Յազդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Յազդ
یزد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՅազդ
Հիմնադրված է3 հազարամյակ մ.թ.ա. թ.
Մակերես131,551 կմ²
ԲԾՄ1216 մետր
Կլիմայի տեսակշոգ
Պաշտոնական լեզուՊարսկերեն
Բնակչություն505․000 մարդ (2006)
Ազգային կազմպարսիկներ,
Կրոնական կազմշիի մուսուլմաններ, զրադաշտականներ
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0351
Պաշտոնական կայքyazd.ir(պարս.)
Յազդ (Իրան)##
Յազդ (Իրան)

Յազդ կամ Եզդ (պարսկերեն՝ یزد - Յազդ), Իրանի իսլամանական հանրապետության կենտրոնական հատվածում գտնվող քաղաք, համանուն Յազդ շրջանի վարչական կենտրոնը։ Իրանի ամենահին քաղաքային բնակավայրերից մեկը։ Բնակչության թիվը 505,000 հազար մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա 3000 թվականից ի հայտ եկան քաղաքի մասին հիշատակումներ։ Այն նշված էր, որպես Մեդիայի Իսատիս քաղաք։ Հնագիտական պեղումների ընթացքում գտնվել են նաև առարկանրեր, որոնք պատկանում էին Աքեմենյանների դինաստիային։

Շենքերը կառուցված են հիմնականում կավից, որոնք կառուցվել են մ.թ.ա 3-րդ հազարամյակում։ Գտնվում է Սպահանից 250 կմ արևելք։

Յազդը գտնվում է պատմական մայրաքաղաքներից հեռու, այդ պատճառով էլ կարողացել է խուսափել վնասներից։ Քաղաքում պահպանվել են պատմական հուշարձաններ և մշակութային հին մասունքներ։

Չինգիզ-Խանի հարձակումների ժամանակ այստեղ թաքնվում էին նկարիչներ, գիտնականներ և պոետներ։

Յազդ է այցելել Մարկո Պոլոն։ Նրա պատմվածքներում, այս քաղաքը զարգացած էր մետաքսի արտադրությամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յազդը Իրանի զարգացած քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել է հին քաղաքի տեսքը, ինչպես մի քանի դար առաջ։ Քաղաքում շատ կան պատմական հուշարձաններ։

Ամենահայտնի պատմամշակութային հուշարձաններն են՝

  • Դովազդեխ Իմամի դամբարան (11-րդ դար)
  • Մայր մզկիթ
  • Շամսիայի մեդրես
  • Ամիր Չակմակի համալիր
  • ջրի թանգարան
  • զրադաշտականության տաճար

Յազդը Իրանի մշակույթի կենտրոններից մեկն է։ Մանրապատկերների հնագույն կենտրոնը։

Քամու աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամու աշտարակը նախատեսված է օդի սառեցման համար։

Ղաջարիների դինաստիայի ժամանակ Յազդը ղեկավարում էր Բախտիյարա խանը։

Պատմամշակութային և հոգևոր մեծ արժեք ներկայացնելու համար Յազդը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ժառանգություններից մեկը։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարաֆ ադ-Դին Յազդի
  • Մոհամմադ Հատամ
  • Մոշե Կացավ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]