Յազատաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Յազատա (Ավեստերեն՝ 𐬰𐬀𐬭𐬀𐬚𐬎𐬱𐬙𐬭𐬀), հայկական աղբյուրներում Յազդի կամ Եզդի՝ զրադաշտականության մեջ լայն նշանակություն ունեցող տերմին, որը կարելի է համեմատել քրիստոնեական հրեշտակների հետ։ Յազատա բառը Ավեստերենից թարգմանած նշանակում է գովման արժանի,[1][2] և դրա պատճառով ավելի լայն նշանակությամբ օգտագործվում է նաև ֆրավաշիներին նկարագրելու համար։ Յազատաները համարվում են Արամազդի պաշտպաններն ու նրա տակ գտնվող բարի ուժերը։[3]

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յազատա բառը առաջացել է Ավեստերեն յազ բառից, որը նշանակում է «ընծայել, սիրել, հարգել», նախահնդեվրոպական *yeh₂ǵ- արմատից։

Միջին պարսկերենում և հայերենում յազատա բառը վերածվեց Յազդի կամ Եզդի։

Սուրբ գրքի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յազատա տերմինը օգտագործվում է Գատաների մեջ։ Գատաները զրադաշտականության հնագույն տեքստերից են և կազմվել են Զրադաշտի կողմից։ Յազատաները Գատաների մեջ դրվում են հակասման մեջ Դևերի հետ։

Յազատաները Գատաների մեջ առանձին նշված չեն և ունեն միստիկական նշանակություն, և ներկա ժամանակներում անհնար է հասկանալ, թե որպես ի՞նչ է նրանց պատկերացրել Զրադաշտը։ Գատաներում հստակ խոսվում է միայն Սրաոշայի և Աթառի մասին, սակայն կան ակնարկներ Անահիտի և Միհրի մասին։[4]

Ավեստայի ամենավաղ օրինակներում Յազատաները սուրբ են և սիրված ժողովրդի կողմից, և ի տարբերություն Ահուրա Մազդային, որը չունի մարդկային որակներ և զուրկ է սեռից, Յազատաները ունեն ավելի մարդկային ձև, և մի շարք տեղերում ներկայացված են գլխին թագ կրած, ինչպես նաև կան արական և իգական յազատաներ, ինչը խոսում է Զրադաշտական համայնքներում սեռի հավասարության մասին։

Մ․թ․ա․ 5րդ կամ 4րդ դարում Աքեմենյանները մտցրեցին նոր օրացույց, որտեղ ամսվա ամեն օրը համապատասխանում էր մի Յազատայի, և Յազատան էր այդ օրվա պաշտպանը։ Այդ օրացույցը նաև ստեղծեց ցայտուն հիերարխիա յազատաների միջև, որտես ավելի մեծ յազատաները զբաղեցնում էին ավելի կարևոր օրեր"

Ավանդության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան զրադաշտական հեղինակների գործերում յազատաները ունեն նույն դերը, ինչ և սկզբնական զրադաշտական աղբյուրներում։ Մեծ մայր Անահիտը, օրինակ, միջնադարյան փիլիսոփաների գործերում և ջրի աստվածուհին է, և համաշխարհային օվկիանոսը, որը փակում է Ահրիմանը։ Ահրիմանին հաղթում են Վահագն ու Տիրը, և ամբողջ աշխարում տեղում և առատ անձրև, որը և պարարտացնում է հողը։

Համաձայն Զրադաշտականության, մահվանից հետո Միհրը, Սարոշն ու Ռաշը ուղեկցում են մարդուն կամուրջով դեպի վերածնունդ։

Գոյություն ուներ հստակ հիերարխիա յազատաների միջև՝ վերևում կանգնած էր Արամազդը, նրա ներքևում Ամեշա Սպենտաները, որոնց միջոցով Արամազդը ստեղծել էր գոյությունը, և ապա նրանց ներքևում համկարները՝ մնացած Յազատաները, որոնք պատշպանում էին գոյության հստակ առանձին մի տարը։

Յազատա և Ամեշա Սպենտա հասկացությունները որոշակի դեպքերում օգտագործում են որպես հոմանիշներ, սակայն հիմնականում ամեշա Սպենտան միայն վերաբերվում է Արամազդի 6 տարբեր ձևերին։

Առանձին տեղ ունի Միհրը, որը հատկապես է սիրված ինչպես սովորական զրադաշտների, այնպես էլ արքաների և մոգերի կողմից։ Նա համարվում է երկրորդը Արամազդից հետո։[5]

Բացի սովորական Յազատաներից, Հայաստանում յազատաներին ավելացել էին բնիկ հայկական աստավծները, ինչպես Աստղիկն ու Նանեն։[6]

Ժամանակակից ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթին Հաուգը փորձելով 19-րդ դարում զրադաշտականության համբավը վնասել յազատաների գոյության պատճառով Զրադաշտականությունը համարեց բազմաստվածական կրոն։[7]

Հաուգի խոսքերը շուտով ենթարկվեցին համառ քննադատության արևմտյան Եվրոպական ուսումնասիրողների կողմից։ Յազատաների հրեշտակներ լինելը ընդունված է ինչպես զրադաշտականների,[8][9] այնպես էլ գիտնականների կողմից։[10][11]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Boyce 2001, էջ. xxi .
  2. Geiger 1885, էջ. xlix .
  3. Büchner 1993, էջ. 1161 .
  4. Boyce 1972, էջ. 195 .
  5. Boyce 1969, էջ. 24 .
  6. The Wiley Blackwell Companion to Zoroastrianism։ London: John Wiley & Sons, Ltd.։ 2015։ էջեր 83–191։ ISBN 978-1-444-33135-6 
  7. «HAUG, MARTIN – Encyclopaedia Iranica»։ www.iranicaonline.org։ Վերցված է 2020-04-03 
  8. cf. Gray 1927, էջ. 562 .
  9. cf. Edwards 1927, էջ. 21 .
  10. cf. Luhrmann 2002, էջ. 871 .
  11. Boyce 1993, էջ. 214 .