Թարթառի շրջան
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | շրջան |
Մտնում է | Վերին Ղարաբաղի տնտեսական շրջան |
Վարչկենտրոն | Թարթառ |
ԲԾՄ | 237 մետր |
Բնակչություն (98100 (2009)) | 102 500 մարդ |
Տարածք | 957 կմ² |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 237մ մ |
Հիմնադրված է | օգոստոսի 8, 1930 թ. |
ISO 3166-2 կոդ | ISO 3166-2 |
Հեռախոսային կոդ | +994 246 |
Փոստային ինդեքսներ | AZ 5900 |
Ավտոմոբիլային կոդ | 59 |
Անվանված է | Միր Բաշիր Ֆատահ օղլի Կասումով |
Թարթառի շրջան (ադրբ.՝ Tərtər rayonu), վարչատարածքային կենտրոն Ադրբեջանում: Վարչական կենտրոնը Թարթառ քաղաքն է: Շրջանի մեծ մասը (բացառությամբ արևելյան հատվածի) ներկա պահին վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության կողմից[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարթառի շրջանի նախնական անունը Չապարխան է եղել[2]:
1920 թվականի գարնանը ստեղծվել է Ջևանշիրի երկրամասը: Հենց այդ ժամանակ, 1920 թվականին ստեղծվել է Թարթառի երկրամասը: 1920-1922 թվականներին նշված երկրամասը անմիջականորեն ենթարկվում էր Ջևանշիր երկրամասին: 1922 թվականին Թարթառի շրջանն ստացել է Ջևանշիրի շրջան անվանումը: 1923-1929 թվականներին Ջևանշիրի շրջանը եղել է Աղդամի շրջանի կազմում, իսկ 1929-1930 թվականներին՝ Ղարաբաղի շրջանում[3]:
Թարթառի շրջանը ստեղծվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին: 1931 թվականի փետրվարի 24-ին Թարթաի շրջանը լուծարվել է և մտել Բերձորի վարչական ենթակայության տակ: 1934 թվականի հունվարի 27-ին կրկին ստեղծվեց Թարթառի շրջանը: 1949 թվականի օգոստոսի 5-ին շրջանը վերանվանվեց Միր Բաշիրի շրջան: 1963 թվականի հունվարի 4-ին Միր Բաշիր շրջանը լուծարվեց և ընդգրկվեց Բերձորի վարչական շրջանի մեջ: 1965 թվականի հունվարի 6-ին կրկին ստեղծվեց Միր Բաշիր շրջանը: 1991 թվականի փետրվարի 7-ին Միր Բաշիր շրջանը կրկին վերանվանվեց Թարթառի շրջան: 1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վերացրեց ԼՂԻՄ-ը և ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանը, որի տարածքի մեծ մասն ընդգրկվեց Թարթառի շրջանի մեջ[3]:
Համաձայն Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի (Ազգային ժողով) № 327 որոշման, որը ընդունվել է 1992 թվականի հոկտեմբերի 13-ին, Մարտակերտի շրջանը (Ագդերի) լուծարվել է, իսկ Մարտակերտ (Ագդեր) բնակավայրը և այս շրջանի 28 գյուղեր մտել են Թարթառի շրջանի մեջ[3]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանը գտնվում է Կուր-Արաքսյան դաշտավայրի արևմտյան մասում: Մակերևույթը հարթ է: Այն ձգվում է արևմուտքից արևելք: Հարուստ է շինարարական օգտակար հանածոներով, ինչպիսիք են ավազը, հողը և այլն: Շրջանի տարածքով են հոսում Թարթառ և Ինջաչայ գետերը, իսկ հարավային սահմանում՝ Խաչինչայ գետը: Տարածքը կազմված է սևահողերից և մարգագետնային հողերից[2]:
Թարթառի շրջանի տարածքի հիմնական մասը ներկայումս վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կողմից և մտնում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի մեջ:
Այս պահի դրությամբ շրջանի մեջ են մտնում քաղաքը, 2 բնակավայր, և 77 գյուղ[3]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարթառի շրջան (1939 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլորը | ադրբեջանցիներ | Հայեր | թալիշեցիներ | լեզգիներ | ավարներ | դաղստանցիներ | այլ ազգեր | վրացիներ | ռուսներ | ուկրաինացիներ | գերմանացիներ | հրեաներ | |
Թարթառի շրջան | 22.128
(100%) |
18.791
(84,9%) |
2.256
(10,1%) |
11
(0,1%) |
20
(0,1%) |
2
(0,1%) |
1
(0,1%) |
2
(0,1%) |
9
(0,1%) |
896
(4,0%) |
82
(0,4%) |
1
(0,1%) |
8
(0,1%) |
Թարթառի գյուղեր | 1.992
(100%) |
1.477
(74,1%) |
181
(9,1%) |
2
(0,1%) |
5
(0,3%) |
1
(0,1%) |
- | 2
(0,1%) |
7
(0,4%) |
290
(14,6%) |
16
(0,8%) |
- | 1
(0,1%) |
այլ գյուղեր | 20.136
(100%) |
17.314
(86,0%) |
2.075
(10,3%) |
9
(0,1%) |
15
(0,1%) |
1
(0,1%) |
1
(0,1%) |
- | 2
(0,1%) |
606
(3,0%) |
66
(0,3%) |
1
(0,1%) |
7
(0,1%) |
Բնակչության թվաքանակ (2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը[3] | Ընդամենը | Տղամարդիկ | Կանայք | ||||
Թարթառի շրջան | մարդ | %-ով | մարդ | %-ով | մարդ | %-ով | |
97270 | 100,0 | 47869 | 100,0 | 49581 | 100,0 | ||
Քաղաքային բնակչություն | 29786 | 20,62 | 14503 | 30,41 | 15283 | 30,82 | |
Գյուղական բնակչություն | 67484 | 69,38 | 33186 | 69,59 | 34298 | 69,18 |
Շրջանի բնակիչների հիմնական զբաղմունքներն են բուսաբուծությունը, անասնապահությունը[3], գորգագործությունը, ասեղնագործության և հյուսելու արվեստը[1]:
Մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարթառի շրջանում կա քսանչորս ճարտարապետական հուշարձան: Դրանց թվում (ադրբեջանական տվյալների համաձայն) մեկ համաշխարհային նշանակության հուշարձան է, տասնհինգ` ազգային նշանակության հնագիտության հուշարձան, յոթը` տեղական նշանակության ճարտարապետության հուշարձաններ, տեղական նշանակության հնագիտական մեկ հուշարձան:
Այս հուշարձանները գտնվում են Թարթառ քաղաքում, ինչպես նաև այնպիսի գյուղերում, ինչպիսիք են Բուրուջը, Գաջիջենժենը, Էվողլուն, Գուսանլին, Սարովը, Բորսունլուն, Բայիմ Սարովը, Հորուզլուն, Դեմիրչիսը և այլն: Առկա են երեք մզկիթ, տասնհինգ գերեզմանաբլուր, երկու գերեզմանատուն, երկու բնակավայր, մեկ դամբարան[3]:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրբեջան
- Փոքր Կովկաս
- Ղարաբաղ
- Ադրբեջանի վարչատարածքային միավոր
- Ագդեր (Մարտակերտ)
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Тертерский район» (ռուսերեն)։ Mapio.net։ Վերցված է 2018-08-22
- ↑ 2,0 2,1 «Тертерский район, Азербайджан» (ադրբեջաներեն)։ www.azerbaijans.com։ Վերցված է 2018-08-22
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 [. http://files.preslib.az/projects/azerbaijan/rus/gl2.pdf «Районы Азербайджанской Республики. Тертер.»]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Тертерского района Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- На сайте Азербайджана Archived 2018-12-25 at the Wayback Machine.
- Исполнительная власть города Тертер
|