Շարուրի շրջան
Շարուրի շրջան ադրբ.՝ Şərur rayonu | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
| Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Nakhichevan Autonomous Region? և Nakhichevan Soviet Socialist Republic? |
| Ներառում է | 64 մունիցիպալիտետ |
| Վարչկենտրոն | Նորաշեն |
| ԲԾՄ | 952 մետր |
| Բնակչություն (2005) | 95 086 |
| Տարածք | 811,14 |
| Հիմնադրված է | օգոստոսի 8, 1930 թ. |
| ISO 3166-2 կոդ | AZ-SAR |
| Հեռախոսային կոդ | 994 36 |
| Փոստային ինդեքսներ | 6800 |
| Ավտոմոբիլային կոդ | 68 |
| 39°33′00″N 45°04′00″E / 39.55°N 45.0667°E | |
Շարուրի շրջան (ադրբ.՝ Şərur rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Շարուր (Նորաշեն) քաղաքն է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարուրի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կարգադրությամբ։ 1964-ից 1991 թվականներին կոչվել է Իլյիլչյովսկ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարուրի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Արարատի և Վայոց ձորի մարզերին, հարավում-արևմուտքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ադրբեջան նահանգին[1]։
Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 87,226 կմ2։ Վարչական կենտրոնը Շարուր քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 65 գյուղ[1]։
Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի տարածքը բաղկացած է լեռնային և թեք հարթավայրերից[1]։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարուրի շրջանի տարածքով հոսում են Արաքս և Արփա գետերը։ Շրջանի տարածքում է գտնվում Տանձիկի ջրամբարը, որը հայտնի է նաև Արփայի ջրամբար անունով[1]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարվա եղանակով պայմանավորված՝ Շարուրի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր շոգ է, կիսաանապատային, չոր տափաստանային, իսկ ձմռանը՝ չոր ցուրտ[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 11,460 է[1]։
Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարուրի շրջանում գործում է 60 հանրակրթական դպրոց, 1 մասնագիտական ուսումնարան, 6 արտադպրոցական և 2 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 6 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 60 գրադարան[1]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանում գործում է մեկ թանգարան, ինչպես նաև «Արփաչայի պատմակամշակութային արգելոցը», «Բահար» կինոթատրոնը[1]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 8 տարածքային հիվանդանոցներ, 20 բժշկական ամբուլատորիա, 9 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 27 ֆելդշերային հենակետեր, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 «Շարուրի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» Արխիվացված 2015-04-09 Wayback Machine (արխիվացված)։(ռուս.)
| ||||||||||||||||||
| ||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարուրի շրջան» հոդվածին։ |
| ||||||