Չինգիզ խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Չինգիզ խան
Մոնղոլական կայսրության Մեծ Խան
YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg
Չինգիզ խանը
Իշխանություն գարուն 1206օգոստոսի 25, 1227
(ավելի քան 20 տարի)
Թագադրում գարուն [1] 1206 թ., Մոնղոլիա
Լրիվ անուն
Cinggis qayan.png
Չինգիս խան
Մոնղոլական կիրլիցա այբուբեն։ Чингис Хаан
Չինգիզ խագան
Մոնղոլական այբուբեն (աջ)։
Չինգիս խագան
Անունը ծնվելիս:
Temujin,
մոնղ.՝ Тэмүжин Թեմուչին,
Կաղապար:Lang-xng;[2]
Տիտղոսներ Խան, Խագան
Ծնվել է՝ 1162(1162)
Ծննդավայր Q2068087?
Մահացել է՝ 1227
Քաղաքացիություն Մոնղոլական կայսրություն
Ազգություն Մոնղոլ
Հաջորդող Ուգեդեյ խան
Տոհմ Q1059073?
քաղաքական գործիչ
Հայր Q573157?
Մայր Q378676?
Երեխաներ Q186581?, Չաղաթայ, Ուգեդեյ, Q7517?, Q7063489?, Q7063868?, Q7063952?, Q7064003?, Q1914424?, Q2770270?, Q2885851?, Q7199764?, Q18110553? և Q17032401?
Եղբայր(ներ) Q617010?, Q2598916?, Q2556187?, Q1067326? և Q1014890?
Քույր(եր) Q7068897?


Չինգիզ խան (1162-օգոստոս 1227), ծննդյան անունը` Թեմուչին։ Ծնվել է Բահաթուր (քաջազուն) Եսուգեյի ընտանիքում։ Աշխարհի ամենաերկար գոյատևած, ամենամեծ` Մոնղոլական կայսրության հիմնադիրը։ Մոտ 1170 թ-ին՝ հոր մահից հետո, քայքայվել է վերջինիս ստեղծած ցեղային միությունը։ 1175–1205 թթ-ին մերկիտների, կիրայիտների, նայմանների, թաթարների դեմ տևական պայքարից հետո Չինգիս խանին հաջողվել է Մոնղոլական տափաստանի քոչվոր ցեղերին միավորել իր իշխանության տակ։

Պատմություն[խմբագրել]

1186 թ-ին նա արդեն ուներ իր ուլուսը (կալվածք) և 3 թուման (30 հզ.) զորք։ 1196 թ-ին Չինգիս խանը մասնակցել է թաթարների դեմ պայքարին, որի համար ստացել է Ջաութհուրի (ռազմական կոմիսար) տիտղոսը։ 1203 թ-ին գրավել է Մոնղոլիայի արևելյան շրջանները։ 1206 թ-ին մոնղոլական ավագանու ղուռուլթայում (համաժողով) հռչակվել է մոնղոլական և թաթարական ցեղերի մեծ խան և ստացել Չինգիս (ուժեղ, հզոր տիրակալ) տիտղոսը։ Նույն թվականին սովորութային իրավունքի փոխարեն հրապարակել է մոնղոլների քաղաքացիական և զինվորական իրավունքների ժողովածու՝ Յասա։ Չինգիս խանը հաստատուն իրավակարգի և ամուր պետության կողմնակից էր։ Նրա օրոք հողը դարձել է պետության սեփականությունը, զգալի հողատարածքներ՝ իբրև բաժնեկալվածք, շնորհվել են նրա ազգականներին և համակիր ավատատերերին` նոյոններին։ Նայմաններին նվաճելով` ծանոթացել է նրանց իշխանության տակ գտնվող ույղուրների գրին, վերջիններիս դարձրել է մոնղոլական պետության առաջին պաշտոնյաներ և ուսուցիչներ, իսկ մոնղոլ երիտասարդներին, այդ թվում` իր որդիներին, կարգադրել է սովորել ույղուրների լեզուն ու գիրը։ 1207–11 թթ-ին Չինգիս խանը նվաճել է Սիբիրը և Արևելյան Թուրքեստանը, 1215 թ-ին գրավել է չինական Ցզին պետության մայրաքաղաք Յենպինը (Պեկին)։ 1220 թ-ին հիմնադրել է Կարակորումը (1235 թ-ից` մայրաքաղաք)։ 1218–23 թթ-ին Չինգիս խանի զորքերը նվաճել են Խորեզմի պետությունը։ 1220 թ-ին Ջեբե և Սուբեդեյ զորավարների գլխավորությամբ 30-հզ-անոց բանակ է ուղարկել Ասիայի արևմուտք, որն Իրանի տարածքով մտել է Այսրկովկաս, ջախջախել ալաններին ու ղփչաղներին։ Հաղթել է նաև Վրաց թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորած վրաց-հայկական միացյալ բանակին։ 1223 թ-ին Չինգիս խանը գրավել է Ղրիմի Սուրոժ քաղաքը, Կալկա գետի մոտ ջախջախել ռուս-ղփչաղական միացյալ բանակը, ապա պարտվելով կամա-վոլգյան բուլղարներից՝ վերադարձել է Մոնղոլիա։ 1226 թ-ին Չինգիս խանը նոր արշավանք է ձեռնարկել Թանգուտյան պետության դեմ, հասել մինչև մայրաքաղաք Չժունսինայի պարիսպները, սակայն այնտեղ մահացել է։ Չինգիս խանի պետությունը մինչ այդ ստեղծված տերություններից ամենամեծն էր։ Նրա մահից հետո լայնածավալ պետությունը բաժանվել է իր ժառանգների միջև։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. "Աշխարհի Նվաճողի կյանքը"
  2. Central Asiatic Journal (O. Harrassowitz) 5: 239. 1959. http://books.google.com/books?id=PjjjAAAAMAAJ։ Վերցված է July 29, 2011.