ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտները (անգլ.՝ List of World Heritage Sites in danger), Համաշխարհային ժառանգության օբյեկտներ են, որոնց սպառնում են լուրջ և որոշակի վտանգներ, ինչպիսիք են «զարգացող ավերածությունների արդյունքում ոչնչացման սպառնալիքը, լայնածավալ հասարակական կամ մասնավոր աշխատանքների նախագծերը, քաղաքների և զբոսաշրջության արագ զարգացումը, վայրի փոփոխության կամ հողի սեփականության փոփոխման հետևանքով ոչնչացումը, անհայտ պատճառներով լուրջ վնասները, ինչ-ինչ պատճառներով բնական աղետները, զինված հակամարտության վտանգը, մեծ հրդեհները, երկրաշարժերը, սողանքները, հրաբխային ժայթքումները, ջրի մակարդակի փոփոխությունները, ջրհեղեղները, հեղեղումները»[1]։

Ցուցակում ընդգրկելը նշանակում է Համաշխարհային ժառանգության օբյեկտների պահպանման կարևոր աշխատանքների անհրաժեշտություն, ֆինանսական օժանդակության տրամադրում համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում։

Ցուցակը կազմվում է, թարմացվում և հրատարակվում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից, հանձնաժողովի ամենամյա նիստերի ընթացքում: Արտակարգ իրավիճակների դեպքում կոմիտեն ցանկացած պահի կարող է ընդգրկել նոր վայր, արտահերթ նիստում[1]։

Երբ վտանգը վերանում է, օբյեկտը հեռացվում է ցուցակից։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դրությամբ ցանկում ընդգրկված է 53 օբյեկտ։

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Wien Rathaus hochauflösend.jpg Վիեննայի պատմական կենտրոն Քաղաք՝ Վիեննա XVI—XX դդ. 2001 1033 ii, iv, vi
2017 թվականին ընդգրկվել է վտանգված օբյետկների ցանկում, որպեսզի չխախտվի պատմական քաղաքի տեսողական ամբողջականությունը[2]։

Աֆղանստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Taller Buddha of Bamiyan before and after destruction.jpg Բուդդայի բամիանական արձաններ Բամիան շրջան 2-րդ դար 2003 208 i, ii, iii, iv, vi
Բուդդայի երկու հանրահայտ արձանները ավերվել են թալիբների կողմից 2001 թվականին։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է ողջ շրջակա հուշարձանները (փլուզված և պահպանված) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։ 2007 թվականին իրականացվել է թալիբների ևս մեկ հարձակում, որի արդյունքում կրկին վնասվել է արձաններից մեկը[3]։
2 Jam Qasr Zarafshan.jpg Ջամի մինարե Գոր շրջան XII դար 2002 211 ii, iii, iv
2002 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության և վտանգված օբյեկտների ցանկում (անկայուն քաղաքական դիրք, ջրհեղեղներ, երկրաշարժեր)[4][5]։

Բելիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Great Blue Hole.jpg Բելիզի արգելախութ Կարիբյան ծովափ 1996 764 vii, ix, x
Ցանկում ընդգրկվել է 2009 թվականին (մանգրենու անտառների հատում)[6]։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Liverpool Pier Head.jpg Լիվերպուլ Անգլիա XVIII—XIX դարեր 2004 1150 ii, iii, iv
Ցանկում ընդգրկվել է 2012 թվականին՝ Liverpool Waters նախագծի կառուցման հետ կապված։ Վերջինս իրագործելու դեպքում վերակառուցման կենթարկվեն քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող պատմական նավահանգիստները[7][8]։

Վենեսուելա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Calle en Coro 2.JPG Կորո քաղաք Ֆալկոն նահանգ 1527 թվական 1993 658 iv, v
Ներառված է և՛ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, և՛ վտանգված օբյեկտների ցանկում։ Ծղոտի և կավի խառնուրդից պատրաստված կառույցները չեն կարող դիմակայել առատ տեղումներին[9]։

Գվինեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Voa Guinea chimpanzee picking 30jan08.jpg Մաունթ Նիմբա բնական արգելոց Կոտ դ'Իվուար և Գվինեա XX դար 1981 155 ix, x
Ցանկում ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտի տարածքում հանքարդյունաբերության և գվինեական հատվածում մեծ թվով փախստականների ներհոսքի պատճառով[10]։

Գոնդուրաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Rio platano.jpg Ռիո Պլատանո կենսոլորտային արգելոց Գոնդուրասի հյուսիսարևելք 1982 196 vii, viii, ix, x
Արգելոցն ընդգրկված է եղել ցանկում 1996-2007 թվականին։ 2011 թվականին Գոնդուրասը նորից անկարող է լինում վերհսկել տարածքը, որովհետև այս վայրը գտնվում է նարկոբարոնների ձեռքում[11]։

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Abu Mena Ancient Monastery 04.JPG Աբու Մենա Ալեքսանդրիայի արվարձաններ III—IV դարեր 1979 90 iv
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2001 թվականից։ Մելիորացիայի արդյունքում գրունտային ջրերի մակարդակը բարձրացավ, ինչը հանգեցրեց համալիրի քայքայմանը[12][13]։

Երուսաղեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում է, որ Երուսաղեմի հին քաղաքը հանդիսանում է Արևելյան Երուսաղեմի մի մասը, որի շուրջ վիճելի տարածք է Իսրայելի և Պաղեստինի միջև, և այն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում մյուս երկրներից առանձին՝ նշելով այն որպես «տարածք, որն առաջարկվել է Հորդանանի կողմից»։

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Old City (Jerusalem).jpg Երուսաղեմի հին քաղաքը և նրա պարիսպները Քաղաք՝ Երուսաղեմ 1981 148 ii, iii, vi

Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Leuser-orangs 09N8683.jpg Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ Սումատրա 2004 1167 vii, ix, x
Օբյեկտը ցանկում ներառվել է 2011 թվականից սկսած՝ որսագողության, ապօրինի անտառօգտագործման, գուղատնտեսական նպատակներով օգտագործման, և ճանապարհաշինարարական աշխատանքների համար։

Իրաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Flickr - The U.S. Army - www.Army.mil (218).jpg Աշուր քաղաք Բաղդադի մերձակայք Մ․ թ․ ա 3-րդ հազարամյակ 2003 1130 iii, iv
Օբյեկտը ցանկում ներառվել է 2003 թվականից սկսած՝ Իրաքյան պատերազմի պատճառով։ Բացի դրանից մոտակայքում պլանավորվում էր կառուցել ջրամբար, սակայն նախագիծը հետաձգվել է։ Աշուրի միջնաբերդը պայթեցվել է 2015 թվականի մայիսին, ԻԼԻՊ-ի մարտիկների կողմից։[14].
2 The spiral minaret in Samarra.jpg Սամարա քաղաք Սամարա Մ․ թ․ ա 5-րդ հազարամյակ 2007 276 ii, iii, iv
2007 թվականից սկսած օբյեկտը ընդգրկվել է ցանկում որպես վատ իրավիճակում գտնվող կառույցներ, ինչպես նաև Իրաքյան պատերազմի պատճառով։
3 Hatra ruins.jpg Հատրա
مدينة الحضر
Նայնավայի մուհաֆազ Մ․ թ․ ա III դար 1985 № 277 ii, iii, iv, vi
Օբյեկտը ցանկում ներառված է 2015 թվականից սկսած։ Հատրայի ավերակները վերացվել են 2015 թվականի մարտին, ԻԼԻՊ-ի մարտիկների կողմից։

Եմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 200612 Yemen-185.jpg Զաբիդ քաղաք Քաղաք՝ Զաբիդ 1993 611 ii, iv, vi
Ցանկում ներառվել են 2000 թվականից։ Հին շինությունները փլուզվում են՝ փոխարինվելով բետոնե կառույցներով։
2 Sibam.jpg Շիբամ Քաղաք՝ Շիբամ III դար 1982 192 III, IV, VI
Օբյեկտը ցանկում ընդգրկվել է 2015 թվականից։ Վտանգված է Եմենում զինված հակամարտության պատճառով։
3 Sana.jpg Սանաա քաղաքի պատմական կենտրոն Քաղաք՝ Սանա - 1986 385 IV, V, VI
Ցանկում հայտնվել է 2015 թվականից սկսած`Եմենում զինված հակամարտության պատճառով։

Կոլումբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Giant anteater (4531346746).jpg Լոս Կատիոս ազգային պարկ Դարիենի լեռնանցք 1996 711 ix, x
Օբյեկտը ցանկում ներառվել է 2009 թվականից սկսած՝ անտառահատման և որսագողության պատճառով։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Garamba National Park overhead.jpg Գարամբա ազգային պարկ Կոնգոյի հյուսիսարևելք XX դար 1980 136 vii, x
2 KahuziBiegaSign.jpg Կահուզի-Բիեգա ազգային պարկ Բուկավուի շրջակայք XX դար 1980 137 x
3 Epulu Okapi Reserve.jpg Օկապի (արգելոց) Կոնգոյի հյուսիսարևելք, Աուվիմի գետի ջրավազան, Սուդանի և Ուգանդայի սահմանների մոտ XX դար 1996 718 x
4 La rivière Lulilaka, parc national de Salonga, 2005.jpg Սալոնգա ազգային պարկ Կոնգո գետի ավազանի կենտրոնական մասում XX դար 1984 280 vii, x
5 Domaine de Katale.jpg Վիրունգայի ազգային պարկ Ուգանդայի սահմանի մոտ XX դար 1979 63 vii, viii, x

Կոտ դ'Իվուար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 NationalparkComoe4.jpg Կոմոե ազգային պարկ Շրջան՝ Զանզան XX դար 1983 227 ix, x
2 Mont Nimba landscape.jpg Մաունթ Նիմբայի բնական արգելոց Կոտ դ'Իվուար և Գվինեա XX դար 1981 155 ix, x

Լիբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 CireneGinnasio1999.jpg Կիրենա
Cyrene
Մունիցիպալիտետ՝ Ջաբալ ալ Ախդար Մ․ թ․ ա․ 630 1982 № 190 ii, iii, vi
2 Leptis Magna Theatre.jpg Լեպտիս Մագնա
Lepcis Magna
Մունիցիպալիտետ՝ Էն Նուքատ ալ Խումս Մ․ թ․ ա․ 1100 թ 1982 № 183 i, ii, iii
3 Mausoleum of Bes (Sabratha, Az Zawiyah, Libya).jpg Սաբրաթա
Sabratha
Մունիցիպալիտետ՝ Էզ Զավիա Մ․ թ․ ա․ 500 թ 1982 № 184 iii
4 Libya 4924 Pictograms Tadrart Acacus Luca Galuzzi 2007.jpg Տադրարտ Ակակուս լեռան ժայռապատկերներ
Rock-Art Sites of Tadrart Acacus
Մունիցիպալիտետ՝ Գաթ Վերին պալեոլիթ 1985 № 287 iii
5 Ghadames, 2006.jpg Գադամես
Ghadames
Մունիիպալիտետ՝ Նալութ Մ․ թ․ ա․ I դար 1986 № 362 v
2016 թվականից բոլոր լիբիական օբյեկտներն ընդգրկվել են ցանկում, քանի որ երկրում 2011 թվականից շարունակվում է քաղաքացիական պատերազմը։ Զինված խմբերը գտնվում են այդ օբյեկտների կամ այդ տարածքների մոտ, ինչը նրանց պահպանման համար վտանգ է ներկայացնում։

Մադագասկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Masoala Wasserfall.jpg Ացինանայի արևադարձային անտառներ Կղզու արևելյան մասում 2007 1275 ix, x
Թվով վեց արգելոցներ, որոնցում առկա են մեծ քանակությամբ էնդեմիկ տեսակներ, 2010 թվականին ընդգրկվել են վտանգված օբյեկտների ցանկում ապօրինի ծառահատումների պատճառով։

Մալիի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Mosqueetombou 02.JPG Տոմբուկտու պատմական քաղաք
Timbuktu
Տոմբուկտու շրջան X դար 1988 119 ii, iv, v
2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը 36-րդ նստաշրջանում ընդառաջում է Մալիի կառավարությանը և ընդգրկում Տոմբուկտու քաղաքն ու Ասկիա դամբարանը վտանգված օբյեկտների ցանկում, ինչը կօգներ պաշտպանել դրանք՝ շրջանում ընթացող զինված հակամարտության դեպքում։
2 Askia.jpg Ասկիայի գերեզման
Tomb of Askia
Գաո շրջան 1495 2004 1139 ii, iii, iv
3 Great Mosque of Djenné 1.jpg Ջեննե պատմական քաղաք
Old Towns of Djenné
Մոփտի շրջան Մ․ թ․ ա․ 250 թվական 1988 116 iii, iv
Ընդգրկվել է ցանկում 2016 թվականին

Միկրոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Nan madol.jpg Նան-Մադոլ արշիպելագ, Արևելյան Միկրոնեզիայի կենտրոնը
(անգլ.՝ Ceremonial Centres of the Early Micronesian States: Nan Madol and Lelu )
Նահանգներ՝ Պոնպեի, Կուսաիե VIII-XIII դարեր 2016 1503 i, iii, iv, v, vi
Ցանկում ընդգրկվել է ջրատարների և մագրենու թփերի առաջացրած վտանգների պատճառով։

Նիգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Arakao1.jpg Աիր և Տեներե արգելոցներ Սահարա անապատ 1991 573 vii, ix, x
Ցանկում ընդգրկվել է 1991 թվականին երկրի անկայուն քաղաքական վիճակի՝ քաղաքացիական պատերազմի պատճառով։

Պաղեստին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 The Birth Place of Jesus.jpg Հիսուս Քրիստոսի հայրենիք, Սուրբ Ծննդյան տաճար և Սուրբծննդյան քարանձավ Շրջան՝ Բեթղեհեմ
Քաղաք՝ Բեթղեհեմ
I դարից սկսած 2012 1433 iv, vi
2012 թվականին միաժամանակ ընդգրկվել է և՛ Համաշխարհային ժառանգության, և՛ Վտանգված օբյեկտների ցանկում․ Բազիլիկի կառույցին սպառնում է ջրի արտահոսքը։
2 Batir.JPG Պաղեստին, ձիթապտղի և խաղողի երկիր։ Երուսաղեմի հարավային մասի մշակութային լանդշաֆտ՝ Բատտիր Շրջան՝ Բեթղեհեմ 2014 1492 iv, v
2014 թվականին ընդգրկվել է միաժամանակ և՛ Համաշխարհային ժառանգության, և՛ Վտանգված օբյեկտների ցանկում․ սոցիալ-մշակութային և աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են մեծ վնաս հասցնել օբյեկտի ամբողջականությանը՝ մասնավորապես բաժանարար պարսպի կառուցումը, որը կարող է արգելք դառնալ ֆերմերների համար դեպի իրենց դաշտեր, որոնք նրանք մշակել են դարեր շարունակ։
3 Hebron172.JPG Հեբրոն հին քաղաք Շրջան՝ Հեբրոն 2017 1565 ii, iv, vi
2017 թվականին միաժամանակ ընդգրկվել է և՛ Համաշխարհային ժառանգության, և վտանգված օբյեկտների ցանկում՝ քաղաքական և սոցիալական բարդ իրավիճակի պատճառով։

Պանամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Fuerte san lorenzo 1b.jpg Պորտոբելո և Սան-Լորենցո․ Պանամայի Կարիբյան ափերի ամրաշինություններ Կոլոն շրջան XVII և XVIII դարեր 1980 135 i, iv
2012 թվականին ընդգրկվել է վտանգված օբյեկտների ցանկում։ Պատճառը շրջակա միջավայրի դրությունն է, խնամքի պակասը և քաղաքաշինության անվերահսկելիությունը։

Պերու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Chanchan fishnet ruins.JPG Չան Չան (հնավայր) Տրուխիլիոյի շրջակայք Շուրջ 1300 թվական 1986 366 i, iii
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 1986 թվականին՝ կլիմայի փոփոխության պատճառով, ինչի արդյունքում փլուզվում են կառույցները։

Սենեգալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 River gambia Niokolokoba National Park.gif Նիոկոլո-Կոբա ազգային պարկ Գվինեա Բիսաուի սահմանի մոտ XX դար 1981 153 x

Սերբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 14th-century fresco of Jesus Christ bearing the cross, Visoki Dečani, Kosovo.jpg Կոսովոյի միջնադարյան հուշարձաններ Կոսովոյի Հանրապետություն XIII-XIV դարեր 2004 724 ii, iii, iv
Հուշարձանները ցանկում ընդգրկվել են 2006 թվականին տարածաշրջանում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով

Սիրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Umayyad Mosque-Dome of the Treasury211099.jpg Դամասկոսի հին քաղաք Դամասկոս VIII դարից սկսած 1979 20 i, ii, iii, iv, vi
2 Roman theatre, bosra, syria, easter 2004.jpg Բոսրայի հին քաղաք Բոսրա II դար 1980 22 i, iii, vi
3 Temple of Bel in Palmyra.JPG Պալմիրայի հնագիտական հուշարձաններ I - II դարեր 1980 23 i, ii, iv
4 Aleppo citadel001.jpg Հալեպի հին քաղաք Հալեպ XII դարից սկսած 1986 21 iii, iv
5 Crac des chevaliers syria.jpeg Ասպետների ամրոց և Սալահ ալ-Դինի բերդ Հոմսի և Լաթակիայի մարզեր XI - XIII դարեր 2006 1229 ii, iv
6 Kharab Shams Basilica, Dead Cities region, NW Syria.jpg Հյուսիսային Սիրիայի հին գյուղեր (40 բնակավայրերի ավերակներ) Հալեպի և Իդլիբի մարզեր I - VII դարեր 2011 1348 iii, iv, v
Բոլոր հուշարձանները ընդգրկված են վտանգված օբյեկտների ցանկում, քանի որ 2011 թվականից սկսած երկրում ընթանում են քաղաքացիական պատերազմներ։ Սիրիայի տարածքի մի մասը գրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները, որոնք պարբերաբար ոչնչացնում են ոչ միայն Սիրիայի, այլ նաև Իրաքի հուշարձանները։ Դրանք ավերվել են ռազմական գործողությունների պատճառով, իսկ ոմանք էլ մասամբ կործանվել։ Օբյեկտները ցանկում ընդգրկվել են 2013 թվականին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Eingangsstein Everglades Nationalpark, Florida.JPG Էվերգլեյդս ազգային պարկ Ֆլորիդա 1979 76 viii, ix, x
Արևմտյան կիսագնդի ամենամեծ մանգրենու անտառները 1992 թվականի փոթորկի պատճառով ընդգրկված են եղել վտանգված օբյեկտների ցանկում (1993—2007)։ 2010 թվականին ազգային պարկը կրկին ընդգրկվել է ցանկում շարունակական դդեգրտացիայի պատճառով։ Մեքսիկական ծոցի էկոլոգիական ճգնաժամը, որն իրականացվել է Ֆլորիդայի մոտ, չի համարվում ցանկում ընդգրկվելու նախապայման։

Սողոմոնյան Կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Dugout canoe Rennell.jpg Իսթ Ռեննելլ
(անգլ.՝ East Rennell)
1998 Остров: Ռեննելլ կղզի
Ռեննելլ և Բելլոնա պրովինցիաներ
854 ix
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել են 2013 թվականից անտառահատման և դրա հետևանքով տեղի էկոհամակարգի վրա ազդեցության պատճառով։

Տանզանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Kilwa Kisiwani Fort.jpg Կիլվա Կիսիվանիի ավերակներ և Սոնգա- Մանարա Տանզանիա 1981 144 iii
Ցանկում ընդգրկվել է 2004 թվականին, քանի որ պալատական համալիրը կարող է փլուզվել։

Ուգանդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Kampala Kasubi Tombs.jpg Բուգանդայի արքաների դամբարանները Կասուբիում Ուգանդա 1882 2001 1022 i, iii, iv, vi
2010 թվականի մարտին տեղի ունեցած հրդեհը պատճառ դարձավ, որպեսզի օբյեկտն ընդգրկվի ցանկում։ Հուղարկավորված մնացորդները չեն վնասվել, և կառավարությունը խոստացել է վերստին կառուցել համալիրը։

Ուզբեկստան[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Shahrisabz.JPG Շահրիսաբզ քաղաքի պատմական կենտրոն Կաշկադարյայի մարզ XV - XVI դարեր 2000 № 885 iii, iv
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2016 թվականին անտարբերության պատճառով՝ կառույցները փլուզվում են, իսկ դրնց կից կառուցվում են բարձրահարկ հյուրանոցներ։

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Cheetah.JPG Մանովո-Գոունդա Սեն Ֆլորիս ազգային պարկ Բամբինգի-Բանգորան պրեֆեկտուրա XX դար 1988 475 ix, x
Ցանկում ընդգրկվել է 1997 թվականից՝ շարունակական որսագողության, և դրա համար արագընթաց մեքենաներ և ավտոմատներ գործածելու պատճառով։

Չիլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Humberstone.jpg Համբերսթոունի և Սանտա Լաուրայի կալիումի նիտրատի արտադրություն Տարապակա շրջան XIX դար 2005 1178 ii, iii, iv
Երբեմնի ծաղկուն քաղաք-գործարանն անկում ապրեց 20-րդ դարի սկզբին առավել կատարելագործված տեխնոլոգիայով արտադրություն բացելու պատճառով։ 1960 թվականին քաղաքը դարձավ լքված բնակավայր։ Ընդգրկվել է վտանգված օբյեկտների և միևնույն ժամանակ Համաշխարհային ժառանգության ցանկում։ Լքված գործարանը տուժել է երկրաշարժից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Конвенция об охране всемирного культурного и природного наследия» (ռուսերեն)։ UNESCO World Heritage Centre։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-09-ին։ Վերցված է 2013-7-7 
  2. "Historic Centre of Vienna inscribed on List of World Heritage in Danger". UNESCO. Retrieved 6 July 2017.
  3. "Cultural Landscape and Archaeological Remains of the Bamiyan Valley". UNESCO. Retrieved 28 May 2010.
  4. «Minaret and Archaeological Remains of Jam»։ UNESCO։ Վերցված է 28 May 2010 
  5. «World Heritage Committee: Twenty-sixth session» (PDF)։ UNESCO։ էջ 55։ Վերցված է 26 June 2011 
  6. «Belize Barrier Reef Reserve System»։ UNESCO։ Վերցված է 28 May 2010 
  7. «Liverpool – Maritime Mercantile City»։ UNESCO։ Վերցված է 27 October 2012 
  8. «World Heritage Committee places Liverpool on List of World Heritage in Danger»։ UNESCO։ Վերցված է 27 October 2012 
  9. «Coro and its Port»։ UNESCO։ Վերցված է 28 May 2010 
  10. «Mount Nimba Strict Nature Reserve»։ UNESCO։ Վերցված է 28 May 2010 
  11. «Río Plátano Biosphere Reserve»։ UNESCO։ Վերցված է 25 June 2011 
  12. «Abu Mena»։ UNESCO։ Վերցված է 28 May 2010 
  13. «Abu Mena–Threats to the Site (2001)»։ UNESCO։ Վերցված է 27 August 2010 
  14. Mezzofiore Gianluca, Limam Arij (28 May 2015)։ «Iraq: Isis 'blows up Unesco world heritage Assyrian site of Ashur' near Tikrit»։ International Business Times։ Վերցված է 24 August 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]