Jump to content

Չաբահար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Չաբահար
պարս.՝ چابهار
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍիստան և Բելուջիստան
Շահրեստան Չաբահար
ՀամայնքCentral District?
ԲԾՄ18 մետր
Բնակչություն106 739 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0545
Պաշտոնական կայքchabahar.ir(պարս.)
Չաբահար (Իրան)##
Չաբահար (Իրան)

Չաբահար (պարս.՝ چابهار), քաղաք-նավահանգիստ Իրանի հարավ-արևելքում` Սիստան և Բելուջիստան օսթանում, համանուն շահրեստանի (գավառի) կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 106 739 մարդ (2016)[1][2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրված է Սիստան և Բելուջիստան օսթանի հարավային մասում` Օմանի ծոցի ափին, Պակիստանի հետ սահմանից մոտ 95 կմ հեռավորության վրա։ Գտնվում է օսթանի վարչական կենտրոն Զահեդանից մոտ 465 կմ հարավ։

Քաղաքը կարևոր նավահանգիստ է Օմանի ծոցի ափին, Բանդար Աբբասից հետո Իրանի ամենախոշոր նավահանգիստն է և միակ խորջրյա օվկիանոսային նավահանգիստը, որը վերջին տասնամյակներին ակտիվորեն այդ թվում նաև Հնդկաստանի օգնությամբ։ Պլանավորվում է Չաբահար-Զահեդան երկաթգծի ճյուղի կառուցմամբ միացնել քաղաքը Իրանի հիմնական երկաթուղային ցանցին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 106 739 մարդ, որոնք կազմում էին 25 896 տնտեսություն[3]։ Չաբահարը Սիստան և Բելուջիստան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Զահեդանից, Զաբոլից և Իրանշահրից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 30 038[5] 34 618[5] 71 070[6] 85 633[7] 106 739[3]

Բնակիչները հիմնականում բելուջներ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտմբերի 19-ին.
  4. «IRAN: Sistan and Baluchestan» (անգլերեն).
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չաբահար» հոդվածին։