Մարտակերտ
Քաղաք | ||
---|---|---|
Մարտակերտ | ||
![]() Մարտակերտն 2002 թվականին | ||
Երկիր | ![]() | |
Տվյալ կարգավիճակում | 1923 թվականից | |
ԲԾՄ | 453 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 4500[1] մարդ (2013) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մարտակերտցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 47 (4) | |
Փոստային ինդեքս | - | |
Փոստային դասիչ | AZ5900 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
| ||

Մարտակերտ, քաղաք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը «Մատուռակերտի» հնչյունափոխված ձևն է։ Կան նաև «Մարդակերտ»՝ մարդու կերտած, կամ «Մարտակերտ»՝ մարտերում կերտված տարբերակները։ Գորանբոյ գործողության ընթացքում՝ 1992 թվականի հուլիսի 4-ին ադրբեջանցիները գրավում են Մարտակերտը և անվանում այն «Աղդերե»՝ այն կցելով Թարթառի շրջանին։ Քաղաքի ադրբեջաներեն անվանումը նշանակում է «սպիտակ ձոր»։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտակերտ քաղաքը գտնվում է Թարթառ գետի միջին հոսանքի աջ կողմում և ծովի մակերևույթից մարձր է 450 մետր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտակերտը որպես գյուղ հիշատակվում է առնվազն 19-րդ դարից, երբ այստեղ կառուցվել է սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Այդ ժամանակ վարչականորեն գտնվում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։ 1923 թվականին, երբ կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, գյուղը խոշորագույնն էր դրա հյուսիսում, ուստի դառնում է շրջանի կենտրոն։ Քաղաքատիպ ավանի կարգավիճակ է ստանում 1960 թվականին՝ Մատաղիսից հետո (1943)։ Արցախի անկախության տարիներին բնակավայրը ստանում է քաղաքի կոչում։
Խորհրդային տարիներին Մարտակերտը հայտնի էր հիմնականում գյուղատնտեսական և սննդի արդյունաբերությամբ, տնտեսական կապի մեջ էր իրենից ոչ հեռու գտնվող Մարգուշևան (Լենինավան, Մարաղա) հայկական և Միր-Բաշիր (Թարթառ) ադրբեջանական քաղաքների հետ։ Երկաթուղային կապն ապահովվում էր Աղդամ և Բարդա, հազվադեպ՝ մարզկենտրոն Ստեփանակերտ քաղաքների հետ։ Ավտոխճուղով կապված էր վերոնշյալ քաղանքերին, ինչպես նաև՝ Քելբաջարին (Քարվաճառ)։ Վերջինս Ադրբեջանական ԽՍՀ մյուս շրջանների հետ կապվում էր միայն ԼՂԻՄ Մարտակերտի շրջանով։ Քաղաքի բնակչությունն աճեց ավելի քան երկու անգամ։
1988-1994 թվականների Արցախյան շարժման սկզբին Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորագահավաք և այլն։ Ռազմական գործողությունները վերաճեցին պատերազմի, երբ ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը անկախացան (սեպտեմբերի 2, 1991)՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան, Ա. Նավթալյան, Վ. Մինասյան)։ Մարտակերտում էր նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ Հայկազ Բաղմանյան)։ 1988-1992 թվականներին Մարտակերտի և Հայաստանի կամավորական ջոկատները, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992 թվականին քաղաքում ծավալվեցին ղարաբաղյան պատերազմի մարտերը․ սկզբում շրջանի արևմտյան հատվածում՝ Քելբաջարի շրջանի հարևանությամբ, գրավվեց դրա անկլավ Աղդաբան գյուղը։ Ստեփանակերտի և Շուշիի շուրջ վարվող մարտական գործողություններից հետո կռիվը տեղափոխվեց նաև Արցախի հյուսիս․ ապրիլի 10-ին տեղի է ունենում Մարաղայի կոտորածը։ Հուլիսի 4-ին ամառային հարձակման ընթացքում ադրբեջանցիները գրավեցին Մարտակերտը և վերահսկեցին այն գրեթե մեկ տարի։ Շուրջ 50 հազար բնակիչ ունեցող շրջանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց, ապա 1993 թվականի հունիսի 27-ին քաղաքն ազատագրվեց Արցախի Պաշտպանության բանակի կողմից։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարդևատրվել են 5, «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ[3]։ Շրջան վերադարձան հայերի փոքր մասը։ Հուլիսի 28-ին Մարտակերտի մոտակայքում հանդիպում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները՝ պայմանավորվելով կարճատև հրադադար հաստատել։ 1994 թվականին պատերազմն ավարտվում է, և Մարտակերտի մի քանի գյուղեր մնում են Ադրբեջանի կազմում։
Քաղաքը հրետանակոծվել է 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ, որոշակի վնասներ կրել նաև ռազմական գործողությունների ընթացքում (2008, 2010)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 1989 ԽՍՀՄ բնակչության մարդահամարի՝ Մարտակերտում ապրում էր 8325 մարդ[4]։ Մինչև 1992 թվականի շրջանի գրավումը և հայ բնակչության բռնագաղթը Մարտակերտը մեծությամբ երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո)։
Մարդահամարի թվական | ||||
հայեր | 3 340 (89,8 %) |
5 472 (96,3 %) |
6 264 (93,6 %) |
4 258 (99,9 %) |
ադրբեջանցիներ | 248 (6,7 %) |
135 (2,4 %) |
349 (5,2 %) |
— |
ռուսներ | 105 (2,8 %) |
44 (0,8 %) |
41 (0,6 %) |
— |
ուկրաինացիներ | 11 (0,3 %) |
9 (0,2 %) |
5 (0,1 %) |
— |
այլ | 17 (0,5 %) |
23 (0,4 %) |
31 (0,5 %) |
4 (0,1 %) |
Ընդամենը | 3 721 (100 %) | 5 683 (100 %) | 6 690 (100 %) | 4 262 (100 %) |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ
- Մարտակերտի շրջան, Արցախ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ POPULATION OF REGION CENTRES OF NAGORNO-KARABAKH REPUBLIC, at the end of the year
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 466-467։
- ↑ 1989 Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу
- ↑ «Этнокавказ. Национальный состав населения Мардакертского района по переписи 1939 года»
- ↑ «Этнокавказ. Национальный состав населения Мардакертского района по переписи 1970 года»
- ↑ «Этнокавказ. Национальный состав населения Мардакертского района по переписи 1979 года»
- ↑ «Национальный состав населения самопровозглашённой Нагорно-Карабахской Республики по переписи 2005 года»։ Population statistics of Eastern Europe & former USSR
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարտակերտ կատեգորիայում։ |
|