Շահբուզի շրջան
Շահբուզի շրջան ադրբ.՝ Şahbuz rayonu | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ |
Ներառում է | 24 բնակավայր |
Վարչկենտրոն | Շահբուզ |
Խոշորագույն քաղաք | Շահբուզ |
Ամենաբարձր կետ | Սալվարդ (3161 մ) |
ԲԾՄ | 1263 մետր |
Հիմնական լեզու | Ադրբեջաներեն |
Բնակչություն (01․01․2017) | 24,900 |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ |
Տարածք | 83,658 |
![]() | |
Հիմնադրված է | Օգոստոսի 8, 1930 թվական թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-SAH |
Փոստային ինդեքսներ | 7100 |
Ավտոմոբիլային կոդ | 71 |
Շահապոնքի շրջան (ադրբ.՝ Şahbuz rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Շահբուզ քաղաքն է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահբուզի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին։ 1963 թվականի հունվարի 4-ին շրջանը լուծարվում է և ներառվում Նախիջևանի շրջանի (ներկայիս Բաբեկի շրջանի) կազմում։ 1965 թվականի հունվարի 6-ին կրկին վերականգնվում է շրջանի կարգավիճակը[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահբուզի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզերին[1]։
Շահբուզի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 83,658 կմ2։ Վարչական կենտրոնը Շահբուզ քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 1 ավան և 22 գյուղ[1]։
Լեռնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի և Վայքի լեռները։ Շրջանի ամենաբարձր կետը Սալվարդ լեռն է, որն ունի 3161 մ բարձրություն[1][2]։
Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահբուզի շրջանի տարածքով հոսում են Նախիջևան, վերջինի վտակներ հանդիսացող Շահպոնք, Սալվարդ և այլ գետեր։ Շրջանի տարածքում են գտնվում Հեյդար Ալիևի ջրամբարը, Բաթաբաթի լիճը և այլն [1]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարվա եղանակով պայմանավորված՝ Շահբուզի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 24,900 է[1]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հատկապես մեղվապահությունն ու անասնապահությունը[1]։
Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահբուզի շրջանում գործում է 23 հանրակրթական դպրոց, 6 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 29 գրադարան[1]։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանում գործում է մեկ թանգարան, «Արազ» կինոթատրոնը[1]։
Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 2 տարածքային հիվանդանոց, 10 բժշկական ամբուլատորիա, 11 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 1 ֆելդշերական հենակետ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Շահբուզի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» Archived 2015-04-09 at the Wayback Machine. (արխիվացված)։(ռուս.)
- ↑ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, էջ 473։
|
|
|