Եվլախի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հիմնադրված էփետրվարի 20, 1935 թ.
Մակերես1537 կմ²
Պաշտոնական կայքyevlax-ih.gov.az
##Եվլախի շրջան (Ադրբեջան)
Red pog.png

Եվլախի շրջան (ադրբ.՝ Yevlax rayonu), Ադրբեջանի 66 շրջաններից մեկը։ Այն գտնվում է երկրի կենտրոնում և պատկանում է Արանի տնտեսական շրջանին։ Շրջանը սահմանակցում է Կախի, Շաքիի, Աղդաշի, Բարդայի, Թարթառի, Գորանբոյի և Սամուխի շրջաններին։ Շրջկենտրոնը և ամենամեծ քաղաքը Եվլախն է։ 2020 թվականի դրությամբ շրջանում բնակվում էր 129,700 մարդ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվլախը երկրի կարևոր գյուղատնտեսական շրջաններից մեկն է։ Հացահատիկի և բամբակի աճեցումը, ինչպես նաև անասնապահության ոլորտները կարևոր դեր են խաղացել քաղաքային տնտեսության մեջ։ Ֆերմերները աճեցնում են կարտոֆիլ, բանջարեղեն, ջրասեխ և մրգեր։

Եվլախ քաղաքը հարուստ է նաև բնական պաշարներով, ինչպիսիք են կավե խառնուրդի ավազի հանքավայրերը, ինչպես նաև կավի, ավազի և մանրախիճի հանքավայրերը, որոնք անհրաժեշտ են աղյուսի պատրաստման համար։

Շրջանի տարածքով են անցնում Բաքու-Ղազախ մայրուղին, Եվլախ-Բալական, Բաքու-Թբիլիսի երկաթուղին, Բաքու-Սուփսա գազատարը և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Եվլախ քաղաքն ունի նաև ներքին օդանավակայան։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվլախը գտնվում է Բաքվից 293 կմ հեռավորության վրա, Կուր գետի աջ ափին։ Այն եղել է հին Մետաքսի ճանապարհի վրա։ Ձմռանը կլիման հիմնականում մեղմ տաք կիսաանապատային և չոր դաշտային է։ Եվլախի դաշտով է անցնում Կուր գետը, Ինճաչայ, Կորչայ և Ալիկան վտակները։ Մինգեչաուրի ջրամբարի հարավ-արևելյան մասում է գտնվում Վարվառայի ջրամբարը, որը Եվլախ քաղաքի հյուսիսային մասում է։ Շրջանի սահմաններում են Վերին Ղարաբաղ և Վերին Շիրվան ջրանցքները[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի բնակչության աղյուսակ[2]։

Քաղաք և շրջան 01.01.2004 01.01.2005 01.01.2006 01.01.2007 01.01.2008 01.01.2009 01.01.2010 01.01.2011 01.01.2012
Ընդ. Տղ. Կին Ընդ. Տղ. Կին Ընդ. Տղ. Կին Ընդ. Տղ. Կին Ընդ. Տղ. Կին Ընդ. Տղ. Կին Ընդ. Տղ. Կին Ընդ. Տղ. Կին Ընդ. Տղ. Կին
Եվլախ քաղաք 111,5 53,2 58,3 112,6 53,6 59,0 114,0 54,2 59,8 115,3 54,6 60,7 116,4 55,0 61,4 117,6 55,4 62,2 118,4 55,9 62,5 119,6 56,5 63,1 121,2 57,3 63,9
քաղաքային բնակչություն 60,5 28,4 32,1 61,2 28,5 32,7 62,0 28,7 33,3 62,7 28,8 33,9 64,0 29,3 34,7 64,7 29,5 35,2 65,1 29,7 35,4 65,5 30,0 35,5 65,9 30,2 35,7
Եվլախ քաղաք 53,8 25,1 28,7 54,4 25,2 29,2 55,1 25,3 29,8 55,7 25,4 30,3 56,9 25,9 31,0 57,6 26,1 31,5 57,9 26,3 31,6 58,3 26,5 31,8 58,7 26,7 32,0
Դուզդաղ բնակավայր 0,4 0,2 0,2 0,4 0,2 0,2 0,4 0,2 0,2 0,5 0,2 0,3 0,4 0,2 0,2 0,4 0,2 0,2 0,4 0,2 0,2 0,4 0,2 0,2 0,4 0,2 0,2
Մեյվալի բնակավայր 0,3 0,1 0,2 0,3 0,1 0,2 0,3 0,1 0,2 0,3 0,1 0,2 0,3 0,1 0,2 0,3 0,1 0,2 0,3 0,1 0,2 0,3 0,1 0,2 0,3 0,1 0,2
Արան բնակավայր 6,0 3,0 3,0 6,1 3,0 3,1 6,2 3,1 3,1 6,2 3,1 3,1 6,4 3,1 3,3 6,4 3,1 3,3 6,5 3,1 3,4 6,5 3,2 3,3 6,5 3,2 3,3
գյուղական բնակչություն 51,0 24,8 26,2 51,4 25,1 26,3 52,0 25,5 26,5 52,6 25,8 26,8 52,4 25,7 26,7 52,9 25,9 27,0 53,3 26,2 27,1 54,1 26,5 27,6 55,3 27,1 28,2

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանում կա 57 հանրակրթական դպրոց։ Այս դպրոցներից տասը գտնվում են քաղաքում, իսկ 47-ը` շրջանի այլ բնակավայրերում։ Եվլախ շրջանում գործում է 26 մանկապարտեզ։ Դրանցից 7-ը գտնվում են քաղաքում, իսկ 19-ը` գյուղերում։ Բացի այդ, գործում են 5 ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են երկու մանկապատանեկան մարզական դպրոցները, շախմատի դպրոցը, մանկական ստեղծագործական կենտրոնը և տեխնիկական ստեղծագործական կենտրոնը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yevlax rayonu haqqinda ümumi məlumat» [General information about Yevlakh region]։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-03-ին։ Վերցված է 2018-10-18 
  2. «According to the State Statistical Committee - "Size of population by sex, towns and regions, urban settlements of the Republic of Azerbaijan at the beginning of 2000-2016 (thsd persons)"» 
  3. «Official page of Yevlakh district»