Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մարտ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2008 թվականի Մարտակերտի ռազմական ընդհարումներ
Արցախյան հակամարտություն

Թվական Մարտի 4, 2008
Վայր Արցախ Արցախ, Մարտակերտ
Արդյունք ԼՂՀ հաղթանակ
Հակառակորդներ
Արցախ Արցախ Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Մովսես Հակոբյան Նաջմեդդին Սադիխով
Ռազմական կորուստներ
Զոհ[1]։
Ոչ ոք

Վիրավոր։
2 [1]

Զոհ[1]։
8

Վիրավոր։
7[2]

2008 թվականի Մարտակերտի ռազմական ընդհարումները սկսել են մարտի 4-ին՝ ՀՀ նախագահական ընտրության ցույցերից անմիջապես հետո։ Այն 1994Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ամենաուժեղ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։

Ռազմական ընդհարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին կարճ ժամանակով հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային դիրքեր։ Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք[3]։ Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Ադրբեջանական կողմը հայտնել է միայն չորս զոհված զինվորի անուն, միաժամանակ պնդել, որ հայկական կողմը իբր տասներկու զոհ է տվել։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյան իր ելույթում նշել էր, որ ռազմական ընդհարման ժամանակ Ադրբեջանը գործածել է հրետանի։ Հրետանի են գործածել և Պաշտպանության բանակը՝ դիրքերը ետ գրավելիս[փա՞ստ]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Karabakh casualty toll disputed». BBC News. 2008 թ․ մարտի 5. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին.
  2. Կոչ են անում «ձեռնպահ մնալ հետագա առճակատումներից» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Ժամանակ, մարտի 10, 2008
  3. «Armtown.com «Ադրբեջանցիները ութ զոհ են տվել»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 18-ին.

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]