 12,1 «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2023 թ. մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
  13. «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 1401 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հուլիսի 7-ին. Վերցված է 2023 թ. հուլիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանի նահանգ» հոդվածին։