Jump to content

Քերմանշահի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերմանշահ օսթան
պարս.՝ استان كرمانشاه
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էEslamabad-e Gharb County?[1], Kermanshah County?[1], Paveh County?[1], Sarpol-e Zahab County?[1], Սոնկոր[1], Qasr-e Shirin County?[1], Kangavar County?[1], Gilan-e Gharb County?[1], Javanrud County?[1], Sahneh County?[1], Harsin County?[1], Salas-e Babajani County?[1], Dalahu County?[1] և Ravansar County?[1]
ՎարչկենտրոնՔերմանշահ
Բնակչություն1 952 434 մարդ (2016)[2]
Տարածք25 009 կմ²[3]
Սահմանակցում էHalabja Governorate?, Լոռեսթանի նահանգ, Քուրդիստանի նահանգ, Համադանի նահանգ, Իլամի նահանգ, Սուլեյմանիե մարզ, Diyala Governorate? և Իրաքյան Քուրդիստան
ISO 3166-2 կոդIR-05
Հեռախոսային կոդ0832

Քերմանշահ օսթան (պարս.՝ استان كرمانشاه, Օսթան-է Քերմանշահ), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Իլամ, հարավ-արևելքից` Լուրիստան, արևելքից` Համադան, հյուսիսից` Քուրդիստան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 25 009 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 952 434 մարդ (2016)[2]։ Մայրաքաղաքը Քերմանշահ քաղաքն է։

Օսթանը Քերմանշահան անվան տալ եղել է մեկը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից։ 1970-ական թվականներին նրանից անջատվել են Իլամ և Համադան օսթանները[4], 1979-1995 թվականներին կրել է Բախտարան անունը[4]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[5], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Զագրոսի լեռնահամակարգի լեռները։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվող Զագրոսի լեռնաշղթաներն ավելի բարձր են օսթանի արևելյան հատվածում։ Արևմուտքում լեռներն աստիճանաբար ցածրանում են` իջնելով դեպի Իրաքի հարթավայրերը։ Լեռների միջև տարածվում են լայն սարահարթեր և հովիտներ, որտեղ գտնվում են հիմնական բնակավայրերը և մշակվող հողատարածքները[6][7]։

Քերմանշահ քաղաքից դեպի հյուսիս-արևելք տարածվում է Փարաու լեռնաշղթան, որի ամենաբարձր կետը Քուհ-է Փարաու գագաթն է` 3 257 բարձրությամբ[8]։ Այստեղ է գտնվում Բեհիսթուն լեռը, որի վրա է Աքեմենյան Դարեհ I Մեծ արքայի հանրահայտ ժայռափոր Բեհիսթունի արձանագրությունը։ Սոնկորից հարավ գտնվում է օսթանի ամենաբարձր Դալախանի լեռը, որի բարձրությունը կազմում է 3 350 մ[9]։

Օսթանի տարածքով հոսող հիմնական գետերը կազմում են Քարխե գետի ավազանի վերին հատվածը։ Գետերից ամենաերկարը Գամասիաբն է, որի ակունքները գտնվում են Համադան օսթանի տարածքում։ Գամասիաբի խոշոր վտակներն են Կարասուն, որը հոսում է Քերմանշահ քաղաքի միջով, և Դենավարը։ Գամասիաբը, միանալով Կարասուի հետ Քերմանշահից մոտ 25 կմ հարավ-արևմուտք, կազմում է Սեյմարե գետը։ Վերջինս հոսում է 400 կմ-ից ավելի նախ Քերմանշահ օսթանի տարածքով, ապա Լոռեսթան և Իլամ օսթանների սահմանով և միանում Քեշգանռուդ գետի հետ` կազմելով Քարխե գետը[7]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 842 457 մարդ` 444 185 տնային տնտեսություններում[10]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 945 227 մարդ, որոնք ապրում էին 530 911 տնտեսություններում[11]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 952 434 մարդ` 576 861 տնտեսություններում[12]։

Տասը հազարից ավել բնակչութամբ քաղաքներն են Քերմանշահը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 946 651 մարդ[13]), Էսլամաբադ-է Ղարբը (90 559 մարդ[13]), Ջավանռուդը (54 354 մարդ), Քանգավարը (51 352 մարդ), Սարփոլ-է Զահաբը (45 481 մարդ), Սոնկորը (44 256 մարդ), Հարսինը (44 146 մարդ), Սահնեն (35 508 մարդ), Փավեն (25 771 մարդ), Գիլան-է Ղարբը (22 331 մարդ), Քասր-է Շիրինը (18 473 մարդ), Թազեհաբադը (14 701 մարդ)։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 1 468 615 մարդ (կամ բնակչության 75,2 տոկոսը)[13]

Բնակչության զգալի մասի մայրենի լեզուն հանդիսանում են քրդերենի տարբեր բարբառները, քաղաքներում և հատկապես վարչական կենտրոն Քերմանշահում տարածված է պարսկերենը, հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սոնկոր քաղաքում որոշ չափով տարածված են թյուրքական բարբառները[14][15]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 14 շահրեստանների (գավառների).

Անվանում Բնակ. 2006[10] Բնակ. 2011[11] Բնակ. 2016[12] Վարչ. կենտրոն
Գիլան-է Ղարբ շահրեստան 60 671 62 858 57 007 Գիլան-է Ղարբ
Դալահու շահրեստան 42 310 39 837 35 987 Քերենդ-է Ղարբ
Էսլամաբադ-է Ղարբ շահրեստան 149 376 151 473 140 876 Էսլամաբադ-է Ղարբ
Հարսին շահրեստան 90 452 86 342 78 350 Հարսին
Ջավանռուդ շահրեստան 62 259 71 235 75 169 Ջավանռուդ
Ռավանսար շահրեստան 44 983 46 395 47 657 Ռավանսար
Սալաս-է Բաբաջանի շահրեստան 37 056 38 475 35 219 Թազեհաբադ
Սահնե շահրեստան 75 827 76 678 70 757 Սահնե
Սարփոլ-է Զահաբ շահրեստան 81 428 85 616 85 342 Սարփոլ-է Զահաբ
Սոնկոր շահրեստան 95 904 91 935 81 661 Սոնկոր
Փավե շահրեստան 51 755 56 837 60 431 Փավե
Քանգավար շահրեստան 80 215 81 051 76 216 Քանգավար
Քասր-է Շիրին շահրեստան 19 821 25 517 23 929 Քասր-է Շիրին
Քերմանշահ շահրեստան 950 400 1 030 978 1 083 833 Քերմանշահ
Ընդհանուր 1 842 457 1 945 227 1 952 434

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 2,0 2,1 2,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. 3,0 3,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Kermanshah
  4. 4,0 4,1 Iran Provinces
  5. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  6. Lambton, Ann K.S. (1978). «KIRMANSHAH». The Encyclopaedia of Islam, Volume V (Իսլամի հանրագիտարան, 5-րդ հատոր). Leiden: E.J. Brill. էջեր 167–171. ISBN 90-04-07819-3. Վերցված է 2022 թ. ապրիլի 8-ին.
  7. 7,0 7,1 «KERMANSHAH i. GEOGRAPHY». Encyclopædia Iranica (անգլ.).
  8. {{Cite web|url=https://itto.org/iran/attraction/paraw-mountain-kermanshah/%7Ctitle=PARAW(չաշխատող հղում) MOUNTAIN}
  9. «DALAKHANI MOUNTAIN».
  10. 10,0 10,1 «Իրանի 2006 թ. մարդահամարի արդյունքները» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  11. 11,0 11,1 «Իրանի 2011 թ. մարդահամարի արդյունքները» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  12. 12,0 12,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  13. 13,0 13,1 13,2 [Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  14. - KERMANSHAH vii. LANGUAGES AND DIALECTS, Encyclopædia Iranica (անգլ.)
  15. «Language distribution: Hamadan Province». 2020. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանշահի նահանգ» հոդվածին։