Պորտալ:Զրադաշտականություն
|
ՊՈՐՏԱԼ։ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆՈւԹՅՈւՆ |
Զրադաշտականություն
Զրադաշտականություն (ավեստա. vahvī- daēnā- māzdayasna, թարգ.՝ «Իմաստության պաշտամունքի Բարի հավատք», պարս.. «بهدین» — behdin, «Բարի հավատք»), Պարսկաստանում (Իրանում) և Մերձավոր Արևելքում նախաքրիստոնեական ու հետքրիստոնեական շրջաններում, մինչև Իսլամի հաստատումը, տիրապետող կրոնական ուղղություն, որի հիմնադիրն է համարվում Զրադաշտը: (մանրամասն...)
Ընտրյալ հոդված
Այսպես խոսեց Զրադաշտը. Գիրք ամենքի և ոչ ոքի համար (գերմ.՝ Also sprach Zarathustra. Ein Buch für Alle und Keinen, 1883—1891), Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայական վեպ, առաջին անգամ լույս է տեսել 1885թ: Գիրքը բաղկացած է չորս մասից: Առաջինը լույս է տեսել 1883 թ.-ին, երկրորդը և երրորդը` 1884 թ.-ին, չորրորդը` 1885 թ.-ին, իբրև մասնավոր հրատարակություն: 1886 թվականին Նիցշեն գիրքը հրատարակել է երեք մասերով: Այս հիմն-արձակ գործը արտաբերվում է երևակայական մի հերոսի բերանով, որը պարսիկ մարգարե Զրադաշտի անունն է կրում: (մանրամասն...)
Ընտրյալ անձ
Զրադաշտ կամ Զարաթուշթրա (ավեստ. Zaraθuštra, պարսկ. زرتشت — Zartošt; հին հունարեն` Ζωροάστρης) համարվում է զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի` Ավեստայի հնագույն մասերի հեղինակ: Զրադաշտը և նրա ուսմունքը իր ժամանակ թողնելով մեծ ազդեցություն, հետագայում հիմնականում անկում է ապրել նոր կրոնների առաջացման ու տարածման ժամանակահատվածում։ Նրա ուսմունքի հետևորդները շատ ժամանակում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։ Սակայն ուշ միջնադարում ՝ լուսավորության դարաշրջանում Զրադաշտի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը նորից վերելք սկսեց ապրել։ Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրախ Նիցշեն «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական աշխատությունում օգտագործել է Զրադաշտի կերպարը սեփական փիլիսոփայական հայացքները ներկայացնելու համար։ (մանրամասն...)
Նոր հոդվածներ
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Ընտրյալ պատկեր
Կատեգորիաներ
Գիտե՞ք դուք արդյոք
Պարսերը ժամանակակից Հնդկաստանում զրադաշտականության հետևորդներն են, որոնք ունեն պարսկական ծագում: