Աղսուի շրջան
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
Մտնում է | Ադրբեջան |
Ներառում է | 59 մունիցիպալիտետ |
Վարչկենտրոն | Աղսու |
ԲԾՄ | 57 մետր |
Բնակչություն (2012) | 74,1 հազար |
Խտություն | Աղսու (քաղաք) |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ լեզգիներ |
Կրոնական կազմ | իսլամ |
Տարածք | 1 020 |
Հիմնադրված է | հոկտեմբերի 8, 1943 թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-AGU |
Հեռախոսային կոդ | +994 198 |
Փոստային ինդեքսներ | AZ 0600 |
Ավտոմոբիլային կոդ | 06 |
agsu-ih.gov.az | |
Աղսուի շրջան (ադրբ.՝ Ağsu rayonu), շրջան Ադրբեջանական Հանրապետության կենտրոնական հատվածում։ Վարչական կենտրոնը համարվում է Աղսու քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի տվյալներով՝ Աղսուի շրջանի բնակչությունը կազմում է 74,1 հազար մարդ։ Բնակչության մեծամասնությունը տեղաբնիկ ադրբեջանցիներն են, սակայն կան նաև լեզգիներ։
Շրջանի ադրբեջանաբնակ մասի լեզուն ադրբեջաներենն է, իսկ մի մասինը՝ պարսկերենը։ Լեզգի բնակչությունը խոսում է լեզգիներենով։
Բացարձակ մեծամասնությունը, այսինքն բնակչության 95%-ը մուսուլման են. 85%-ը՝ շիա մուսուլման և 15%-ը՝ սուննի մուսուլման։ Ամբողջ բնակչության 49,1 %-ը տղամարդիկ են։
Կանայք գերազանցում են տղամարդկանց թվին և կազմում են ամբողջ բնակչության 50,9 %-ը։ Ուրբանիզացման մակարդակը ցածր է։ Շրջանի քաղաքաբնակները կազմում են ամբողջ շրջանի բնակչության 25,7 %-ը։
Շրջանի բնակչության 74,3 %-ը ապրում է Աղդուի շրջանի տարածքում գտնող 78 գյուղերում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը պատմականորեն մտել է Շիրվանի տարածաշրջանի մեջ։ Այն գտնվում է մայրաքաղաք Բաքվից 156 կմ հեռավորության վրա՝ Բաքու-Կազախ ճանապարհին։
Աղսուի շրջան արևմուտքում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Իսմայիլինի շրջանին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Շամախիի շրջանին, հարավում՝ Քյուրդամիրի և Հաջիգաբուլի շրջաններին։
Ռելիեֆը հիմնականում լեռնային է, նախալեռնային և հարթավայրային։ Լեռնային հատվածը գտնվում է ծովի մակարդակից 700-1000 մետր բարձրության վրա։ Գետերով ու կիրճերով հարուստ լեռնային հատվածին բնորոշ է բարդ ռելիեֆը։
Փոքրիկ մոխրագույն լեռները, որ ձգվում են Գեոքսայի ափերից մինչև Պիրսաատչայ, կազմում են Շիրվանի լեռնաշղթան։ Տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 13-14 °С: Տարեկան տեղումների քանակը շրջանում կազմում է 400-600 մմ։
Աղսուի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6.6 (43.9) |
6.3 (43.3) |
9.8 (49.6) |
16.4 (61.5) |
22.1 (71.8) |
27.3 (81.1) |
30.6 (87.1) |
29.7 (85.5) |
25.6 (78.1) |
19.6 (67.3) |
13.5 (56.3) |
9.7 (49.5) |
18.1 (64.6) |
Միջին օրական °C (°F) | 4.4 (39.9) |
4.2 (39.6) |
7.0 (44.6) |
12.9 (55.2) |
18.5 (65.3) |
23.5 (74.3) |
26.4 (79.5) |
26.3 (79.3) |
22.5 (72.5) |
16.6 (61.9) |
11.2 (52.2) |
7.3 (45.1) |
15.1 (59.2) |
Միջին ցածր °C (°F) | 2.1 (35.8) |
2.0 (35.6) |
4.2 (39.6) |
9.4 (48.9) |
14.9 (58.8) |
19.7 (67.5) |
22.2 (72) |
22.9 (73.2) |
19.4 (66.9) |
13.6 (56.5) |
8.8 (47.8) |
4.8 (40.6) |
12.0 (53.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 21 (0.83) |
20 (0.79) |
21 (0.83) |
18 (0.71) |
18 (0.71) |
8 (0.31) |
2 (0.08) |
6 (0.24) |
15 (0.59) |
25 (0.98) |
30 (1.18) |
26 (1.02) |
210 (8.27) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 6 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 2 | 2 | 6 | 6 | 6 | 49 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm) | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 10 |
Միջին ամսական արևային ժամ | 89.9 | 89.0 | 124.0 | 195.0 | 257.3 | 294.0 | 313.1 | 282.1 | 222.0 | 145.7 | 93.0 | 102.3 | 2207,4 |
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[1], Hong Kong Observatory[2] for data of sunshine hours | |||||||||||||
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)[3] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World Weather Information Service». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ "Climatological Information for Ağsu, Azerbaijan"(չաշխատող հղում) – Hong Kong Observatory
- ↑ «Ağsu, Azerbaijan». Meoweather. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղսուի շրջան» հոդվածին։ |
|