Սրբազան կրակով ատրուշան — զրադաշտական հիմնական խորհրդանիշներից մեկը
Ատրուշան (կամ կրակատուն, մեհյան, պարս.«ատաշկադէ», թարգ.՝ «կրակի տուն»), զրադաշտական կրոնում սրբազան կրակի պահպանման վայրերը։ Զրադաշտական հոգևորականության, մոգերի ծիսակարգի հիմնական նպատակներից մեկն է եղել անմար պահել հիմնական մեհյանների սրբազան կրակը։ Որոշ տեղերում այն վառվել է հարյուրամյակներ ու ավելի քան մեկ հազարամյակ։
[Նա], ով իր ձեռքերով վառելափայտ կզոհաբերի սրբազան կրակի մեջ.. կլինի նրան երանություն[1]։
Զրադաշտականությունում սրբազան կրակները բաժանվել են երեք տարբեր աստիճանների։
Շահ աթաշ Վահարամ/Բեհրամ - «Հաղթական արքա կրակ» - բարձրագույն աստիճանի սրբազական կրակ, որոնք պահպանվում ու տեղից տեղ էին տեղափոխվում միայն արքայական ընտանիքիների համար ու ցանկությամբ։ Նվիրվում էին հիմնական մեծ հաղթանակներին ու հաջողություններին։
Աթաշ Ադուրան' - (Ադարան) - «Կրակների կրակ» - Այրվում էր հիմնականում բնակավայրերի մեհյաններում։ Նախատեսված էր զրադաշտական ամեն տեսակի տոների ու ծիսակատարությունների իրականացման համար։
Աթաշ Դադգահ - «Օրենքով սահմանված կրակ» - Կրակ նախատեսված փոքր համայնքների ու առանձին ընտանիքների ներքին խնամքի համար։
Այժմ զրադաշտական բարձրագույն սրբազան կրակները՝ Աթաշ Վահարամները վառվում էին միայն աշխարհի ինը գործող մեհյաններում։
Իրանշահ Iranshah Atash Behram Ուդվադա, Հնդկաստան. գործում է 1742.
Դեսահի Desai Atash Behram Նավսարի, Հնդկաստան. գործում է 1765.
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 665)։