Հարավային Խորասան
Հարավային Խորասան պարս.՝ استان خراسان جنوبی | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
| Մտնում է | Իրան |
| Ներառում է | Birjand County?[1], Darmian County?[1], Sarbisheh County?[1], Qaen County?[1], Nehbandan County?[1], Sarayan County?[1], Ferdows County?[1], Boshruyeh County?[1], Zirkuh County?[1], Khusf County?[1] և Tabas County?[1] |
| Վարչկենտրոն | Բիրջանդ |
| Բնակչություն | ▲768 898 մարդ (2016)[2] |
| Տարածք | 151 193 կմ² |
| Հիմնադրված է | 2004 թ. |
| Սահմանակցում է | Ռազավի Խորասան, Սեմնան, Սպահանի նահանգ, Յազդի նահանգ, Քերմանի նահանգ, Սիստան և Բելուջիստան, Farah Province? և Հերաթ |
| Ժամային գոտի | UTC+3:30 |
| Փոխարինեց | Խորասան |
| ISO 3166-2 կոդ | IR-29 |
Հարավային Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان جنوبی, Օսթան-է Խորասան-է Ջոնուբի) օսթան (նահանգ) Իրանի արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավ-արևմուտքից` Քերման և Յազդ, արևմուտքից` Սպահան, հյուսիս-արևմուտքից` Սեմնան, հյուսիսից` Ռազավի Խորասան օսթաններին, արևելքից` Աֆղանստանին։ Օսթանի տարածքը կազմում է 151 193 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲768 898 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Բիրջանդ քաղաքն է։
Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն Խորասան օսթանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ Համապատասխանում է պատմական Քուհիսթան երկրամասին։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 600 568 մարդ` 159 255 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 662 534 մարդ, որոնք ապրում էին 183 114 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 768 898 մարդ 223 984 տնտեսություններում[6]։
Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Բիրջանդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 203 636 մարդ), Քաենը (42 323 մարդ), Թաբասը (39 676 մարդ), Ֆերդուսը (28 695 մարդ), Նեհբանդանը (18 304 մարդ), Բոշրուեն (16 426 մարդ), Սարայանը (13 795 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 453 827 մարդ կամ օսթանի բնակչության 59%-ը[6]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսթանը բաժանված է 11 շահրեստանների (գավառների).
| Շահրեստան | Բնակ. 2006[4] | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
|---|---|---|---|---|
| Բիրջանդ շահրեստան | 221 756 | 259 506 | 261 324 | Բիրջանդ |
| Բոշրուե շահրեստան1 | — | 24 683 | 26 064 | Բոշրուե |
| Դարմիան շահրեստան | 51 793 | 55 080 | 53 714 | Ասադիե |
| Զիրքու շահրեստան2 | — | — | 40 155 | Հաջիաբադ |
| Թաբաս շահրեստան3 | — | — | 72 617 | Թաբաս |
| Խուսֆ շահրեստան4 | — | — | 27 600 | Խուսֆ |
| Նեհբանդան շահրեստան | 56 089 | 57 258 | 51 449 | Նեհբանդան |
| Սարայան շահրեստան | 34 636 | 32 493 | 33 312 | Սարայան |
| Սարբիշե շահրեստան | 37 591 | 39 487 | 40 959 | Սարբիշե |
| Քաեն շահրեստան | 137 357 | 152 401 | 116 181 | Քաեն |
| Ֆերդուս շահրեստան | 61 346 | 41 626 | 45 523 | Ֆերդուս |
| Ընդհանուր | 600 568 | 662 534 | 768 898 | |
| 1Առանձնացվել է Ֆերդուս շահրեստանից 2Առանձնացվել է Քաեն շահրեստանից 3Առանձնացվել է Յազդ օսթանից 4Առանձնացվել է Բիրջանդ շահրեստանից | ||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
- ↑ 2,0 2,1 2,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 19 December 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ IRAN: South Khorasan (անգլ.)
| |||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Խորասան» հոդվածին։ |
| ||||||
