Չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների ցանկ
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետություններ ՄԱԿ-ի ոչ անդամ պետությունները, որոնք ճանաչվում են միայն ՄԱԿ-ի ոչ անդամ պետությունների կողմից ՄԱԿ-ի ոչ անդամ պետությունները, որոնք ճանաչում ունեն ՄԱԿ-ի առնվազն մեկ անդամ պետության կողմից ՄԱԿ-ի անդամ պետությունները, որոնք ճանաչված չեն ՄԱԿ-ի առնվազն մեկ անդամ պետության կողմից
Տարածքներ, որոնք ինքնահռչակվել են, որպես անկախ պետություններ, վերահսկում են իրենց տարածքը և միևնույն ժամանակ չունեն դիվանագիտական հարաբերություններ ՄԱԿ-ի անդամ երկրների կամ նրանց մի մասի հետ։
Մասամբ ճանաչված պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբխազիա — ինքնահռչակվել է 1992 թ.։ 2008 թ-ից ճանաչվել է Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։
Հարավային Օսիա — ինքնահռչակվել է 1991 թ.։ 2008 թ-ից ճանաչվել է Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից
Հյուսիսային Կիպրոս — հռչակվել է 1983 թ. այն ճանաչվում է միայն Թուրքիայի և Աբխազիայի կողմից։ Փաստացի մտնում է ԵՄ կազմի մեջ։
Չինաստանի Հանրապետություն — ընդգրկում է Թայվան կղզու տարածքը, ճանաչվում է 23 երկրների կողմից։
Պաղեստին — հիմնադրվել է 1949 թ, և ճանաչվում է 110 պետությունների կողմից։ Ներկա պահին փաստացի բաժանված է 2 մասի։
- Սահարայի Հանրապետություն — ճանաչվում է 49 երկրի կողմից և հանդիսանում է Աֆրիկյան Միության անդամ։
Չճանաչված պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախ — հռչակվել է 1991 թ.։ Արևելյան և հյուսիսային մի քանի շրջաններ, ներառյալ, Շահումյանի շրջանը, գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սոմալիլենդ — հռչակվել է 1991 թ.։ Փաստացի Սոմալիից բաժանված երկրամաս։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն - հռչակվել է 2014 թ.։
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն - հռչակվել է 2014 թ.։
ՄԱԿ-ի անդամ երկրներ, որոնք չեն ճանաչվում որոշ պետությունների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստան — հռչակվել է 1991 թ.։ Չի ճանաչվում Պակիստանի կողմից, որպես օժանդակություն Ադրբեջանի։
Իսրայել — հռչակվել է 1948 թ.։ Չի ճանաչվում 24 մուսուլմանական պետությունների կողմից։
Կիպրոս — հռչակվել է 1960 թ.։ Չի ճանաչվում Թուրքիայի կողմից։
Հյուսիսային Կորեա — հռչակվել է 1948 թ.։ Չի ճանաչվում Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Էստոնիայի[փա՞ստ] և Ֆրանսիայի կողմից։
Հարավային Կորեա — հռչակվել է 1948 թ.։ Չի ճանաչվում Հյուսիսային Կորեայի կողմից։
Չինաստան - հռչակվել է 1949 թ.։ Չի ճանաչվում ՄԱԿ-ի 13 անդամ երկրների կողմից։