Աստարայի շրջան
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
| Մտնում է | Ադրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ |
| Ներառում է | 49 մունիցիպլիտետ |
| Վարչկենտրոն | Աստարա |
| ԲԾՄ | 534 մետր |
| Հիմնական լեզու | ադրբեջաներեն պարսկերեն |
| Բնակչություն (2005) | 89 486[1] |
| Ազգային կազմ | թալիշներ ադրբեջանցիներ |
| Կրոնական կազմ | իսլամ |
| Տարածք | 616[2] |
| Հիմնադրված է | 1965 թ. |
| Ժամային գոտի | +4 |
| ISO 3166-2 կոդ | AZ-AST |
| Հեռախոսային կոդ | (25) |
| Փոստային ինդեքսներ | AZ0700 |
| Ավտոմոբիլային կոդ | 07 |
| 38°30′00″N 48°40′00″E / 38.5°N 48.666666666667°E | |
| astara-ih.gov.az | |
Աստարայի շրջան (ադրբ.՝ Astara rayonu, պարս.՝ شهرستان آستارا), շրջան Ադրբեջանական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի մոտ։
Վարչական միավորի կենտրոնը և ամենախոշոր քաղաքը Աստարան է[3]։ Ըստ 2005 թվականի Ադրբեջանի կենտրոնական բյուրոյի տվյալների, շրջանի բնակչությունը կազմում է 89 486 մարդ[4][5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստարայի շրջանը տեղակայված է Ադրբեջանի հարավային նեղ հատվածում՝ Լենքորանի տնտեսական շրջանում, որտեղ անցնում է Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը[6] :
Վարչական կենտրոնը հիմնադրվել է 1945 թվականին։ Աստարայի շրջանի ափերը արևելքում ողողում են Կասպից ծովի ջրերը։ Գտնվում է Թալիշական հարթավայրի արևմուտքում՝ Էլբրուսի լեռնահամակարգում։
Բնակչության հիմնական մասը ադրբեջանցիներն են, սակայն կան մեջ թվով նաև թալիշներ և ռուսներ։ Ադրբեջանցի բնակչությունը խոսում է հիմնականում ադրբեջաներենով և պարսկերենով։
Կլիման խոնավ մերձարևադարձային է, իսկ Կասպից ծովի ափամերձ հատվածը՝ մեղմ օվկիանոսային։
Ջերմաստիճանը բարձր է հիմնականում ամառային ամիսներին։ Ամառային միջին ջերմաստիճանը հասնում է միջինում 17,8 աստիճան, իսկ ձմռանը՝ տատանվում է 8,8 աստիճան։ Տարվա ընթացքում հաճախ են լինում առատ տեղումները։
Տեղումների միջին քանակը տարեկան մինչև 2500 մմ։ Գարնանային ամիսները արևոտ են։ Ամենաբարձր կետը ունի 2200 մետր բարձրություն։ Քաղաքը գտնվում է ընդհանուր հաշվով 1000 մետր ծովի մակարդակից բարձրության վրա[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Əhalisi — Astara Rayon İcra Hakimiyyəti». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 29 iyun 2015-ին..
- ↑ Azərbaycan Respublikası Prezidentinin İşlər İdarəsinin Prezident Kitabxanası: Astara rayonu — İnzibati ərazi vahidləri(չաշխատող հղում)
- ↑ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi: İnzibati ərazi bölgüsü təsnifatının qüvvədə olan variantı (30.05.2013-tarixli nəşri Արխիվացված 2013-08-25 Wayback Machine):Astara rayonu—80100001 Արխիվացված 2013-08-25 Wayback Machine
- ↑ Azərbaycan Dövlət Statistika Komitəsi: Astara rayonu Արխիվացված 2009-11-14 Wayback Machine
- ↑ Astara Rayon İcra Hakimiyyəti: Əhalisi Արխիվացված 2013-02-07 Wayback Machine
- ↑ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi: Astara rayonu
- ↑ Ethno-Caucasus, Этнодемография Кавказа: Астаринский район (перепись 1979 года)
| ||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստարայի շրջան» հոդվածին։ |
| ||||||||||||||
