Գետավան (Արցախ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետավան (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Գետավան | ||
| Գետավան | ||
| 40°08′12″N 46°27′37″E / 40.13667°N 46.46028°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Մարտակերտի | |
| Համայնք | Քելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 409 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | գետավանցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Փոստային դասիչ | AZ5900 | |
| Ավտոմոբիլային կոդ | 32 | |
|
| ||
Գետավան, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի ափին՝ 800 մետր բարձրության վրա, տարածքը՝ 60 հեկտար, բնակչությունը՝ 408 (1989 թ.)։ Գտնվում է հանրապետության հարավային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արցախի լեռնաշղթայի Հակառակաբերդի լեռնաճյուղերի հարավային անտառապատ լանջերի հարթավայրային մասում, Թարթառ, Պղտորագետ գետերի աջ գետահովտում։
Գետավան գյուղի հողային տարածությունը կազմում է 863,6 հա։
Գտնվում է ծովի մակերևույթից 800 մ բարձրության վրա։
Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր՝ «Թթու ջուր»։
Գետավանը Արցախյան պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թ.-ին Գետավանում կազմավորվել է կամավորական 2 ջոկատ (հրամանատարներ՝ Ա. Սարգսյան, Հ. Թամրազյան), որոնք առանձին, իսկ 1992 թ.-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են ԼՂՀ Մարտակերտի (Իմերեթ Քերավենդ, Աղդաբան, Սրխավենդ, Լենինավան, Մարաղա) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թ.-ի հուլիսին գյուղը գրավվել և ավերվել է, ազատագրվել 1993 թ.-ի փետրվարի 15-ին։ 1996 թ.-ից վերականգնվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյակներով կազմել է 274 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 303 մարդ։
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 312 | 317 | 303 |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր մերձարևադարձային է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +10 աստիճան է։ Ամռանը տաք է, հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +22, առավելագույն ջերմաստիճանը հասնում է +40 աստիճանի։ Ձմռանը մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 աստիճանից հասնում է -20 աստիճանի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում զբաղվել և զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշկությամ, առևտրով։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործել և գործում են դպրոց, բուժկետ, առևտրի կետեր, փայտամշակման արտադրամաս, «Առաքել »Սպը շինարար կազմակերպությունը։
Ծանոթագրություններ[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մմանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, Քաղաքները,Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 244–245.
| |||||||||||||
