Jump to content

Հյուսիսային Խորասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Խորասան օսթան
պարս.՝ استان خراسان شمالی
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էEsfarayen County?[1], Bojnord County?[1], Jajram County?[1], Shirvan County?[1], Faruj County?[1], Samalqan County?[1], Garmeh County?[1] և Raz and Jargalan County?[1]
ՎարչկենտրոնԲոջնուրդ
Բնակչություն863 092 մարդ (2016)[2]
Տարածք28 434 կմ²
Հիմնադրված է2004 թ.
Սահմանակցում էԳոլեստան, Սեմնան, Ռազավի Խորասան, Ահալի վելայաթ և Բալկանի վելայաթ
Ժամային գոտիUTC+3:30
ՓոխարինեցԽորասան
ISO 3166-2 կոդIR-28
37°28′34″N 57°19′54″E / 37.4761°N 57.3317°E / 37.4761; 57.3317

Հյուսիսային Խորասան օսթան (պարս.՝ استان خراسان شمالی` Օսթան-է Խորասան-է Շոմալի) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևելքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Ռազավի Խորասան, հարավ-արևմուտքից` Սեմնան, արևմուտքից` Գոլեստան օսթաններին, հյուսիսից` Թուրքմենստանին։ Օսթանի տարածքը կազմում է 28 434 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 863 092 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Բոջնուրդ քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 2004 թվականին, երբ Իրանի խոշորագույն օսթան Խորասանը բաժանվել է երեք օսթանների` Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Հարավային Խորասան։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 791 930 մարդ` 198 626 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 867 727 մարդ, որոնք ապրում էին 240 885 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր 863 092 մարդ` 254 747 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Բոջնուրդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 228 931 մարդ), Շիրվանը (82 689 մարդ), Էսֆարայենը (59 490 մարդ), Աշքանեն (25 104 մարդ), Ջաջարմը (19 580 մարդ), Ֆարուջը (12 061 մարդ), Գարմեն (10 933 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 484 346 մարդ կամ օսթանի բնակչության 56,1%-ը[6]։

Բնակիչները հիմնականում շիա իսլամ դավանող պարսիկներ են, Խորասանի քրդեր, Խորասանի թուրքեր և սուննի իսլամ դավանող թուրքմեններ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 10 շահրեստանների (գավառների).

Հյուսիսային Խորասան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[4]Բնակ. 2011[5]Բնակ. 2016[6]Վարչ. կենտրոն
Բամ և Սաֆիաբադ շահրեստան1---Սաֆիաբադ
Բոջնուրդ շահրեստան322 309365 896324 083Բոջնուրդ
Գարմե շահրեստան224 59925 475Գարմե
Էսֆարայեն շահրեստան119 152127 012120 513Էսֆարայեն
Մանե շահրեստան3Փիշքալե
Շիրվան շահրեստան152 493157 014146 140Շիրվան
Ջաջարմ շահրեստան57 34936 89836 673Ջաջարմ
Ռազ և Ջարգալան շահրեստան459,210Ռազ
Սամալքան շահրեստան591 884103 944101 727Աշքանե
Ֆարուջ շահրեստան48 74352 36449 271Ֆարուջ
Ընդհանուր791 930867 727863 092
1Առանձնացվել է Էսֆարայեն շահրեստանից
2Առանձնացվել է Ջաջարմ շահրեստանից
3Առանձնացվել է Մանե և Սամալքան շահրեստանից
4Առանձնացվել է Բոջնուրդ շահրեստանից
5Առանձնացվել է Մանե և Սամալքան շահրեստանից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Խորասան» հոդվածին։