Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալ

«Արիության համար» մեդալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգև, որով պարգևատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների և հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում։ «Արիության համար» մեդալով պարգևատրվում են նաև Պաշտպանության բանակի շարքերում չգտնվող այն անձինք, որոնք Արցախի թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ և ձեռներեց, ինչպես նաև սեփական կյանքը վտանգի ենթարկելով ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը նպաստած անձինք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png