Խնկավան
Գյուղ | ||
---|---|---|
Խնկավան | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 169[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | խնկավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Խնկավան, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 56 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ հեռավորության վրա`ծովի մակարդակից 800 մետր բարձրության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 605,11 հա տարածք, որից 198,13 հա գյուղատնտեսական նշանակության, 319,27 հա անտառային հողեր։ Խնկավան համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Գտնվում է Թարթառի վերին հոսանքի աջափնյա մասում Վաղուհասից փոքր հեռավորության վրա։ Դիրքը նախալեռնային է, գեղատեսիլ`ալպյան ծաղկառատ բուսականությամբ։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Բախշալին տափին», «Շինատեղ», «Սևունց թաղի», «Հակոբի» և «Ղրուշանց տափի»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին Վաղուհասի հետ միասին և միշտ եղել է վերջինիս կազմում։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ 1934 թվականին հիմնադրվել է տարրական դպրոց, որը 1970 թվականին դարձել է 8-ամյա, գործում են ակումբ, գրադարան, խանութ։ Էլեկտրաֆիկացվել է 1967 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 70-75 տարի է։ Հայրենական պատերազմին մասնակցել է 56 մարդ, զոհվել է 25-ը։
Խնկավանը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին Խնկավանում կազմավորվել է կամավորական ջոկատ և միավորվել Վաղուհաս գյուղի ջոկատին (հրամանատար՝ Հ. Աղաբեկյան)։ Խնկավանից հրամանատարներ են եղել Ս. Աբրահամյանը, Գ. Միքայելյանը։ Զոհվել է 14 ազատամարտիկ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնկավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 193 մարդ, կա 62 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 172 | 187 | 194 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի Խնկավանի մասնաճյուղը, որտեղ սովորում են 14 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 269
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 159
|