Մինգեչաուրի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Մինգեչաուրի ջրամբար
az/Mingəçevir su anbarı

Մինգեչաուրի ջրամբարը տիեզերքից
40°55′ հս․. լ. 46°48′ ավ. ե. / 40.92° հս․. լ. 46.8° ավ. ե. / 40.92; 46.8Կոորդինատներ: 40°55′ հս․. լ. 46°48′ ավ. ե. / 40.92° հս․. լ. 46.8° ավ. ե. / 40.92; 46.8
Երկիր Ադրբեջան
Թափվող գետերը Կուր, Կամբեճ, Ալազան
Ամենաբարձր կետը 71 մ
Երկարություն 70 կմ
Լայնություն 18 կմ
Ավազանի մակերեսը 605 կմ²
Ընդհանուր ծավալը 16.1 կմ³
Ամենամեծ խորությունը 75 մ
Միջին խորությունը 27 մ

Մինգեչաուրի ջրամբար[1](ադրբ.՝ Mingəçevir su anbarı), ջրամբար Ադրբեջանում, նախագծվել է Կուր գետի վրա Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի պատնեշի կառուցման ժամանակ։ Մակերեսը կազմում է 605 կմ², ծավալը կամում է 16,1 կմ³, երկարությունը կազմում է 70 կմ, առավելագույն լայնությունը կազմում է 18 կմ, միջին խորությունը կազմում է 27 մ։ Լցվել է 1953 թվականից 1959 թվականներին։

Ջրամբարի կառուցման նպատակն է էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային տրանսպորտի զարգացումը նաև հոսքի բազմամյա կարգավորումը և ստորին հոսքում գետերի հեղեղումից խուսափելը։ Մինգեչաուրի ջրամբարի մակարդակը տատանվում է 15,2 մ-ի սահմաններում։ Ափերը բարձր են և ուղղաձիգ։

Մինգեչաուրի ջրամբարից սկիզբ են առնում Վերինղարաբաղյան (172 կմ) և Վերինշիրվանյան (123 կմ) ալիքները։

Ջրամբարում բնակվում են՝ բրամ, շիղաձկներ և մի քանի այլ ձկնատեսակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Азербайджан: Общегеографическая карта / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2005 г.; гл. ред. Г. В. Поздняк; ред. Г. Ф. Кравченко, Н. Р. Монахова. — 1:750 000, 7,5 км в 1 см. — М., 2005 (М.: ПКО «Картография»). — ISBN 5-85120-235-1. — 200 экз.