Ներքին Չայլու
Գյուղ | ||
---|---|---|
Այգեստան | ||
Aşağı Çaylı | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Այլ անվանումներ | Չայլի Ներքին, Չայլու | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ներքին Չայլու, չբնակեցված գյուղ Ադրբեջանի Թարթառի շրջանում՝ Մարտակերտ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (1991 թվականից՝ ԼՂՀ) Մարտակերտի շրջանում։ 1960-ական թվականներից միացվել է Վերին Չայլու գյուղին և դարձել նրա առանձին թաղամասը՝ միասին կազմելով Այգեստան գյուղը։ 1992 թվականին գրավվել է ադրբեջանցիների կողմից և դարձել է անբնակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի առաջին քառորդում ռուս-պարսկական երկրորդ պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի մեծ մասը միացվեց Ռուսական կայսրությանը։ Պատմական Հայաստանի իրանահպատակ գավառների՝ Խոյի, Ուրմիայի, Սալմաստի, Մակուի ու Ղարադաղի հայերը աստիճանաբար լքեցին իրենց բնակավայրերը և հաստատվեցին Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներում։ 1827 թվականին հիմնադրվեց հիմնվեց Չայլու՝ «գետափնյա» գյուղը, որը պայմանականորեն բաժանվեց Վերին և Ներքին Չայլուների։ 1923 թվականին կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Ներքին Չայլուն մտավ դրա՝ Մարտակերտի շրջանի կազմ՝ որպես սահմանամերձ գյուղ։
1960-ական թվականներին Թարթառի շրջանի Ղահիյար գյուղի բնակիչները փոխադրվում են այստեղ, տներ հիմնում երկու գյուղերի միջև ընկած բաց տարածությունում, որով Ներքին Չայլուն դադարում է ինքնուրույն գյուղ լինելուց։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-ական թվականներին ուներ 45 տուն՝ 257 բնակչով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ներքին Չայլուի բնակչությունը կրկնակի պակաս էր Վերինից՝ 323 մարդ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չայլուն ունի Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի (19-րդ դար), Պառավի կամուրջ (մթա I դար)։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |