Յազդ (օսթան)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Իրանի վարչական բաժանում |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Յազդ |
Խոշորագույն քաղաք | Էրդեքան |
Հիմնական լեզու | Պարսկերեն |
Բնակչություն (2006) | 990 818 մարդ |
Խտություն | 7,66 մարդ/կմ² |
Տարածք | 129 285 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Քերմանի նահանգ, Հարավային Խորասան, Սպահանի նահանգ և Ֆարս |
Ժամային գոտի | UTC+3:30, ամռանը UTC+4:30 |
ISO 3166-2 կոդ | IR-25 |
ostanyazd.ir(պարս.)(անգլ.) |

Յազդ[1] (պարսկերեն՝ یزد[2]), Իրանի 31 օսթաններից մեկը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում։ Մակերեսը 129,285 կմ²[3] է, բնակչություն ՝ 990,818 մարդ (2006): Վարչական կենտրոնը Յազդ քաղաքն է, մյուս խոշոր քաղաքներն են՝ Էրդեկան (80 հզ.), Մեյբոդ (60 հզ.), Թեբես (32 հազ.), Բաֆք (31 հազ.), Մեհրիզ (27 հզ.), Էբերկու (22 հազ.), Թաֆթ (16 հզ.), Սաեդիյե (15 հզ.), Զարխ (10 հզ.):
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզում գերակշռում են պարսիկները, որոնց մեծ մասը շիաներ են։
Զրադաշտական փոքր համայնք կա։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբարկուխ
- Արդական
- Բաֆք
- Յեզդ
- Մեյբոդ
- Մեհրիզ
- Սադուկ
- Թաբազ
- Թաֆտ
- Հատեմ
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմնական ճյուղերն են՝ մանրագործական, սննդային, մետաղական, ավտոմոբիլային, էլեկտրական, նավթաքիմիական, կերամիկական, կոշկեղենի, զարդեղենի արդյունաբերություն, շինանյութերի, մետաղամշակման, էներգետիկայի արտադրությունը, երկաթի, կապար-ցինկի հանքաքարերի, ֆոսֆատների, մագնեզիումի և մարմարի արդյունահանումը, գյուղատնտեսությունը (բամբակ, նուռ, խաղող, գետնընկույզ, ընկույզ), առևտուրը, տրանսպորտը։
Յազդ քաղաքում տեղակայված են Յազդի տեքստիլ արդյունաբերության ազատ տնտեսական գոտին, Յազդի գիտատեխնիկական այգին և «Նոսա» հետազոտական կենտրոնը, ինչպես նաև «Խոդրո Կավիր» ավտոմեքենաների գործարանը և «Յազդե անվադողեր» ընկերությունը։
2005 թվականին Թեբեսի ածուխի արդյունահանման տարածքներով անցնող նոր 800 կմ երկաթուղային ցանցը միացրեց Բաֆք և Մաշհեդ քաղաքներին։
Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յազդ քաղաքում տեղակայված են երկրի ամենաբարձր մինարեթներով Ուրբաթ (Մայր տաճար) մզկիթը, Ամիր-Չակմակը և Մուլա Իսմալ մզկիթները, Դովազդեհ-Իմամի, Իբն-Ալիի և Ահմադ Ֆահադանի դամբարանները, Շամսիայի մադրասը, «քամու աշտարակը» Դովլաթ-Աբադը, Զրադաշտական տաճարը, Խանի և Զարգարի բազարները, սուրբ Թեքի Ամիր Չախմագի հրապարակը, հնագույն ամրոցը և հին քաղաքի Իսատիս ավերակները, քաղաքի ծայրամասում կա մի զառիթայական սրբավայր ունեցող բլուր։
Էրդեկան քաղաքում տեղակայված են Ուրբաթ մզկիթը և Թեքի շուկան, ծայրամասում կան զրադաշտական սրբերի տաճարներ և դամբարաններ։ Մեյբոդն ունի հետաքրքիր պատմական կենտրոն ՝ ավանդական ճարտարապետությամբ, ներառյալ հին ամրոցը և «աղավնի աշտարակները»։ Բաղե-Գոլշանի պարտեզը գտնվում է Տեբես քաղաքում (Տաբաս)։ Սագենդ քաղաքի մոտակայքում գտնվում է հին քարավանատուն։ Մարվաստ ամրոցը տեղակայված է Հաթամ քաղաքի մոտակայքում:Նադոշանի ամրոցը գտնվում է Մեհրիզ քաղաքի մոտակայքում։ Էբերկու քաղաքում հետաքրքիր է աշխարհի ամենահին եղևնին ՝ Սարվ-է Էբերկուն։
Մարզում է գտնվում Հերանեք ուրվական-քաղաքը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յազդի Զրադաշտականության տաճարը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 138.
- ↑ Инструкция по русской передаче географических названий Ирана. — М.: Наука, 1979. — С. 47.
- ↑ Statoids.com(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յազդ նահանգ Archived 2021-09-12 at the Wayback Machine.
- Yazd Geography and History
- Iran Chamber of Commerce