Հյուսիսային Կորեա
| Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն կորեերեն՝ 조선민주주의인민공화국 |
||||
|---|---|---|---|---|
|
||||
| |
||||
| Մայրաքաղաք | Փհենյան | |||
| Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | |||
| Պետական լեզուներ | Կորեերեն | |||
| Կառավարում | Համայնավար դիկտատուրա | |||
| - | Բարձրագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ | Կիմ Յոնգ Նամ | ||
| - | Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ գլխավոր քարտուղար | Կիմ Ջոնգ Ուն | ||
| - | Կառավարության նախագահ | Չոի Յոնգ Ռիմ | ||
| Հաստատում (բաժանում Կորեայի) | ||||
| - | Անկախության հայտարարություն | մարտի 1 1919 | ||
| - | Անկախություն | օգոստոսի 15 1945 | ||
| - | Պաշտոնական հայտարարություն | սեպտեմբերի 9 1948 | ||
| - | Ջրային (%) | 4.87 | ||
| Բնակչություն | ||||
| - | 2007 նախահաշիվը | 23,301,725 (48-րդ) | ||
| ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
| - | Ընդհանուր | $22.85 միլիարդ (85-րդ) | ||
| - | Մեկ շնչի հաշվով | $1,007 (149-րդ) | ||
| Արժույթ | Հյուսիսային Կորեայի ուոն (₩) (KPW) | |||
| Ժամային գոտի | (UTC+8:30) | |||
| - | Ամռանը (DST) | (UTC+8:30) | ||
| Ազգային դոմեն | .kp | |||
| Հեռախոսային կոդ | +850 | |||
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ (կոր.՝ 조선 민주주의 인민 공화국, 朝鮮民主主義人民共和國, հանգըլ՝ 조선민주주의인민공화국, հանջա՝ 鮮民主主義人民共和國), Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։
1910 թվականին Կայսերական Ճապոնիան Կորեական թերակղզին բռնակցում է իր կայսրությանը։ 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Ճապոնիայի կապիտուլացիայի ստորագրումից հետո, երկիրը, 38-րդ հյուսիսային զուգահեռականի կտրվածքով բաժանվում է երկու ազդեցության գոտիների. հյուսիսային հատվածն անցնում է ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ 1948 թվականի վերամիավորման փորձերի ձախողումից հետո, հյուսիսում և հարավում ձևավորվում են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ 1950 թվականին, Հյուսիսային Կորեայի նախահարձակմամբ բռնկվում է Կորեական պատերազմը։ 1953 թվականին կնքվում է զինադադար (առանց պաշտոնական հաշտության պայմանագրի[1])։ 1991 թվականին երկու պետություններն էլ դառնում են ՄԱԿ-ի անդամ[2]։
ԿԺԴՀ-ը ներկայանում է որպես ինքնապավեն սոցիալիստական պետություն, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այնուամենայնիվ, քննադատների շրջանում այն համարվում է ամբողջատիրական բռնապետություն[3]։ Բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ Հյուսիսային Կորեային ներկայացնում են որպես ստալինիստական պետություն, երկրի անդրանիկ գերագույն առաջնորդ Կիմ Իլ Սոնգի (Կիմ Իր Սեն) և նրան հաջորդած ժառանգորդների հանդեպ երկրում ձևավորված անձի պաշտամունքի պատճառով[4][5]։ Միջազգային կազմակերպությունների շրջանում բազմաթիվ առիթներով քննադատությունների է արժանացել նաև մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները Հյուսիսային Կորեայում[6]։ Իշխանությունը պատկանում է Կորեայի բանվորական կուսակցությանը, որը ղեկավարվում է գերագույն առաջնորդի կողմից, և բոլոր քաղծառայողները պարտավոր են դրա անդամը լինել[7]։
Ժամանակի ընթացքում Հյուսիսային Կորեան հետզհետե զատվել է համաշխարհային կոմունիստական շարժումից և 1970-ականներից առաջնորդվում է այսպես կոչված «չուչխե»[8] գաղափարախոսությամբ, որով հանդես է գալիս որպես ինքնաբավ, մարքսիստ-լենինիստական երկիր։ Արտադրության բոլոր միջոցները, պետական ձեռնարկություններով և կոլտնտեսություններով հանդերձ, պատկանում են պետությանը։ Սոցիալական ծառայությունները, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, բնակարանային ապահովությունը, պարենի արտադրությունը և այլն, ֆինանսավորվում կամ սուբսիդավորվում են պետության կողմից։ 1990-ականների ավարտին Հյուսիսային Կորեայում տիրող սովի հետևանքով հազարավոր քաղաքացիներ սովամահ են եղել։ Առ այսօր երկիրը խնդիրներ ունի սննդի արտադրության և սննդապահովման հետ[9]։
Երկրում առաջնահերթ նշանակություն է տրվում բանակին։ 1,2 միլիոն ակտիվ անձնակազմով երկիրը զբաղեցնում է չորրդ տեղն աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին, ԱՄՆ-ին և Հնդկաստանին[10]։ Հագեցած է նաև ատոմային ռումբով։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորեա անվանումը առաջացել է Գորյո (Կորյո) երկրի անվանումից։ Կորեա անվան ժամանակակից ուղղագրությունը առաջին անգամ հայտնվել է 17-րդ դարի վերջին։ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև երկրի բաժանումից հետո, երկու կողմերը օգտագործում են Կորեայի տարբեր անվանումներ` Չոսուն կամ Ջոսուն (조선) Հյուսիսային Կորեայում և Հանգուկ (한국) Հարավային Կորեայում։ 1948 թվականին Հյուսիսային Կորեան ընդունեց այն, որպես երկրի նոր օրինական անվանում։ Ամբողջ աշխարհում, քանի որ կառավարությունը կենտրոնացված է Կորեական թերակղզու հյուսիսային մասում, այն սովորաբար անվանում են Հյուսիսային Կորեա` տարբերակելով Հարավային Կորեայից, որի պաշտոնական անվանումը Կորեայի Հանրապետություն է։ Երկու կառավարություններն էլ հայտարարել են իրենց օրինական կառավարություն ամբողջ Կորեայում։ Այս պատճառով, տեղաբնիկները չեն կոչում իրենց <<հյուսիսկորեացիներ>>, այլ կոչում են կորեացիներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՄՆ. Հ. Կորեան մեծացնում է Գորիլյան պատերազմի հնարավորությունը»։ FOX News Network, LLC։ «Ասոշիեդ պրես»։ հունիսի 23, 2009(անգլ.)
- ↑ Սանգեր Դեյվիդ (մայիսի 29, 1991)։ «Հյուսիսային Կորեան դժկամորեն նստատեղ է փնտրում ՄԱԿ-ում»։ «The New York Times Company»(անգլ.)
- ↑ «Ժողովրդավարության ինդեքս 2006» (PDF)։ Economist Intelligence Unit։ 2007 Հյուսիսային Կորեան վերջին հորիզոնականում է (167)(անգլ.)
- ↑ Փերի Ռիչարդ Լլոյդ (սեպտեմբերի 5, 2007)։ «Հյուսիսային Կորեայի միջուկային «գործարքը» Ճապոնիային ջղագրգիռ վիճակում է թողնում»։ The Times (Լոնդոն)(անգլ.)
- ↑ Ուոլշ Լին (փետրվարի 8, 2003)։ «Կորեական ճգնաժամը»։ «CWI online: Socialism Today», ամսագիր, 2003 թ. փետրվար(անգլ.)
- ↑ «World Report 2014: Հյուսիսային Կորեա»։ Human Rights Watch։ Վերցված է նոյեմբերի 1, 2014(անգլ.)
- ↑ «Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պառլամենտական համակարգը» (PDF)։ Constitutional and Parliamentary Information։ էջ 5։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 1 October 2010(անգլ.)
- ↑ Մարտին Բրեդլի (2004)։ Հայրական առաջնորդի սիրելի հովանու ներքո։ Հյուսիսային Կորեան և Կիմ դինաստիան։ Նյու Յորք: «Թոմաս Դան Բուքս»։ էջ 111։ ISBN 0-312-32322-0
- ↑ «ՄԱԿ. Հյուսիսային Կորեայի քաղաքականությունը հանգեցնում է երկրում սննդի պակասին»։ Pajamas Media։ հոկտեմբերի 23, 2009(անգլ.)
- ↑ Արևելաասիական և խաղաղօվկիանոսյան հարցերի բյուրո (ապրիլ, 2007)։ «Տեղեկատվություն. Հյուսիսային Կորեա»։ USDS(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն կատեգորիայում։ |
| |||||||||||||||||||||||||