Պատկեր
|
Անվանում
|
Նկարագրություներ
|
|
«Արիության համար» մեդալ
|
«Արիության համար» մեդալով պարգևատրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, ԼՂՀ թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների և հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսևորած անձնական արիության և խիզախության համար։ Այդ մեդալով պարգևատրվում են նաև ՊԲ շարքերում չգտնվող այն անձինք, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ և ձեռներեց, համարձակ և, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը։
|
|
«Մարտական ծառայություն» մեդալ
|
«Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ներքին գործերի նախարարություների, ԱԱՊՎ ծառայողները, ինչպես նաև այն անձինք, ովքեր նպաստում են մարտական խնդիրների հաջող կատարմանը, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստվածության, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։
|
|
«Շուշիի ազատագրման համար» մեդալ
|
«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվում են ԼՂՀ զինված ուժերի, ազգային անվտանգության պետական վարչության, ՆԳՆ այն զինծառայողները, ովքեր Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաև Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկավարները։
|
|
Արցախի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալ
|
«Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում են ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար։
|
|
Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
|
«Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվում են մշակույթի, գրականության, հումանիտար գիտությունների, արվեստի, առողջապահության ասպարեզներում ունեցած ստեղծագործական նվաճումների, բարեգործական գործունեության համարª ի բարօրություն ԼՂՀ-ի։
|
|
Արցախի Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալ
|
«Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրվում են հանրապետության տնտեսության բոլոր ոլորտների ճարտարապետները, գիտնականները, գյուտարարները։
|
|
«Երախտագիտություն» մեդալ
|
«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվում են այն անձինք, կազմակերպություններն ու կոլեկտիվները, որոնք ծանրակշիռ ավանդ են ներդրել ԼՂՀ ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման և զարգացման գործում, նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը։
|