Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան
Mingachevir Reservoir, Azerbaijan.JPG
Տեսակլցվող ամբարտակ և ջրաէլեկտրակայան
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsԿուր գետ
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն420 մեգավատտ
Կոորդինատներ: 40°47′24.000000099997″ հս․ լ. 47°1′41.999988100009″ ավ. ե. / 40.79000000002777426° հս․. լ. 47.02833333002777749° ավ. ե. / 40.79000000002777426; 47.02833333002777749
Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ադրբեջանում
Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան

Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան, կառուցվել է Կուր գետի վրա, Մինգեչաուր քաղաքի մոտ (Ադրբ. ՍՍՀ)։ Շինարարությունն սկսվել է 1945 թվականին։ Շահագործման է հանձնվել 1955 թվականին։ Տեղակայված հզորությունը 359 Մվտ է (6 տուրբին)։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 1350 միլիոն կվտ.ժ։ Հիդրոհանգույցի մեջ մտնում են հողային ջրաբերուկ ամբարտակը՝ 80 մ բարձրությամբ (այս տիպի ամբարտակներից աշխարհում ամենաբարձրը), 1550 մ երկարությամբ և 15.6 միլիոն մ³ ծավալով, մակերևութային և հատակային ջրնետները, ջրընդունիչը, առբերիչ ջրտարները, ամբարտակային տիպի ՀԷԿ-ը, ջրտար ջրանցքը։ Ամբարտակը առաջացնում է Մինգեչաուրի ջրամբարը։ Էլեկտրաէներգիան հաղորդվում է 330, 220 և 110 կվ լարման գծերով։ ՀԷԿ-ը մտնում է Անդրկովկասի միացյալ էներգահամակարգի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 557 CC-BY-SA-icon-80x15.png