Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության կազմում, վարչատարածքային տեսակետից բաժանված է 8 վարչական միավորների, այդ թվում՝ 7 շրջանի և 1 քաղաքի[1]։

Հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության, հարավ-արևմուտքում Իրանի Իսլամական Հանրապետության և հյուսիս-արևելքում Թուրքիայի Հանրապետության հետ։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն սահմանը հանդիսանում է հայ-ադրբեջանական շփման գծի հատված և վերահսկվում է մի կողմից Ադրբեջանի զինված ուժերի, մյուս կողմից՝ Հայաստանի զինված ուժերի կողմից և հանդիսանում է փակ սահման։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Իրանի միջև պետական սահմանը բաց է երկու կողմերից տեղաշարժվելու համար և հանդիսանում է հիմնական կապող միջոցը ինքնավար հանրապետության և բուն Ադրբեջանի Հանրապետության միջև։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Թուրքիայի հետ ունի 7 կմ երկարությամբ փոքր սահման, որը նույնպես բաց է տեղաշարժման համար[1]։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քարտեզ

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչական միավորներն են[1]՝

  1. Բաբեկի շրջան, որի վարչական կենտրոնը Բաբեկ քաղաքն է,
  2. Ջուղայի շրջան, որի վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է,
  3. Քենգերլիի շրջան, որի վարչական կենտրոնը Քիվրախ քաղաքն է,
  4. Նախիջևան քաղաք (ինքնավար հանրապետության մայրաքաղաք),
  5. Օրդուբադի շրջան, որի վարչական կենտրոնը Օրդուբադ քաղաքն է,
  6. Սադարակի շրջան, որի վարչական կենտրոնը Հեյդարաբադ գյուղն է,
  7. Շահբուզի շրջան, որի վարչական կենտրոնը Շահբուզ քաղաքն է,
  8. Շարուրի շրջան, որի վարչական կենտրոնը Շարուր քաղաքն է։

Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանմամբ դե յուրե Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը համարվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության էքսկլավը և ընդգրկված է Սադարակի շրջանի կազմում, սակայն Հայաստանի վարչատարածքային բաժանմամբ այն հանդիսանում է այդ Արարատի մարզի մաս։ Նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Տիգրանաշենը, որը ադրբեջանցիները անվանում են Քյարքի, հանդիսանում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության էքսկլավ և ԽՍՀՄ փլուզուման ու Արցախյան պատերազմի հետևանքով դե ֆակտո դարձավ Հայաստանի մաս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ադրբեջանի վարչական բաժանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]