Ահրիման
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահրիման (այլ կիրառումներ)
| Հոդվածների շարք նվիրված |
| Հիմնական |
| Բարի և չար ուժեր |
| Սրբազան տեքստեր և աշխատություններ |
|
Ավեստա |
| Էպոսներ և լեգենդներ |
|
Դենքարդ · Բունդահիշն |
| Մշակույթ և խորհրդանիշներ |
| Տարածում և հալածանք |
|
Զրադաշտականությունը Իրանում |
| Կարդացեք նաև |
Ահրիման[1] կամ Ահրի-Մայնյու, գրաբարում նաև օգտագործվել են Արհմն, Ահրամ և Խ/Հարաման (անվան պահլավական ձևը)[2] ձևերըզրադաշտականության մեջ՝ չարի մարմնացումն և չար աստվածն է որն ստեղծել է բոլոր չարիքները՝ մահը, հիվանդությունները, աղետները, վնասակար գազաններն ու թռչուններն և մշտական պայքարի մեջ է բարի աստծո` Ահուրամազդայի հետ։ Հայերի մոտ հայտնի է եղել նաև Արհմն անունով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահրիմանը կամ «դևերի դևը», ինչպես հայտնի է, Ահուրամազդայի հակառակորդն է և չարության մարմնացումը։ Ինչ բարի գործ որ անում է Ահուրամազդան, Ահրիմանը պատասխանում է նրան համապատասխան չար գործով։ Ահրիմանի այս գործունեությունը լավ որակված է Եղիշեի մեջ՝ հայերին ուղղված Միհրնեսեհի թղթում։ Ահրիմանն իր աջ կողմում ունի կին դև Դրուջին (այլ ընթերցումներ. Դրուհ, Դրուգ), ինչպես Ահուրամազդան Աշա Վահիշտային և Դրուջը Աշայի կատաղի թշնամին է։ Ահրիմանի անվան նախնական ձևն է Անրա Մայնյու, որ որոշ ենթադրություններով կարելի է թարգմանել «թշնամի ոգի»[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
- ↑ Եզնիկ Կողբացի - Եղծ աղանդոց
- ↑ Ռ.Թ. Աբրահամյան - Արտա Վիրապինամակ. ծանոթագրություններ 149 էջ.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահրիման» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 237)։ |