Սանդրուքի շրջան
Սանդրուքի շրջան ադրբ.՝ Sədərək rayonu | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | Շրջան |
| Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ |
| Վարչկենտրոն | Հեյդարաբադ |
| Խոշորագույն քաղաք | Սադարակ |
| Ամենաբարձր կետ | Վելիդաղ (1263 մ) |
| ԲԾՄ | 833 մետր |
| Բնակչություն (01․01․2017) | 15,800 |
| Տարածք | 16,374 |
| Հիմնադրված է | օգոստոսի 28, 1990 թ. |
| ISO 3166-2 կոդ | AZ-SAD |
| Փոստային ինդեքսներ | 7300 |
| sederek-ih.nakhchivan.az | |
Սանդրուքի շրջան (ադրբ.՝ Sədərək rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Հեյդարաբադ գյուղն է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սադարակի շրջանը ձևավորվել է 1990 թվականի օգոստոսի 28-ին[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սադարակի շրջանը հյուսիս-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Արարատի մարզին, հարավ-արևմուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին[1]։
Սադարակի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 16,374 կմ2։ Վարչական կենտրոնը Հեյդարաբադ գյուղն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանը, ըստ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչական բաժանման, ունի ևս 3 գյուղ, որից մեկը՝ Տիգրանաշենը, դե յուրե գտնվում է Սադարակի շրջանում, բայց դե ֆակտո՝ Հայաստանի Արարատի մարզում[1]։
Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի տարածքը կազմված է լեռներից ու հարթավայրերից։ Այստեղ են գտնվում Դահնակ և Վելիդաղ լեռնագագաթները, որոնք համապատասխանաբար ունեն 1154 մ և 1263 մ բարձրություն[1][2]։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սադարակի շրջանի սահմանով հոսում է Արաքս գետը, իսկ տարածքում՝ Գարաչայ և Չապանչայ կոչվող գետերը[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 15,800 հազար է[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է[1]։
Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սադարակի շրջանում գործում է 3 հանրակրթական դպրոց, 4 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 1 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 5 գրադարան[1]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանում գործում է մեկ թանգարան[1]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 բժշկական ամբուլատորիա, 1 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 1 հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||
| ||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրուքի շրջան» հոդվածին։ |
| ||||||
